Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմավորման գործընթացում անելիքները. «Մեր խնդիրն արդեն ձեւակերպել ենք մի քանի մակարդակներում՝ մենք Հայաստանը տեխնոլոգիական եւ արդյունաբերական երկիր դարձնելու խնդիր ունենք։ Այս առումով, իհարկե, խոսել ենք արդեն՝ շատ կարեւորում ենք վերամշակող արդյունաբերության, ընդհանրապես արդյունաբերության դերը, բայց առանձնահատուկ կարիք ունի բարձր տեխնոլոգիական ոլորտի արդյունաբերության եւ ռազմարդյունաբերության զարգացումը Հայաստանի Հանրապետությունում։ Այս կառուցվածքային փոփոխության նպատակը, որ մենք իրականացրել ենք, հենց դա է, եւ սա այն կոնկրետ դեպքերից է, երբ մենք առաջիկա տարիներին տեսնելու ենք, թե ինչքանով արդյունավետ դարձավ։ Սա այն բարեփոխումն է, փոփոխությունն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ եւ հույս ունենք, որ այս ոլորտում մեր առաջընթացն իր հետեւից կբերի նաեւ կրթության բնագավառում լրջագույն փոփոխություններ»։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ երբ խոսվում է կրթության ոլորտի բարեփոխումների եւ ընդհանրապես այն մասին, որ մենք պետք է կրթված, ինտելեկտուալ հանրություն ունենանք, այդ ուղղությամբ աշխատանքն ապարդյուն է, եթե չեն ստեղծվում համապատասխան աշխատատեղեր, եւ հարցն այն է, թե կրթություն, բարձր որակավորում ստանալուց հետո մարդն ինչ պետք է անի։ «Հասկանալի է, որ այստեղ մենք շղթա պետք է ունենանք, եւ այդ շղթայի բոլոր օղակներն ունեն իրենց կարեւորությունը։ Արդյունաբերության, տեխնոլոգիաների զարգացման համար մեզ պետք են կադրեր, բայց այդ կադրերը պետք է իրացվելու եւ իրենց կրթությունը, տաղանդը եւ հմտությունն իրացնելու տեղ եւ հնարավորություն ունենան։ Եվ, իհարկե, այս ամեն ինչը մենք նաեւ դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացման մեր տեսլականի մեջ»,–իր խոսքում նշել է երկրի վարչապետը։
Նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը եւ առաջնահերթությունները։ Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին շարունակել համատեղ աշխատանքները։

20-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO