Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը, ողջունելով Հռոմի սրբազան քահանայապետի ներկայացուցչին կառավարությունում, բարձր է գնահատել նրա նշանակալի ջանքերը Հայաստանի եւ Սուրբ աթոռի միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստան—Վատիկան միջպետական համագործակցությունը հիմնված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա, ինչի մասին է վկայում բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի եւ հանդիպումների դինամիկան։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է երկկողմ հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջեւ կապերի զարգացումը։ Կառավարության ղեկավարը խոսել է մեր երկրում տեղի ունեցող արմատական բարեփոխումների եւ գործընթացների մասին։
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ Սուրբ աթոռի առաքելական նվիրակը նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Վատիկանն առանձնահատուկ հարաբերություններ են ունեցել, որոնք մինչ օրս էլ արդյունավետ զարգանում են։ Ժոզե Ավելինու Բետանկուրն ընդգծել է՝ ուրախ է գտնվել մեր երկրում՝ պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, եւ Սուրբ աթոռի պատրաստակամությունը հայտնել՝ օժանդակել Հայաստանին զարգացման եւ առաջընթացի ճանապարհին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան—Վատիկան կապերի հետագա խորացման հեռանկարների շուրջ։ Վարչապետը նշել է, որ Հայաստան—Վատիկան սերտ համագործակցությունը հիմնված է քրիստոնեական արժեհամակարգի եւ ընդհանուր պատմական ժառանգություն ունենալու փաստի վրա, եւ որպես առաջին քրիստոնյա երկիր՝ Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս Սուրբ աթոռի հետ կապերին։
Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը երախտագիտություն է հայտնում Հռոմի սրբազան քահանայապետին եւ Վատիկանին՝ Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դրանով իսկ միջազգային ճանաչման գործընթացում մեծ ներդրում ունենալու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր է հնարավոր ցեղասպանությունները եւ ոճրագործությունները կանխելու տեսանկյունից։

18-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO