Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ԱՇԽԱՐՀ


Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Հուլիսի 4-ից հետո Մեծ Բրիտանիա-Իրան փոխհարաբերություններում եւս լարվածություն է առաջացել, երբ Ջիբրալթարում բրիտանական ծովուժի աջակցությամբ կալանավորվեց իրանական «Գրեյս-1» գերնավթատարը, եւ ձերբակալվեց անձնակազմի 4 անդամ, որոնք արդեն ազատ են արձակվել։ Քայլ, որը պատճառաբանվեց նավթատարի՝ Սիրիա նավթ տեղափոխելով, ինչի դեմ Եվրամիությունը սահմանափակումներ է կիրառել։
Այս առնչությամբ բացատրություն ներկայացնելու համար Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը քանիցս հրավիրվել է Իրանի ԱԳ նախարարություն։ Իրանը Ջիբրալթար—Մեծ Բրիտանիա համատեղ գործողությունը գնահատել է ծովագնացության ոլորտում միջազգային ընդունված նորմերի խախտում եւ պահանջել է անհապաղ ազատ արձակել նավթատարը։ Երբեմն էլ շեշտվում է, որ դա տեղի է ունեցել ԱՄՆ—ի ճնշման ներքո։ Այսուհանդերձ, Իրանի ռազմաքաղաքական առաջին դեմքի՝ հեղափոխության առաջնորդի արձագանքը տեղի ունեցածին խիստ էր։ Նա, այդ քայլը ծովահենություն գնահատելով, նշել է, որ չարանենգ Անգլիան հանցագործություն է կատարում ու դրան օրինական տեսք տալիս՝ նախազգուշացնելով, որ այդ չարանենգությունը ժամանակին համարժեք պատասխան կստանա։
Թեհրանը վկայակոչում է 1982թ. ծովագնացության մասին ընդունված կոնվենցիան, որտեղ հստակ նշված է, թե ինչ դեպքերում երկրներն իրենց առափնյա ջրերում ու ազատ ծովում կարող են կալանավորել օտարերկրյա նավերը, սակայն դրանցում սահմանափակումները ներառված չեն, եւ դրանք կարող են միջազգային ծովագնացության մեջ կիրառվել միայն ՄԱԿ—ի որոշմամբ։ Հետեւաբար, Եվրամիության սահմանափակումները այլ երկրների համար պարտադիր չեն, իսկ Իրանը Սիրիայի դեմ սահմանափակում չի կիրառել եւ ընդունելի չի համարել ԵՄ—ի սահմանափակումները։ Միաժամանակ Իրանը բազմից հերքել է, որ նավթատարի բեռը Սիրիայի համար է նախատեսված եղել։ Ըստ նշյալ աղբյուրի, նավթատարը պատկանում է Ռուսաստանին, սակայն Պանամայի դրոշի ներքո տեղափոխել է իրանական նավթ։
Իսկ թե ինչո՞ւ հենց Պանամայի դրոշի ներքո, հետեւյալ բացատրություններն են ներկայացվում. նախ՝ վերահսկողության, անվտանգության օրենքների եւ ստանդարտների մակարդակով անհամեմատ պարզ են, ապա այդ երկրի դրոշի ներքո նավարկության համար անձնակազմի այդ երկրի հպատակությունը պարտադիր չէ, ինչն Իրանի համար նպատակահարմար է սահմանափակումների մեջ լինելու պայմաններում։ Մյուս կողմից՝ այս հարցում նշանակալից դեր կարող է խաղալ Պանաման՝ պահանջելով ազատ արձակել նավթատարը։
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում առաջացած լարվածությանը նպաստեց հուլիսի 10—ին Մեծ Բրիտանիայի հնչեցրած մեղադրանքը Իրանի հասցեին, որ Պարսից ծոցում Իրանը փորձել է այդ երկրի նավթատար նավը կանգնեցնել, ինչը չի հաջողվել, քանի որ միջամտել է բրիտանական ռազմանավը։ Իսկ Իրանը խստիվ հերքում է այդ մեղադրանքը։ Լարվածությունը թերեւս իր գագաթնակետին հասավ հուլիսի 12—ին, երբ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան «H.M.S—Դաքըն» էսկադրային ականակիրը գործուղել է Պարսից ծոց, որի նպատակը ծովագնացության երթուղին ապահովելու գործառույթ ունի եւ ըստ օրակարգի նախատեսված էր, սակայն դեպքերի նման զարգացման պատճառով արագացել է այդ գործընթացը։
2 օր անց Լոնդոնը հայտնեց Պարսից ծոց գործուղված 3—րդ էսկադրային ականակիրի մասին, ինչը էլ ավելի էր բարդացնում իրավիճակը։
Սակայն հաջորդ օրը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը Պարսից ծոց գործուղված նավերի առնչությամբ մեղադրելով ԶԼՄ—ներին՝ ճշմարտությունը խեղաթյուրված ներկայացնելու համար, վերահրապարակել է այդ երկրի ՊՆ—ի հայտարարությունը այդ առնչությամբ, որտեղ շեշտվում է, թե գործուղումները բնավ չեն նշանակում Պարսից ծոցում բիրտանական ուժերի ավելացում, այլ դրանք փոխարինում են այստեղ առկա այլ նավերի, ինչը նախապես պլանավորված է եւ պարբերաբար տեղի է ունենում։
Ինչեւ է Բրիտանիան հայտարարել, որ նավն ազատ կարձակվի, եթե Իրանը երաշխիք ներկայացնի առ այն, որ նավթը Սիրիա չի տեղափոխելու։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերոմի Հանթը Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում նշել է, որ եթե համոզված լինեն, թե «Գրայս—1» նավթատարը Սիրիա չի գնալու, ազատ կարձակեն։ Բացի այդ, ըստ միջազգային ԶԼՄ—ների, հարցի շուրջ վարչապետ Թերեզա Մեյը բանակցություններ է վարել Ջիբրալթարի նախագահի հետ։
Այլ կերպ ասած՝ թեեւ Լոնդոնը մի կողմից՝ ջանքեր է գործադրում շուտափույթ կերպով լուծելու Իրանի նավթատարի խնդիրը, ինչը մեծ հավանականությամբ դրական լուծում կստանա, մյուս կողմից նաեւ խիստ մտահոգություն է հայտնել Հորմուզի նեղուցով ու Պարսից ծոցով բեռնատար նավերի անվտանգ երթեւեկության առնչությամբ։ Իսկ դա նշանակում է, որ դրական է արձագանքելու ԱՄՆ պետքարտուղարության նախագծին, ինչի մասին հայտարարել է նախօրեին։ Ըստ այդ նախագծի՝ Հորմուզի նեղուցում նավագնացութան անվտանգությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ձեւավորել բազմազգ ուժ, որին խիստ դեմ է Իրանը։

20-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO