Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


«Կգան էլի» մոտեցումը պետք է փոխվի

Տուրիզմի ոլորտում մասնագետների լուրջ խնդիր կա

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Նույնիսկ այս օրն արդեն ուշացած է՝ մարդիկ վաղվա պես են ուզում ապրել։ Հետեւաբար, տուրիստի ցանկություններն ու պահանջարկն էլ նույնը չէ։ Եվ եթե նրա պահանջարկը բավարարվի, ոչ միայն նորից հետ կգա, այլեւ մեկ ուրիշին կերաշխավորի անպայման Հայաստան գալ։
Միայն թե, ինչպես Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը նկատեց «ՀՀ»—ի հետ զրույցում, հարցը միայն սննդով չի լուծվում։ Ասում է՝ զբոսաշրջիկն այստեղ հոգեւոր բավարարվածություն է ուզում ստանալ։ Եվ այդ համատեքստում նա կարեւոր է համարում, թե ով է տուրիստին ներկայացնում Հայաստանը։ Արդյո՞ք նա «իրավունք ունի» երկիրը ներկայացնելու՝ բազմակողմանի տեղեկատվություն ունի՞ երկրի մասին, անհրաժեշտ կրթություն ստացե՞լ է եւ այլն։
Ռ. Մինասյանի խոսքերով, Հայաստանում ոլորտի աշխատողների ավելի քան 85 տոկոսը մասնագիտական կրթություն չունի։ Բայց տուրիստը գումար է վճարում եւ ուզում է, որ իրեն լավ սպասարկեն։
«Մենք տուրիստին տանում ենք այս եկեղեցին, այն հուշարձանը։ Բայց դա չի բավարարում նրան՝ եկել է նոր բան իմանալու, ուզում է շփվել, շատ հարցերի պատասխաններ ստանալ, որովհետեւ մենք շրջափակված ենք երկրներով, որոնք ճիշտ չեն խոսում, մեր մասին ճիշտը չեն ներկայացնում»,—ընդգծեց բուհի ռեկտորը՝ ավելացնելով, որ Հայաստանում հաստատված մոտավորապես 24 հազար հուշարձան, արգելոց կա, որոնցով կարելի է աշխարհին ներկայանալ։ Բայց նկատում է, որ տուրիստական փաթեթներում ներառվածների թիվը 40—ն էլ չի անցնում. «Ինչո՞ւ չկան. նրանից է, որ մարդիկ չեն սովորել, մասնագիտական կրթություն չունեն։ Ոլորտի մասնագետների խնդիր կա։ Հայաստանից դուրս էլ՝ բոլոր տեղերում խոսում են կադրերի մասին։ Հարցը բոլորին մտահոգում է, որովհետեւ երեկվա մասնագետը այսօր եթե ինքնակրթությամբ, իրեն կատարելագործելով չզբաղվի, հետ է մնում»։
Անդրադառնալով մյուս խնդիրներին եւս՝ Մինասյանն ընդգծեց, որ տուրիզմը բիզնես է, գործունեություն, արդյունաբերություն։ Եթե այդ բաղադրիչները կան, նշանակում է՝ պետք է գումար վաստակենք։ Նրա խոսքերով, բյուջեն պետք է ավելանա տուրիզմից եկած եկամուտներով։ Կարծում է՝ բյուջեում տուրիզմից եկող եկամուտը պարտադիր տող պետք է լինի. «Ես չէի ասի, թե տուրիզմը Հայաստանում ծրագրված զարգանում է։ Բայց ճիշտ աշխատելու դեպքում առաջիկա մեկ, երկու տարում միայն տուրիզմից բյուջե կմտնի բավականին մեծ գումար»։
Ըստ նրա, տարբեր շուկաների համար պետք է նոր ապրանքներ ստեղծել։ Նաեւ հարկավոր է լրացուցիչ ծառայություններ մատուցել։ Ռ. Մինասյանը հավատացնում է, որ դրանով շատ գումար կարելի է աշխատել։ «Սակայն Հայաստանում դա չկա։ Գալիս են փաթեթով ու դրանով սահմանափակվում։ Այս ամենից բացի, մենք դրսում գովազդ չենք անում։ Թիրախային տարբեր երկրներում, դոնոր երկրներում մեր գովազդային խնդիրը պետք է լուծենք։ Մեզ թվում է՝ կգան էլի, բայց այդպես չի լինում»,—նշեց Ռոբերտ Մինասյանը։
Նա ընդգծում է, որ տուրիզմի զարգացումն ազդում է տվյալ երկրի տնտեսության ավելի քան 50 ուղղության վրա։ Հետեւյալ տվյալներն է ներկայացնում՝ աշխարհում շրջագայում է գրեթե 1.5 մլրդ մարդ, գումարային առումով շրջանառությունը 1 տրիլիոն դոլար է կազմում։ «Դա հսկայական գումար է։ Մենք պետք է մասնակից դառնանք եւ օգտվենք։ Մեզ պետք է եկամուտ ստանալ, աշխատատեղ ստեղծել»,—ասաց մեր զրուցակիցը՝ մեկ այլ խնդիր համարելով ներքին տուրիզմի բացակայությունը։ Եթե երկիրը չունի ներքին տուրիզմ, հավատացնում է, որ ընդհանուր տուրիզմ չի զարգանա, որովհետեւ ցանկացած զարգացած երկրում եկամտի 40 տոկոսը տալիս է ներքին տուրիզմը։ Մինչդեռ, ինչպես բուհի ղեկավարը նկատեց, այստեղից գնում են հարեւան Վրաստան, բայց ոչ թե ծով, այլ Թբիլիսի, խինկալի են ուտում, հետ գալիս։ Դիտարկմանը, թե հայերը պատճառաբանում են այստեղի բարձր գները՝ պատասխանեց. «Մենք ենք մեղավոր։ Պետք է գնագոյացման մասին մտածել։ Պետք է ստուգել՝ ինչից ելնելով է գին որոշվում։ Գներն օր օրի թանկանում են։ Ի՞նչ ես փոփոխել, որ թանկացնում ես։ Ցանկացած ծառայություն նույնն է, բայց երեկ մի գին էր, դրանից առաջ մեկ այլ գին էր, այսօր ավելի թանկ է՝ ինչի՞ց ելնելով… Գնային քաղաքականությունը երկրում պետք է հսկողության տակ լինի»։
Տուրիստների ներհոսքի մասով էլ ռեկտորը բարձրաձայնում է՝ չի կարելի ասել՝ Հայաստանը կարող է ընդունել այսքան կամ այնքան զբոսաշրջիկ։ Նա հարց է բարձրացնում՝ ո՞վ է հաշվարկել, ո՞վ է հետաքրքրվել՝ Հայաստանը որքան մարդ կարող է ընդունել։ Ըստ Մինասյանի, դա պետք է ուսումնասիրվի, տուրիստական ռեսուրսի կադաստր պետք է լինի։
Այդ մասով նա հայտարարեց, որ պատրաստ են դասընթաց կազմակերպել տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ներկայացուցիչների համար։
Իրենց ուսանողներին էլ կրթական ծառայություն մատուցելիս, առկա բոլոր խնդիրները նշում է, որ հաշվի են առնում։ Բուհի ղեկավարի խոսքերով, իրենց շրջանավարտների շուրջ 60 տոկոսն աշխատում է ոլորտում, այդ թվում՝ երկրից դուրս, եւ ինքը միայն հպարտանում է նրանցով։
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը տեղեկացնում է նաեւ, որ ուսման ընթացքում իրենց ուսանողները նաեւ մեկնում են արտասահման՝ պրակտիկա անցնելու։ Ճանապարհածախս, սննդի, գիշերելու ծախս չեն վճարում ու նաեւ այնտեղ աշխատավարձ են ստանում։
Նա հավատացնում է, որ իրենց համար ոչ թե քանակն է կարեւոր, այլ որակը։ Նրա խոսքերով, պետք է սովորեն նոր ապրանք ստեղծելու, այլ ոչ թե արդեն եղածը կրկնելու համար։
Մինասյանը խոսեց ռուսական շուկայի համար ստեղծված ապրանքի՝ «Ռուսական հետքի» մասին, որը գրանցվել է որպես մտավոր սեփականություն։ Հիմա մտածում են Ռուսաստանից Հայաստան երիտասարդների այցելություններ կազմակերպելու ուղղությամբ։ Խոսքն այն երիտասարդների մասին է, որոնք ծնվել են Ռուսաստանում եւ չգիտեն հայերեն ու հայրենիքի մասին։

23-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO