Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը հանրության համար կլինի անհերքելի

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեծապես կարեւորում է խորհրդարանական դիվանագիտութան շրջանակում կատարած աշխատանքները։ Դրանցում նա ընդգծում է ընդդիմադիր գործընկերների հետ համատեղ աշխատանքը։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց խմբակցության ասուլիսում. «Ցանկանում եմ հատկապես կարեւորել խորհրդարանական դիվանագիտության շրջանակում կատարած աշխատանքները։ Եվ այստեղ չեմ կարող չընդգծել նաեւ մեր ընդդիմադիր գործընկերների հետ համատեղ ջանքերը։ Նաեւ կարեւորում եմ, թե այս ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունն ինչպես է իրականացրել վերահսկողական գործիքներից օգտվելու իր իրավունքը։ Եվ այն ծավալով հանդիպումները, որոնք տեղի են ունեցել գործադիր իշխանության ներկայացուցիչների, նաեւ առանձին պաշտոնյաների հետ, դրա վկայությունն են»։
Նա կարեւորեց նաեւ այն ներքին ժողովրդավարությունը, որն այս ամիսներին դրսեւորվել է խմբակցության ներսում. «Եվ չնայած այն հանգամանքին, որ խմբակցության պատգամավորները երբեմն արժանանում են քննադատության տարբեր կարծիքներ հնչեցնելու համար, սակայն սա չափազանց կարեւոր արժեք է։ Եթե չկա ներքին ժողովրդավարություն, ապա արտաքին ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է»։
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն անհերքելի, կառուցված կլինեն միայն ճիշտ փաստերի վրա։ Այս մասին ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2016—ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. «Հանձնաժողովն այս պահին շատ լուրջ քայլեր է իրականացնում ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի շրջանակում։ Հանձնաժողովն ըստ էության անցել է առաջին նախապատրաստական փուլը։ Ամռան շրջանում եւ արդեն աշնան առաջին ամիսը կլինի գերհագեցած։ Քննիչ հանձնաժողովը մեզնից բավականին մեծ ուժեր է տանելու, որովհետեւ այս հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն անհերքելի, պետք է կառուցված լինեն միայն ճիշտ փաստերի վրա»։
Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ, այն կառավարությունում պաշտոնապես քննարկման դրված չէ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է շատ խորքային եւ մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ կունենա ձեւավորված դիրքորոշում, կհայտնի իր տեսակետը։ Այս մասին վստահեցրեց Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ «Կոնվենցիայի մասին հրապարակումներ կան, այն հանրային է, սակայն այն շրջանառության մեջ դրված չէ։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովում դեռ պաշտոնապես շրջանառված չէ, մենք ուսումնասիրում ենք»,—ասաց Մակունցը։
Նրա խոսքով՝ պատգամավորներն առանձին ուսումնասիրում են։ Խմբակցությունը նախատեսում է շատ խորքային եւ մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո կունենան նաեւ ձեւավորված դիրքորոշում. «Վստահեցնում եմ, որ երբ ամբողջությամբ ծանոթանանք փաթեթին, մենք ինքներս մեր նախաձեռնությամբ առանձին դրույթների վերաբերյալ կներկայացնենք մեր տեսակետը»։
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու խմբակցությունը որեւէ դիրքորոշում չի հայտնել դրա վերաբերյալ, ինչու են խմբակցության պատգամավորները խուսափում դիրքորոշում հայտնել՝ Մակունցը շեշտեց՝ այն պարագայում, երբ խմբակցության ներսում չի եղել քննարկում Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ, չի կարող լինել խմբակցության դիրքորոշում։
Նա նկատեց, որ առանձին պատգամավորներ լրագրողների հետ զրույցում ներկայացնում են իրենց դիրքորոշումները տվյալ փաստաթղթի վերաբերյալ։ Մակունցը վստահեցրեց՝ հարցի վերաբերյալ տեսակետ հայտնելու առնչությամբ պատգամավորների վրա որեւէ ճնշման մասին խոսք լինել չի կարող, պարզապես խմբակցությունում դեռ քննարկում չի եղել։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ակնհայտ է համարում, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը խնդրահարույց է։ Սակայն խմբակցությունը հանգուցալուծման վերաբերյալ դեռ չունի հստակ դիրքորոշում, հնարավոր է հանդես գա իր առաջարկներով. «Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը խնդրահարույց է, եւ ակնհայտ է, որ մասնագիտական տիրույթում առնվազն կա ոչ միակարծիք վերաբերմունք երեւույթի նկատմամբ։ Գործ ունենք խնդրի հետ, որին պետք է լուծում տրվի։ Լուծումների տարբերակներ առաջարկել է Վահե Գրիգորյանը, բայց ես հիմա չեմ կարող ասել, թե «Իմ քայլը» խմբակցությունն ունի որեւէ հստակ դիրքորոշում հանգուցալուծման առնչությամբ։ Հնարավոր է, որ մենք հանդես գանք մեր առաջարկով, դա դեռ քննարկման փուլում է։ Չեմ շտապի գնահատական հնչեցնել՝ կա՞ ճգնաժամ, թե՞ ոչ։ Նորից եմ ասում, որ դա մասնագիտական տիրույթի հարց է»։
Մակունցը վստահեցրեց, որ իրենք, որպես առանձին սահմանադրական մարմին, գործադրելու են ամեն ջանք, որ խնդիրը լուծվի, ոչ թե ավելի խճճվի։ Նա վստահեցրեց, որ իրենց գործողությունները լինելու են օրենքի շրջանակում՝ այնպես, որ որեւէ կերպ հանգուցալուծումը չդիտարկվի որպես դատական իշխանության նկատմամբ միջամտություն. «Բայց միեւնույն ժամանակ, եթե իրավական մեխանիզմները մեզ հնարավորություն չեն ընձեռում խնդիրը լուծել, ապա անհրաժեշտության դեպքում պետք է հանդես գալ նաեւ օրենսդրական մեխանիզմների մշակմամբ կամ հստակեցմամբ։ Այսինքն՝ մոտեցումները բազմակողմանի են, հիմնականում մեր դիրքորոշումը հարցն իրավական ոլորտում քննարկելն ու դրան հանգուցալուծում տալն է։ Մեզ համար կարեւոր է նաեւ մեր միջազգային պարտավորությունների շրջանակում որեւէ խնդրահարույց որոշումների չհանգելը»։
Դիտարկմանը, թե Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորների յոթ թափուր տեղեր է տեսնում, Մակունցը նշեց, որ նույնիսկ իրավաբանական տիրույթում միանշանակ մոտեցում չկա հարցի վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ կան խնդրահարույց դրույթներ, որոնք միանշանակ չեն մեկնաբանվում։ Եվ առաջինը հենց իրավական տիրույթում պետք է լինի լուծումը։
Խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար դիտարկում է մի քանի անձանց թեկնածություն։ Անունները կհնչեցվեն ավելի ուշ։ «ԲԴԽ անդամի համար մենք մտադիր էինք մինչ տասնօրյա ժամկետի ավարտը ներկայացնել թեկնածու՝ նույն սկզբունքով, ինչպես անում էինք նախկինում. դիտարկում էինք մեզ համար, հետո առաջարկ անում։ Չստացվեց դա տասնօրյա ժամկետում, կփորձենք անել հաջորդ աշխատանքային տասն օրերի ընթացքում։ Այս պահին կան մի քանի թեկնածուներ։ Մեկ թեկնածու չենք դիտարկում, դրանք մի քանիսն են»,—ասաց Մակունցը։

13-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO