Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի

Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ըմբիշների նախապատրաստությունն առաջիկայում մրցակցային ուղվածություն է ստանալու։ Ազատոճայիններն արդեն հաջորդ շաբաթ մասնակցելու են Վանաձորում անցկացվելիք միջազգային ավանդական մրցաշարին, իսկ հունահռոմեացիները՝ ավելի ուշ նախատեսված արտագնա ստուգատեսների։
Հուլիսի 23-24-ը մեր երկրի երրորդ քաղաքում են հավաքվելու ազատ ոճի ըմբշամարտում ուժեղագույնի համարում ունեցող շատ պետությունների մարզիկներ, որոնք վիճարկելու են օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան միջազգային 24-րդ մրցաշարի պարգեւները։ Այդ մրցումն ավանդաբար ուժեղ կազմ է հավաքում, որը որոշ տարիների նրան բերել է նույնիսկ աշխարհի փոքր առաջնության համարում։ Այս տարի արդեն իսկ մասնակցության հայտ են ներկայացրել Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Հունաստանի, Բելառուսի, Քաթարի եւ Ղազախստանի հավաքականները։ Մինչդեռ, հայտերի ընդունումը շարունակվում է, եւ մասնակիցների աշխարհագրությունը կարող է եւ աճել։ Ընդ որում, մրցաշարն ունենալու է 24 հազար դոլար մրցանակային հիմնադրամ, որը սահմանել է ՀԱՕԿ—ի նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Այս մրցաշարում է որոշվելու համաշխարհային ստուգատեսին մասնակցել պատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի կազմը։ Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ—ի լրատվական ծառայությանը հայտնել է, որ ասպարեզ են ելնելու մեր բոլոր առաջատար ըմբիշները՝ բացառությամբ աշխարհի երիտասարդական առաջնությանը պատրաստվող 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանի։ Նա կխուսափի լրացուցիչ ծանրաբեռնվածությունից եւ վնասվածք ստանալու ռիսկից, քանզի շատ ավելի կարեւոր մեկնարկ է ունենալու օգոստոսին։
Այդ ամսին Լեհաստանում եւ Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերում իրենց ունակություններն են դրսեւորելու նաեւ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մինչ այդ, նրանք հուլիսի 22—ից օգոստոսի 1—ը հերթական ուսումնամարզական հավաքն են անցկացնելու Երեւանի «Օլիմպավան» մարզահանգրվանում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հաղորդմամբ, օգոստոսի 2—4—ը Վարշավայում մրցելու են Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (երկուսն էլ՝ 60 կգ քաշային կարգում), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը եւ Մաքսիմ Մանուկյանը (երկուսն էլ՝ 87 կգ)։ Այդ մրցաշարի ավարտից երեք օր անց արդեն Վրաստանի մայրաքաղաքում մրցագորգ են դուրս գալու Ռուդիկ Մկրտչյանը, Նորայր Հախոյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Վազգեն Խաչատրյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը, Արմեն Բաղդասարյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը, Էդուարդ Սարգսյանը, Արգիշտի Աբգարյանը (երեքն էլ՝ 82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ) ու Դավիթ Հովասափյանը (130 կգ)։
Փաստորեն, մեր ըմբիշներին ընձեռվելու է աշխարհի առաջնությունում մեդալների եւ օլիմպիական ուղեգրերի համար պայքարին միջամտելու վերջին՝ որոշիչ հնարավորությունը։ Այդ պարագայում առաջիկա մրցումներում նրանցից ակնկալվում է ուժերի առավելագույն ներդրում եւ ավելի մեծ նպատակին միտված ելույթներին պատրաստ լինելու ապացուցողական հիմքի դրսեւորում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

18-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO