Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ՍՈՑԻՈՒՄ


Կարեւորը քչանալուն չհետեւի չքանալը

Ինչ որսագործիքներ են կիրառվել, որ ոչնչացրել են Սեւանի խեցգետնին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մոտ 30 տարի առաջ Սեւանա լճում հայտնված երկարաչանչ խեցգետինը 2014թ. սկսեց պակասել։ 3-4 անգամ ավելի շատ որս էին անում։ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը տարիներ շարունակ մշտապես ահանզանգել է, զգուշացրել, արծարծել մտահոգությունները։ 2017թ. արդեն գիտական կենտրոնի ղեկավար Բարդուխ Գաբրիելյանը փաստում էր, որ մասնագետների գնահատմամբ՝ ոչ արդյունաբերական չափի կենդանիների քանակը Սեւանա լճում նախնական տվյալներով 47 տոկոս է։
Հիմա ի՞նչ վիճակ է։ Մեզ հետ զրույցում Բարդուխ Գաբրիելյանի պատասխանը ոչ ցանկալի պատկերը նկարագրեց. «Խեցգետնի պաշարի խզում ունենք։ Այնպես, ինչպես եղավ ձկների պարագայում։ Այնքան է քչացել հիմա, որ նախորդ տարի նույնիսկ չկարողացանք հաշվել։ Անկառավարելի որսը բերեց սրան։ Հաշվարկը կատարվում է փորձարարական որսի արդյունքում։ Բայց այնքան քիչ էր, որ… Իսկ այս տարի էլ չհաշվեցինք, որովհետեւ մրցույթը չէին հայտարարել…»։
Մասնագետներն անընդհատ ասել են՝ պետք է վերահսկել որսը։ Չվերահսկեցին։ Ձկները քչացան, խեցգետինը՝ նույնպես։ Դրա համար էլ այսօր լճում լիքը կեր կա, ուտող չկա։ Հետեւանքը՝ ունենք այսօրվա Սեւանը (բացատրությունը ոչ մասնագիտական է՝ մատչելիությունը չկորցնելու նկատառումով)։ Եթե հիմա խելքի չգանք, քչանալուն հետեւելու է չքանալը։
Խեցգետնի պոպուլյացիայի վատթարացմանը հանգեցրել է նոր որսագործիքների կիրառումը։ 2016 եւ 2017թթ. ահազանգը հնչում էր. սկսել են օգտագործել չինական խեցգետնորսիչներ, որսում են ամեն ինչ՝ ե՛ւ մանր, ե՛ւ մեծ չափի խեցգետիններին։ Սեւանա լճում կառավարելի որս գոյություն չունի։ Պատասխանատուները պետք է վերահսկողություն կատարեն։ Արդյունագործական որսի պահանջները պետք է փոխվի։ Այսօրվա վիճակը Սեւանա լճում վատագույնն է, որովհետեւ որսի հսկողություն ընդհանրապես չկա, ով երբ, ինչքան ուզում՝ որսում է։ Չեն հսկվում որսագործիքները, չի հսկվում որսի սեզոնը։ Այս ամենը թողնված է ինքնահոսի։ Բարդուխ Գաբրիելյանի՝ տարիներ առաջ ասված խոսքերը հիմա էլ արդիական են։ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն էլ էր պարբերաբար ահազանգում. Սեւանում խեցգետնի պաշարները կիսով չափ կրճատվել են, նոր որսագործիքները արգելել է պետք, այլապես պաշարները շատ կկրճատվեն։
Անդրադառնանք նոր տիպի որսագործիքներին, այդ ի՞նչ է կիրառվել, որ այդպես ոչնչացրել է խեցգետնին։
Պարզվում է՝ սկզբում կիրառվել են կասպիական թակարդներ, որոնք ապահովել են կենդանիների արդյունագործական չափերի որսը։ Հետո՝ 2014թ, սկսած կասպիական թակարդների փոխարեն սկսեցին կիրառել չինական ծալովի խեցգետնորսիչներ, նաեւ զսպանակաձեւ խեցգետնորսիչներ։ Կասպիականը աշխատում էր խայծով. թակարդի մեջ խայծ էր լինում, խեցգետինների միջեւ մրցակցություն էր սկսվում եւ թակարդներն էին ընկնում առավել խոշորները, որովհետեւ ավելի ուժեղ էին, իսկ ավելի մանրերը՝ թույլերը թակարդից դուրս էին մնում։
Հետո եկավ ծալովի չինական թակարդների ու զսպանակավոր խեցգետնորսիչների ժամանակը։ Սրանք աշխատում էին առանց խայծի ու առանց «խղճի»։ Բռնում էին բոլորին՝ խոշոր ու փոքր, ուժեղ ու թույլ, մանր ու ավելի մանր, արու, թե բեղմնավորված էգեր։ Ասել է թե՝ խախտվեց արդյունագործական որսի սկզբունքը, ամեն հաջորդ տարի համալրող սերունդը կրճատվեց, եւ… ունենք խեցգետնի պաշարի խզում։
Պատկան մարմնին զգուշացրե՞լ են, բացատրե՞լ են հետեւանքները։ «Իհարկե ասել ենք,–նշեց Բարդուխ Գաբրիելյանը,–մենք ԲՆ ուղարկվող մեր հաշվետվություններում նշում էինք, որ խեցգետնի որսունակությունը 2—3 անգամ բարձրացել է, առաջարկել էինք չինական որսիչների մուտքը Հայաստան ընդհանրապես արգելել։ Ուշադրություն չդարձրեցին»։
Ուշադրություն չդարձնելու միտումը շարունակվում է։ Զրուցակցիս խոսքերով՝ մեր պատասխանատուները, պաշտոնյաները, նաեւ լրագրողները գերադասում են լսել ձկնորսին, բայց ոչ մասնագետին։ «Իսկ ձկնորսներն ի՜նչ են ասում՝ լիքը ձուկ կա, խեցգետին կա, ինչքան էլ բռնենք, պրծնել չի լինի։ Դա ձեռնտու տարբերակ է (ըստ իրենց պատկերացրածի), մասնագետին լսելը՝ ոչ»։
Ի միջի այլոց, ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավարը ճիշտ համարեց Սեւանի ջրիմուռների խնդրի հետ կապված իմ հոդվածում ասված այն միտքը, որ լիճը ոչ թե ինքնամաքրվում է, այլ՝ ջրիմուռներն իջնում են լճի հատակը՝ շարունակելով կեղտոտել լիճը։ «Բայց սա էլ ձեռնտու տարբերակ չէ, ձեռնտուն ասելն է՝ ինքնամաքրվում է»,—նշեց նա՝ բացատրելով, թե ինքնամաքրումը օքսիդացման վերականգնման պրոցես է. թթվածնի առկայության դեպքում օրգանական նյութը քայքայվում է, միներալիզացում է գնում, իսկ նստեցումը ինքնամաքրում չէ։ Հիմա՝ մեզ անպայման պետք է վերականգնել եւ ձկան, եւ խեցգետնի պաշարները, այլապես կերից պրծում չի լինի եւ անընդհատ Սեւանի ջրի որակի վատթարացում կլինի։ «Մենք ձուկն ու խեցգետինը պետք է դիտարկենք ոչ միայն իբրեւ սննդի աղբյուր, այլ որպես էկոհամակարգի վերին օղակ։ Դրանք սնվում են ջրային օրգանիզմներով։ Դրանով էլ նվազեցնում են ծաղկման պրոցեսը։ Բայց դրա համար մենք պետք է ունենանք ձկան եւ խեցգետնի բավարար պաշար, որն այսօր չկա»,–ասաց Բարդուղ Գաբրիելյանը։
Ինչեւէ, ինչ է առաջարկվում։
Նախորդիվ մեր նշած՝ ԳԱԱ կայքում տեղ գտած փաստաթղթերից մեկով (2012թ. կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն՝ Նորիկ Բադալյան) առաջարկվում է (ուշադիր լինենք՝ տարիներ շարունակ վիճակը չի փոխվում, դեպի վատը տեղաշարժ է միայն լինում)՝ 1. արգելել որսալ, վաճառել, գնել խեցգետին, որի չափը չի գերազանցում 9.0 սմ—ն։ 2. Արգելել խեցգետնի որսը ցանցերով՝ նրա վերարտադրման շրջանում՝ մայիս, հունիս ամիսներին։ 3. Արգելել խեցգետնի որսը տրալներով։ 4. Խեցգետնի որսը բազմացման շրջանում՝ հուլիս եւ օգոստոս ամիսներին թույլատրել միայն խեցգետնաորսիչներով։ 5. Ընդ որում՝ խեցգետնաորսիչների խորշերի մեծությունը չպետք է լինի փոքր 21 մմ—ից, ցանցերինը՝ 45x45 մմ։
Այս ամենին հավելվում է նաեւ այն, որ պետք է արգելել որսված սատկած կամ հիվանդ կենդանին նորից ջրամբար նետելը։ Պետք է արգելել խեցգետնի ներմուծումը այլ ջրամբարներ՝ առանց գիտական հիմնավորման։ Հարկ է արգելել մի ջրամբարում օգտագործված որսամիջոցը առանց ախտահանման օգտագործել մեկ այլ ջրամբարում։ Մասնագետները հստակ ցուցում ունեն՝ ախտահանել որսամիջոցները 2 որսաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում։ Եվ, իհարկե, էկոլոգիական գիտակցության բարձրացման եւ բնապահպանական վարքագծի ձեւավորման նպատակով Սեւանա լճի մերձակա համայնքների բնակչության շրջանում իրականացնել համապատասխան միջոցառումներ։
Իբրեւ ամփոփում՝ ինչ է առաջարկում ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար Բարդուխ Գաբրիելյանը. «Ինչ որ ասացի, դա էլ առաջարկում եմ։ Ճիշտ որոշում կայացնելուց առաջ պետք է լսել մասնագետին։ Մենք տարիներ շարունակ խոսում ենք, բացատրում ենք, պարզաբանում ենք, ասում ենք՝ ինչը ու ինչպես պետք է անել։ Եվ խնդիրը միայն խեցգետինը չէ։ Սեւանի բոլոր հարցերը պետք է լուծում ստանան համալիր։ Եթե մեր լճի խնդիրները շղթայական չդիտարկվեն, մենք միայն խեցգետնի կամ մեկ ձկնատեսակի պաշաները վերականգնելով արդյունքի չենք հասնի։ Եվ բոլոր խնդիրները լուծելու նախաքայլը Սեւանա լճի մակարդակը բարձրացնելն է։ Զուգահեռ՝ ջուրը մաքրելը. մաքրման կայաններից ու լիճ արտանետվող նյութերի ծավալի նվազեցումից սկսած։ Սրանց զուգահեռ էլ՝ ձկների ու խեցգետնի պաշարների վերականգնումը։ Ընդ որում՝ խոսքս պոպուլյացիայի վերականգնման մասին է։ Այն ժամանակ արդեն կարող ենք որսի քանակի ու ժամկետների մասին խոսել»։
Բարդուխ Գաբրիելյանը ընդգծեց նաեւ, որ շատ կարեւոր է իսկապես ունենալ այն գիտակցումը, որ Սեւանը մեր ազգային հարստությունն է, ու այն պահելու համար բոլոր քայլերը պետք է արվեն ճշգրիտ ու ժամանակին։ Այլապես՝ ամեն հաջորդ տարի կլինի ավելի վատթար վիճակ, քան նախորդ տարի…

23-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO