Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԼՂՀ


Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բացառիկ հարցազրույցը՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը այս տարի նշում է վերակազմավորման 30-ամյակը։ Անուրանալի գործ կատարեց հայ հոգեւոր դասը Արցախյան շարժման տարիներին։ 1988 թվականի սկզբից մինչեւ պատերազմական գործողությունների ավարտը թեմի հոգեւորականները մեկ մարդու նման կանգնած էին շարժման առաջնագծում։ Թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ զրուցել ենք այսօրվա Արցախի հոգեւոր, հասարակական, քաղաքական կյանքի, եկեղեցաշինական աշխատանքների, հոբելյանական տարում սպասվող ծրագրերի մասին, նաեւ հայ—ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնությանն առնչվող հարցերի շուրջ։
–Սրբազան, մինչեւ հարցազրույցին անցնելը, ուզում եմ շնորհավորել թեմի վերակազմավորման առիթով։ Թեեւ առաջնորդանիստի ռմբակոծումից հետո շատ տարիներ են «գլորվել» պատմության գիրկը, այնուամենայնիվ, գանք անցյալի այդ շրջանից։
–Հիշում եմ, երկու հրթիռ մտավ, երեք սենյակ քանդեց։ Նոր էինք նորոգել։ Ներկը չորացել էր, կահույք պիտի բերեինք։ Լավ է այդտեղ չգիշերեցի։ Եթե այդ օրը ննջարանում պառկած լինեի, ողջ չէի մնա։ Ռմբակոծումից հետո 5—6 ամսով տեղափոխվեցինք Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցի։ Հետագայում մեզ հաջողվեց նախկին տարածքում կառուցել նոր առաջնորդարան։ Հիմնականում այստեղ ենք լինում՝ մեր հին նստավայրում։
–Երբ 1930 թավականին Ադրբեջանի իշխանությունը փակեց բոլոր վանքերն ու եկեղեցիները, Արցախում չէր գործում անգամ մեկ հայկական սրբատեղի։ Եկեղեցաշինությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում լայն թափ է ստացել։ Վերանորոգվել են տասնյակ եկեղեցիներ ու վանքեր։ Որտեղի՞ց սկսեցիք, ո՞ր փուլում եք այժմ։
–Լուսահոգի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հրամանով 5 հոգով եկանք նշանակվեցին եւ սկսեցին նախապատրաստվել թեմի վերաբացմանը։ Առաջինը օծվեց հոգեւոր կենտրոնը՝ Գանձասարի վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Սուրբ Վարագա խաչի տոնի օրն էր՝ հոկտեմբերի 1—ը։ Այնուհետեւ հերթով սկսեցինք օծել ու բացել Արցախի մյուս եկեղեցիները։ 30 տարիների ընթացքում կառուցվել, վերանորոգվել է 90 վանք, եկեղեցի եւ մատուռ։ Շահումյանի շրջանում էլ ենք երեք եկեղեցի վերանորոգել, բայց կորցրել ենք։ Այս տարիներին մոտ 100 գիրք հրատարակեցինք։ Գանձասարում երկուսուկես տարի ճեմարան պահեցինք, ապա շենքը տրամադրվեց պետությանը, որ ծառայի որպես ազգային մատենադարան։ Մեզ համար շատ բարդ էր ճեմարան պահել, հիմա շատ ավելի լավ է, որ գոնե մատենադարան ունենք Արցախում։ Տարբեր միություններ ենք հիմնել, գործում են նաեւ քարոզչական կենտրոն, կիրակնօրյա դպրոցներ։ 19—ը տարի է հեռուստաալիքներից մեկով հեռարձակվում է «Հոգեւոր անվտանգություն» հաղորդաշարը։ Այսպես համալրում ենք մեր հոգեւոր դասը։ Հաճախակի կազմակերպվում են ուխտագնացություններ, մատուցվում սոցիալական ծառայություններ, շատ ենք աշխատում հատկապես բանակի հետ։ Զուգահեռ այս տարի նախաձեռնել ենք մի շարք ծրագրեր՝ Արցախի թեմի վերաբացման 30—րդ տարեդարձի առիթով։
–Խոսեցիք հոբելյանական տարվա ծրագրերից։ Առաջիկայում ի՞նչ խոշոր աշխատանքներ ունեք նախատեսած։
–Մեր ծրագրերը նույնն են։ Շարունակում ենք եկեղեցաշինական, հրատարակչական գործը։ Շուտով թեմի վերաբացման 30—ամյակին նվիրված 6 գիրք պիտի հրատարակենք։ Այս տարի Վեհափառ հայրապետի ձեռամբ օծեցինք Արցախի մայր տաճարը։ Եկեղեցուց դեպի վերեւ եւ ներքեւ եղած տարածքը դեռ պիտի բարեկարգենք։ Շարունակում ենք Դադիվանքի հսկա վանական համալիրի վերանորոգման աշխատանքները։ Դեռ պետք է վերանորոգենք Ամարասի վանական համալիրը, Հոռեկա վանքը, Երիցմանկունքը, Ղեւոնդյանց վանքը, Եղիշե Առաքյալի եկեղեցին, պիտի ավարտին հասցնենք Գտչավանքի, Կաքավավանքի համալիրները։ Մնացած գործը՝ ժողովրդի, բանակի հետ մեր առաքելությունն է, որ պիտի շարունակենք խորացնել։
–Արցախի հասարակական—քաղաքական կյանքին որքանո՞վ է թեմն իր մասնակցությունն ունենում։
–Շարժման տարիներին մեծ էր հոգեւոր դասի մասնակցությունը քաղաքական—հասարակական կյանքում ընթացող իրադարձություններին։ Հետո, երբ Արցախի Հանրապետությանը զուգահեռ ստեղծվեցին պետական հաստատություններ՝ նախագահի ինստիտուտ, Ազգային ժողով, կառավարություն, հոգեւորականներն արդեն քաղաքական բեռը չվերցրին իրենց վրա։ Բնական է՝ մենք մեր խոսքն այսօր ասում ենք, քարոզում ենք, առիթների ժամանակ ելույթներ ենք ունենում, բայց երբեւիցե քաղաքականության մեջ չենք մխրճվում։ Ընտրություններին հոգեւորականներից յուրաքանչյուրն ազատ է։ Չենք կարող հավատացյալներին ուղղորդել։ Ամեն մեկը կարող է հանգիստ գնալ, իր ձայնը տալ՝ ըստ խղճի եւ ճաշակի։
–Թեմի խնդիրներին անդրադառնանք։ Գիտենք, որ հոգեւորականների թիվը գոհացուցիչ չէ։
–Այո, թեմը հոգեւորականների խնդիր ունի։ Ավելի ակտիվ քարոզի։ Ուզում ենք ամեն տուն, ընտանիք մտնենք, բայց մեր ուժերը չեն բավարարում։ Իմ երազանքին դեռ չեմ հասել։ Արցախում ապրող ամեն հայ պիտի դառնա բանիմաց, գրագետ, զորեղ քրիստոնյա։ Մենք դրան դեռ չենք հասել։ Ունենք հազարավոր հավատացյալներ, նրանց գրականությամբ ապահովում ենք, համապատասխան գիտելիքներով օժտված են, բայց ոչ բոլորն են այն մակարդակին, որը մենք ենք ակնկալում։ Կամաց—կամաց պիտի հասնենք դրան։ Խնդիրներ միշտ եղել են, կան եւ կլինեն, բնական բան է։ Իդեալական ո՛չ պետություն կստեղծես, ո՛չ էլ հասարակություն։ Հոգեւորականության օրինակով խոսեմ, Դուք կարծում եք բոլորը իդեալակա՞ն են։ Ամեն մեկը մի բնավորության տեր մարդ է։ Ոչ մի հարցում երբեւիցե իդեալական վիճակ մի՛ սպասեք։
–Ամուր հայրենիք ունենալու մասին խոսելիս, պաշտոնատար այրերը կարեւորում են հատկապես Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնության անհրաժեշտությունը։ Ինչպե՞ս եք գնահատում աշխարհասփյուռ հայության միասնականության ուղղությամբ տարվող քայլերը։
–Իդեալական վիճակից հեռու է։ Կատարյալ միաբան չենք։ Հասկանում եմ՝ ամեն մարդ տարբեր տեսակետ ու ճաշակ ունի, եւ դա նորմալ է։ Բայց մենք պիտի ամենակարեւոր հարցերում մեկ լինենք՝ ազգի, հայրենիքի անվտանգության համար բոլորս մեկ պիտի լինենք։ Արցախի հարցում, հայրենիքը շենացնելուց, ազգային արժեքներ պահելուց, Հայոց ցեղասպանություն ճանաչելուց՝ բոլորս մեկ պիտի լինենք։ Ներսես Շնորհալին մի լավ բանաձեւ է ընտրել, ասում է. «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս եւ սէր յամենայնի»։ Հետեւենք Շնորհալու այս հորդորին։ Երկրորդական հարցերում ազատություն թող լինի, բայց պահպանեք միությունը կարեւոր գործերում։ Մեզ պետք է Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնության ամրությունը։ Երբ միասին ենք, բոլոր մարտահրավերները կարող ենք հաղթահարել։ Կասկած չունեմ։ Մեր ճակատագիրը մենք մեր ձեռքերով կերտենք։ Եթե ուրիշը կերտեց, միշտ ամեն բան ի վնաս մեզ է լինելու։
–Սրբազան, ինչպե՞ս է իրավիճակն առաջնագծում։
–Մերթ շիկանում է, մերթ՝ հանդարտվում։ Բայց գրեթե ամեն օր կրակոցներ կան։ Ցավոք։ Ո՛չ խաղաղություն է, ո՛չ էլ պատերազմ։ Կիսապատերազմական վիճակ է, եւ մեր տղաները, փաստորեն, ամեն օր մարտական գործողություններ են կատարում։
–Հե՞շտ է ապրել այդ մթնոլորտում, երբ չգիտես՝ վաղը պատերազմ է, թե խաղաղություն։
–30 տարի է այդ մտայնությամբ ենք ապրում։ Սովորել ենք։ Ընտելացել ենք մթնոլորտին։ Պատերազմ կլինի՞, թո՛ղ լինի։ Մենք պատրաստ ենք հայրենիքը պաշտպանել։
–Այսօրվա Արցախի ժողովրդի պահանջը նո՞ւյնն է, ինչ 30 տարի առաջ։
–Իհարկե։ Մեր երազանքը միացումն է։ Խաղաղություն ու անվտանգություն ունենալը։ Հենց մի օր մեզ ճանաչեցին որպես անկախ հանրապետություն, միանում ենք մայր Հայաստանին։ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու փորձերը շատ դժվար են գնում, բայց մեկ է, ի վերջո տեղի իշխանությունն ու ժողովուրդը իրենց խոսքը պիտի ասեն։ Առանց դրա հնարավոր չէ որեւէ լուծման գնալ։
–Սրբազան, մի պատմություն, հուշ պատմեք Արցախյան պատերազմի տարիներից, եւ ավարտենք հարցազրույցը։
–Օ՜, պատմություններ շատ կան։ Աղդամի դիմաց մեր տղաները դիրքավորվել էին։ Ստիպված էի իջնել դիրքերից՝ հյուր ունեինք Մոսկվայից։ Իմ կացարանում նստած էի, երբ Սերգեյ անունով մի տղա դիրքերից նոր իջած՝ կոշիկները պատռված, քրտնած, շապիկը սեւացած ներս մտավ։ Եկել էր, որ մի կտոր հաց ուտի։ Վառարանի կողքին դրված էր փոքր կտոր պանիր, հաց եւ մեկ հատ սոխ։ Թեյի փոխարեն տաք ջուր էր խմում, թեյի գույն չկար։ Հարցրի՝ ինչի՞ կարիք ունես, չի ասում կոշիկ, փամփուշտ, ուտելիք, զենք տվեք։ Պատասխանում է՝ «Սրբազան հայր, վերեւում՝ դիրքերում, երկու հոգի կան, ծխող են, ծխախոտ չունեն։ Շատ են տանջվում, մեղք են։ Օգնություն է պետք»։ Ապշել կարելի էր։ Իր վիճակից չէր խոսում, մտածում էր ընկերների մասին։ Պատկերացնո՞ւմ եք։ Ահա, թե որն է հայ զինվորի, հայ մտավորականի կերպարը։

17-07-2019





14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Էրդողանի այցը ԱՄՆ հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի
Թուրքիայի նախագահը Թրամփին կվերադարձնի «վիրավորական» նամակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի ...


14-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ «Արմենպրես» գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի ...


14-11-2019
Առանցքային օրենքի քննարկում տարածքային կառավարման ոլորտում
Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




14-11-2019
Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար
Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկվանից ուշադրության ...


14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞
«Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի շարք մասնագիտություններ ...



14-11-2019
Ծանր լույսը
Նեղվելով իր անհատականության ...

14-11-2019
Հայ բժշկագիտության նորագույն նվաճումը
Բարեհաջող է ընթացել նաեւ լյարդի երկրորդ ...

14-11-2019
Վարդապետի քնարերգությունը Վ. Արծրունու մեկնաբանությամբ
Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ...

14-11-2019
Հաջողության բանաձեւը՝ համբերատարություն եւ կարգապահություն
Երեւանի Հրանտ Շահինյանի անվան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO