Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ՆԱԽԱԳԱՀ


Հաջողակ եւ ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք

Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով Լոռու մարզում էր

Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ստեփանավանում դիմավորել են աղուհացով, փողային նվագախմբի կատարումներով, երգուպարով, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Սարգսյանը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել ստեփանավանցիների հետ։ Քաղաքի Սոս Սարգսյանի անունը կրող փողոցի հարակից այգում Արմեն Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել հայ կինոյի եւ թատրոնի մեծ երախտավորի հիշատակին։
Հաջորդ այցը եղել է մարզի ամենահայտնի պատմական վայրերից մեկում՝ միջնադարի կառույց համարվող Լոռի բերդում։ Հանրապետության նախագահը շրջել է բերդաքաղաքի տարածքում։ Նշելով, որ բացի պատմական արժեքից, հնավայրն ուշագրավ է նաեւ իր գեղեցիկ բնական լանդշաֆտով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն գրավիչ վայր է զբոսաշրջության եւ հատկապես հնագիտական, պատմական, էկոտուրիզմի զարգացման համար։
Օձունի վանական համալիրում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է վանական համալիրի տարածքում։
Նախագահ Սարգսյանը զրուցել է նաեւ վանական համալիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով եւ հորդորել այցելել նաեւ Հայաստանի այլ պատմամշակութային վայրեր։
Արմեն Սարգսյանն այցելել է Գյուլագարակ համայնքի մանկապարտեզ։ Դեռեւս 2018թ. դեկտեմբերին հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից մանկապարտեզին տրամադրվել էր 1 մլն դրամ՝ գույքի ձեռքբերման համար։
Նախագահը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ։ Վերջիններս իրենց երախտագիտությունն են հայտնել հանրապետության նախագահին՝ ցուցաբերած աջակցության համար։
Նախագահ Սարգսյանը նաեւ հանդիպել եւ ջերմ զրույց է ունեցել Գյուլագարակ համայնքի բնակիչների հետ։
Արմեն Սարգսյանն այցելել է անվանի արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայր՝ Ահնիձոր գյուղ։
Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է Հրանտ Մաթեւոսյանի հայրական տանը, որտեղ ներկայումս բնակվում է նրա եղբայրը՝ Համո Մաթեւոսյանը։ Նախագահ Սարգսյանը գրողի եղբոր եւ որդու՝ Դավիթ Մաթեւոսյանի ուղեկցությամբ շրջել է տանը, Մաթեւոսյանի հեռակա մասնակցությամբ սեղան նստել ու հաց կիսել գրողի հարազատների հետ։
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում նախագահը ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրուն, այցելել հարեւանությամբ գտնվող մատուռ, որտեղ ամփոփված է Թումանյանի սիրտը։
Նախագահը շրջել է Հովհաննես Թումանյանի տուն—թանգարանում, որը Ամենայն հայոց բանաստեղծի հայրական տունն է եւ թանգարանի է վերածվել 1939 թվականին։ Նա ծանոթացել է գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին՝ գրքերին, անձնական իրերին, որոնք ներկայացնում են մեծ գրողի կյանքի ու ստեղծագործական ուղու որոշակի փուլեր։ Նախագահը հետաքրքրվել է թանգարանի հետագա ծրագրերով։
Դսեղ այցելության ընթացքում նախագահ Սարգսյանը զրուցել է գյուղացիների հետ, այցելել գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (5—7—րդ դարեր), աղոթել ու մոմ վառել։
Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանում։ Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ներկայացրել է շենքի պատմությունը (1895 թվականին կառուցված այս շենքը եղել է հայազգի մեծահարուստ Թայիրովի ամառանոցը), պատմել Գուգարաց թեմի աշխատանքների եւ իրականացվող ծրագրերի մասին։
Այնուհետեւ հանրապետության նախագահը եւ արքեպիսկոպոս Չուլջյանն այցելել են Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբար, որն այս օրերին Վանաձորում է համախմբել Շիրակի մարզի, Ջավախքի, Ալավերդու ու Ստեփանավանի մի խումբ դպրոցականների։
Ճամբարականները հյուրերին դիմավորել են ազգային երգ ու պարով։
Հանրապետության նախագահը այցելել է Վանաձորի կարկտապաշտպան ցանցերի եւ դրանց տեղադրման համակարգերի արտադրության ոլորտում մասնագիտացած «ՎԱԲԱ» ընկերություն։
Տնօրեն Արմեն Ղարաջյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին, կիրառվող տեխնոլոգիաներին ու արտադրանքին։ Նշվել է, որ գործարանը հագեցած է իտալական սարքավորումներով, օգտագործվում են իտալական բարձրակարգ հումք եւ տեխնոլոգիաներ։ Արտադրվող ցանցերը բերքը պաշտպանում են ոչ միայն կարկտից, այլեւ՝ թռչուններից, միջատներից, նաեւ ջերմաստիճանը պահպանելու հատկություն ունեն։ Ներկայացնելով արտադրության ծավալները, ընդլայնմանն ու արտահանմանն ուղղված ծրագրերը՝ ընկերության ներկայացուցիչները միաժամանակ նշել են, որ հայաստանյան շուկայում դեռեւս արտադրանքի իրացման խնդիր, ինչպես նաեւ սուբսիդավորման կարիք ունեն։
Արմեն Սարգսյանը այնուհետեւ հյուրընկալվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը։
Հանրապետության նախագահը շրջայց է կատարել կենտրոնի տարածքում, զրուցել դասընթացների մասնակից երեխաների հետ, այնուհետեւ հանդիպել է կենտրոնում տեղակայված ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ, ինչպես նաեւ պատասխանել նրանց հարցերին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ։ Նախագահը շրջել է դպրոցում, ծանոթացել ուսման ու հանգստի պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի մանրամասներով։ Նոր ուսումնական տարվանից ուսումնառությունը քոլեջների ցանցում սկսող Ռուսաստանից, Վրաստանից, ինչպես նաեւ Հայաստանից մի խումբ ուսանողներ Դիլիջանի քոլեջում մասնակցում են նախապատրաստական ճամբարի։ Նախագահը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել ուսանողների եւ շրջանավարտների հետ՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի զարգացման հեռանկարին ու տեսլականին։ «Հայաստանն առաջ մղելու համար պետք է ունենանք տեսլական։ Իսկ սեփական երկրի համար տեսլական ունենալով՝ տեսլական ես ձեւավորում նաեւ ողջ աշխարհի համար, հասկանում ես, թե ուր է շարժվում աշխարհը։ Պետք է աշխարհի հետ լինել ներդաշնակ, գնալ աշխարհին համընթաց»,–ասել է Արմեն Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ պետք է ունենալ ծրագիր, ռազմավարություն եւ նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզ։ «Մի բան հստակ է՝ Հայաստանի նման երկիրը պետք է լինի լավագույնն այն ամենի մեջ, ինչ անում է։ Սա է ապագայի բանաձեւը»,–ասել է հանրապետության նախագահը։
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Դիլիջանի քաղաքապետարան, հանդիպել մարզպետ Հայկ Չոբանյանի եւ քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ։ Նախագահը տեղեկացրել է, որ ֆրանսիական Շամոնի քաղաքը, որտեղ ավանդաբար անցկացվում է «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր համաժողովը, ցանկություն է հայտնել բարեկամական ավելի խորը հարաբերություններ հաստատել Դիլիջանի հետ։
«Ընդամենը օրեր առաջ լուր ստացա, որ Շամոնիի քաղաքապետարանը ցանկանում է բարեկամական հարաբերություններ ստեղծել Դիլիջանի հետ։ Առաջին քայլն, իհարկե, արվեց, երբ աշխարհում հայտնի համաժողովը՝ «Մտքերի գագաթնաժողովը», որն ամեն տարի անցկացվում է Շամոնիում, հիմա ունի իր քույր համաժողովը, որն ամեն տարի անցկացվելու է Դիլիջանում։ Համաժողովի հիմնադիրները համաձայնեցին բրենդը տալ մեզ եւ համագործակցել մեզ հետ։ Գագաթնաժողովն ամեն տարի Շամոնիում աշնանն է լինելու, իսկ մենք որոշեցինք Հայաստանում անել գարնան վերջին կամ ամռան սկզբին,–ասել է նախագահը՝ ավելացնելով.–Հիմա ավելի լավ լուր ունեմ ձեզ հաղորդելու՝ քաղաքային խորհուրդը որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ։ Շամոնին հետաքրքիր քաղաք է, դասական օրինակ, թե ինչպես կարող է փոքր քաղաքը մեծ հաջողություն ունենալ»։
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հաղարծնի վանական համալիր։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է 10—րդ դարի վանական համալիրում, մոմ վառել, ունկնդրել հոգեւորականների շարականը։

23-07-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO