Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Բալային համակարգն արդարացված է անգամ մեկ կյանք փրկելու դեպքում

Մեկ տարի վարորդական իրավունքից զրկում՝
ղեկին խմած նստելու համար

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջերս տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարներն առիթ հանդիսացան մեկ անգամ եւս բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրներն ու անդրադառնալու ճանապարհատրանսպորտային պատահարների մտահոգիչ վիճակագրության պատճառներին։
Ոստիկանության կողմից մշակված օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով (խոսքը բալային համակարգի ներդրման մասին է)։ Նախագծով առաջարկվում է պարբերաբար խախտումներ անող կարգազանց վարորդներին ընդհանրապես զրկել վարորդական իրավունքից։ Երեկ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց նախագծի հնարավորինս շուտ ընդունումը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի դիտարկմամբ, այդ դրույթը խիստ անհրաժեշտ եւ պահանջված է հասարակության, այդ թվում՝ վարորդների կողմից։ Աշնանային նստաշրջանի սկզբին ամենայն հավանականությամբ նախագիծն առաջին ընթերցմամբ կլինի խորհրդարանի օրակարգում։ Նախագծի համաձայն, բացի պատժի հիմնական տեսակներից, սահմանվում են լրացուցիչ պատժամիջոցներ՝ բալային համակարգի տեսքով։ Յուրաքանչյուր վարորդ ունենալու է 9 բալ, վարորդները, բացի տվյալ խախտման համար սահմանված տուգանքը վճարելուց, նաեւ կզրկվեն բալերից։ «Տարբեր խախտումների դեպքում՝ կախված վտանգավորության աստիճանից, տարբեր բալային տուգանքներ են գործելու, օրինակ՝ խմածության դեպքում վարորդը միանգամից զրկվելու է 9 բալից։ Եթե հիմա առաջարկվում է 4.5 ամիս զրկել վարորդական իրավունքից, բայց պատգամավորիս մոտեցումն այն է, որ այդ ժամանակահատվածը սահմանվի մեկ տարի։ Կարմիր լույսի տակով անցնելու դեպքում 4.5 միավոր կհանվի։ Մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում բավականին խիստ է մոտեցումը նաեւ ամրագոտի չկապելու դեպքում։ Այստեղ գործող բալային համակարգը բավականին հաջողությամբ է գործում»,–«ՀՀ»—ի հետ զրույցում մանրամասնեց պատգամավորը։ Եթե հանկարծ առանց վարորդական իրավունքի որոշեն վարել, ապա այս դեպքում կառաջանա քրեական պատասխանատվության հարց։ Քրեական օրենսդրությունը սահմանում է, որ վարորդական վկայականից զրկված վարորդի կողմից վարելն առաջացնում է 300—500 հազար դրամ տուգանք։ Հատկապես վերջին դեպքերի հետ կապված քաղաքացիներն առաջարկում են էլ ավելի խստացնել պատժատեսակը։ Գաբրիելյանը կարծում է, որ խստացումն անհրաժեշտ կլինի եթե ոչ առաջին, ապա գոնե երկրորդ դեպքում։
Պատգամավորը վստահեցնում է, որ բալային համակարգը չի ենթադրում, որ բոլոր վարորդները վարորդական վկայականից զրկվելու վտանգի տակ են, խոսքը պարբերաբար խախտում կատարող կարգազանց վարորդների մասին է։ «Նմանները պետք է դուրս գան երթեւեկությունից, ինչը չի նշանակում, որ սահմանափակում ենք նրանց ազատ տեղաշարժի իրավունքը, պարզապես հանրային վտանգավորությունից ելնելով նման վարորդները երթեւեկության մեջ հնարավորինս քիչ պետք է լինեն»,–մեկ անգամ եւս շեշտեց նա։
Խստացվելու են նաեւ վարորդական իրավունք ստանալու ստանդարտները. բացի գործնական եւ տեսական գիտելիքներից, նախատեսվում է, որ վարորդական վկայական ստանալու համար դիմորդը ավտոդպրոցներում վարելու որոշակի ժամաքանակ ունենա։ Գաբրիելյանի կարծիքով, կարճ ժամանակում կարելի է տեսական գիտելիքներ ստանալ, գործնական քննությունն էլ հաջողությամբ հանձնել, տիրապետելով տարրական կանոններին, սակայն շատ կարեւոր է, որ վարորդը նաեւ իրական երթեւեկության մասնակից լինելու փորձառություն էլ ձեռք բերի։
Վերոնշյալից բացի, կարեւոր դերակատարություն կարող է ունենալ կրթական բաղադրիչը, այսինքն՝ հանրությունն ավելի կրթված եւ իրազեկ լինի ճանապարհային երթեւեկության կանոնների հարցում։ Մտադրություն կա դպրոցներում ներդնել համապատասխան դասընթաց։ Թեեւ միանշանակ չենք կարող ասել, թե որքանով արդյունավետ կլինի այդ ամենը, ամեն դեպքում նման քայլի պետք է գնալ, որովհետեւ զրուցակցիս կարծիքով, մի բան է, երբ երեխան 10—11 տարեկանից սովորում է երթեւկության կանոնները, եւ բոլորովին այլ է պատկերը, երբ այդ կանոններին ծանոթանում է 18 տարեկանում։ Պակաս կարեւոր չեն սոցիալական գովազդները։
Գաբրիելյանն ուշադրություն հրավիրեց ՃՏՊ—ների արդյունքում զոհերի թվին, երբ ամեն տարի, մասնավորապես վերջին տարիներին մի փոքր տարբերությամբ տարեկան 250—350 զոհ ենք ունենում։ Օրինակ հունիս ամսին 30—ից ավելի զոհ է եղել, այսինքն՝ ամեն օր 1—2 հոգի զոհվել է վթարից։ «Փաստացի ստացվում է, որ մենք ամեն ամիս կորցնում ենք օրինակ մի գյուղ կամ մեկ բազմաբնակարան շենք, որտեղ կարող են ապրել 120—200 մարդ։ Սա շատ ցավալի է։ Իհարկե, չենք կարող ունենալ իդեալական տարբերակ, աշխարհում չկա մի երկիր, որտեղ պատահարներ չլինեն, բայց պետք է հնարավորինս նվազագույնի հասցնենք այդ թիվը՝ կանխարգելելով վթարի առաջացման գործոն հանդիսացող երեւույթները»,–ասաց նա։
Պատգամավորի համոզմամբ, ոլորտում առկա խնդիրների պատճառները մի քանիսն են՝ կարգազանց վարորդները, անբարեկարգ ճանապարհները, գծանշանների բացակայությունը, ճանապարհային ոչ լիարժեք կահավորումը, մեքենաների անբարեխիղճ տեխզննումը եւ կրթական գիտակցության պակասը։ «Կարող ենք ունենալ իդեալական վարորդական վկայական ստացող քաղաքացիներ, բայց վատ ճանապարհի կամ գծանշանի բացակայության պատճառով վթար տեղի ունենա, հետեւաբար բոլոր բաղադրիչները պետք է իրար հետ համընթաց լինեն»,–շեշտեց Գաբրիելյանը։
Հաջորդ կարեւոր փոփոխությունը ճանապարհային ոստիկանության եւ պարեկային ծառայության միավորումն է մեկ միասնական կառույցում։ Այդպես է, օրինակ, Վրաստանում եւ ԱՄՆ—ում։ Թե ինչ կտա այդ երկու կառույցների վերակազմակերպումը, պատգամավորը նկատեց, որ դրա շնորհիվ կմեծանա անձնակազմը, եւ ավելի հեշտ կլինի վերահսկել ճանապարհային երթեւեկությունը։ Եթե այսօր Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանում կամ մարզում կա ՃՈ—ի 2—4 շրջիկ մեքենա, եւ եւս 2—ը պարեկային ծառայությունից, ապա միավորման արդյունքում, նաեւ լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվին Երեւանի վարչական շրջաններից յուրաքանչյուրում կլինի 10—12 մեքենա, մեքենաների թիվը կավելանա նաեւ մարզերում։ Զրուցակիցս համոզված է, որ այս փոփոխությունը շատ լուրջ ազդեցություն կունենա։ Կառավարության հետ նախագծի վրա աշխատել են ֆրանսիացի փորձագետները։ Նրանց տեղեկացմամբ, այս համակարգի ներդրման արդյունքում իրենց մոտ ՃՏՊ—ների քանակը նվազել է 10—15 տոկոս, իսկ զոհերինը՝ 20—30 տոկոս։ «Երբ վարորդները գիտեն, որ ոստիկանություն կա տարածքում, ավելի դանդաղ են երթեւեկում, իսկ ցածր արագության դեպքում զոհ ունենալու հավանականությունն ավելի փոքր է։ Զոհեր լինում են արագության գերազանցման եւ որոշակի խախտում կատարելու դեպքում»,–ասաց նա։ Ի մի բերելով ասվածը՝ Գաբրիելյանը նշեց, որ նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բալային համակարգի ներդումից որոշակի ժամանակ անց (օրինակ՝ կես տարի), մենք նույնպես կունենանք առնվազն 20—30 տոկոս զոհերի թվի նվազում։ «Նույնիսկ մեկ զոհ քիչ ունենալու համար արժե նման համակարգ ներդնել»,–հավելեց պատգամավորը։

12-07-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO