Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ԼՂՀ


Երազանքն իրականացավ

«Խաղաղության պուրակ»՝ բերդաքաղաքի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Տարիներ առաջ, երբ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար Նարինե Աղաբալյանի նախաձեռնությամբ Շուշիում անցկացվեց քանդակագործների միջազգային սիմպոզիում, եւ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված արվեստագետները ձեռնամուխ եղան խաղաղության թեմայով ստեղծագործությունների կերտմանը, երեւի ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, թե ընդարձակ տարածքը, ուր միջոցառման մասնակիցների արարման ու տքնանքի շնորհիվ ծնունդ էին առնում արվեստի բազմաթիվ արժեքավոր գործեր, երբեւէ կվերածվի խաղաղության յուրահատուկ հրապարակի։ Իսկ դրանց հեղինակներն են Հայաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, ԱՄՆ—ից, Հնդկաստանից, Իտալիայից, Լեհաստանից, Բրազիլիայից, Չինաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Ֆինլանդիայից ու մի շարք այլ երկրներից Արցախ ժամանած քանդակագործները։
Ավանդական դարձած միջազգային սիմպոզիումի մասնակիցների աշխարհագրությունն այս տարի եւս բավական ընդգրկուն էր։ Ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչներ՝ ամենատարբեր մայրցամաքներից, շուրջ 20 օր տեւած «մրցապայքարում» տարածքի քանդակների շարքը համալրեցին նորերով։ Հատկանշական է եւ այն հանգամանքը, որ հեղինակների համար ոգեշնչանքի աղբյուր են հանդիսացել անկախության եւ խաղաղության համար պայքարող հերոսական ժողովրդի կերպարները, նրանց ավանդույթներն ու սովորությունները, երկրի պատմամշակութային արժեքները։ Ինչպես խոստովանել են հյուրերը, իրենց գեղագիտական ընկալումները վերարտադրելուն նպաստել են եւ արցախյան բազմերանգ քարերը, որոնց վրա սիրով եւ ոգեւորությամբ նրանք քանդակել են։ Իսկ պարզվում է, որ այդ ոգեղեն նյութերը (քարերը) ընտրելու հարցում ԽՍՀՄ երկրաբանության նախկին նախարար, ակադեմիկոս, այժմ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցի «մատը խառն է եղել», ով սիմպոզիումի օրերին իր «ոգեղեն խոսքով» հաճախ է հայտնվել նրանց կողքին։ Եվ այդ մտերմական հանդիպումների արդյունքում էլ 85—ամյա նահապետի մոտ ծնվել է բերդաքաղաքի սրտում «Խաղաղության պուրակ» ստեղծելու գաղափարը։
«Խաղաղության պուրակի» հանդիսավոր բացման արարողությանը, ուր ներկայացված են 57 քանդակներ, ներկա են եղել նախագահ Բակո Սահակյանը, խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, հյուրեր՝ Հայաստանից եւ արտերկրից։
Իր խոսքում ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը նշեց, թե սիմպոզիում հրավիրելու համար հիմք է հանդիսացել Հակոբ Գյուրջյանի հիշատակի հավերժացման գաղափարը, ով երկար ժամանակ ապրելով եւ ստեղծագործելով Արցախից հեռու, միշտ երազել է Շուշիում քանդակների շարք ստեղծել։ «Երբ արտերկրից սիմպոզիումին հրավիրվածները պիտի Արցախ ժամանեին, Բաքվում բոլոր ջանքերը գործադրվեցին նրանց այցը խոչընդոտելու համար։ Սակայն ինչպես ասում են, արվեստը սահմաններ չի ճանաչում, ու քաղաքական որեւէ արգելք նրանց ետ չպահեց իրենց ճանապարհից։ Նրանք եկան ու սկսեցին արարել, տարեցտարի ավելացավ կերտած քանդակների թիվը, խաղաղությունը խորհրդանշող մի ամբողջ համալիր ստեղծվեց, ինչի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր հեղինակներին»,–ասաց Ն. Աղաբալյանը։
Նորածնունդ «Խաղաղության պուրակը» համարելով Շուշիի հիշարժան, արդեն պատմական վայրերից մեկը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ այն կհետաքրքրի ոչ միայն զբոսաշրջիկներին, այլեւ միջազգայնագետներին, հասարակական ու քաղաքական գործիչներին՝ հանդիսանալով խաղաղության, ժողովուրդներին միմյանց մերձեցնող այցեքարտ։ «Վստահ եմ, որ քանդակագործների միջազգային սիմպոզիումը շարունակական բնույթ կկրի, եւ պուրակի ստեղծագործություններին կավելանան նորերը,–ասաց նա։–Ծրագրի նպատակն է տարեցտարի ընդարձակել պուրակը, հոգեւոր—մշակութային արժեքների միջոցով խաղաղության ուղերձ հղել աշխարհին եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին»։
Պուրակի բացման արարողությունից հետո ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը հանդիսության մասնակիցներին հրավիրեց Շուշիի կերպարվեստի թանգարանում Արցախի բնաշխարհին նվիրված շուրջ 300 նկարների ցուցահանդեսին, որ հեղինակել է ինքը։ Արցախի լուսաբացն ու մայրամուտը պատկերող բազմաթիվ գունեղ գործեր են ընդգրկված ցուցահանդեսում, որոնք շատ հոգեհարազատ են գիտնականին։ «Հատկապես մայրամուտը խոր փիլիսոփայություն ունի։ Ու ամեն անգամ իմ պատշգամբից երկնքին նայելով խորհրդավոր, մի անվերջանալի եզերքի հետ եմ ասես հաղորդակցվում, որն ինձ հիշողություններով տեղափոխում է իմ մանկության տարիների երազների գիրկը։ Ու ես ավելի զորեղ, հպարտ ու երջանիկ եմ զգում Արցախի հողի վրա»,–խոստովանեց ակադեմիկոսը։
Ստեփանակերտ

23-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO