Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Թատրոնն ինքնարտահայտման հարթակ է

Հաշմանդամություն ունեցող երեխաները խնդիրները հաղթահարում են բեմում

Հաշմանդամություն ունեցող եւ չունեցող երեխաները, սոցիալապես ապահովված եւ անապահով ընտանիքների փոքրիկները տարիներ շարունակ հավասարը հավասարի հետ հանդես են գալիս «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության մանկական թատերախմբում եւ հավատ են ներշնչում հանդիսատեսին, որ ցանկացած երեխա կարող է, երբ նրան վստահում են ու սատարում։
Թատերախումբը բազմաժանր ու բազմազան ներկայացումներով, որոնք ծնվում են տքնաջան աշխատանքի արդյունքում, հանդես է գալիս տարբեր հարթակներում՝ դպրոցներում, զորամասերում, ծերանոցներում, մանկատներում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ գրավելով թատերասերների սրտերը։
«Հույսի կամուրջ» թատերախմբի ստեղծման, նպատակի, ձեռքբերումների մասին մեր թղթակիցը զրուցել է ղեկավար Հասմիկ Խաչերյանի եւ ռեժիսոր Լեւոն Իվանյանի հետ։
«Երբ 1996 թվականին հիմնադրվեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը, այն ուներ 26 կամ 27 շահառու։ Նրանց զբաղվածության խնդիրը լուծելու նպատակով թատերախումբ ստեղծելու որոշում կայացվեց։ Այդ պարտականությունը ես ստանձնեցի. վեց ամիս աշխատելուց հետո բեմ բարձրացավ «Մոխրոտը» ներկայացումը։ Մեզ սատարեցին երեխաների ծնողները, բայց կարիք կար համագործակցել պրոֆեսիոնալի հետ, ուստի դիմեցինք Լեւոն Իվանյանին, որը մինչ օրս մեզ հետ է»,—պատմեց Խաչերյանը։
Նրա խոսքով՝ որպես հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատող կազմակերպության՝ «Հույսի կամուրջ» թատերախմբին հրավիրել են մասնակցելու համահայկական մշակութային փառատոնին, որում ընդգրկված են եղել երգի, պարի եւ այլ համույթներ, որոնցում ներգրավված են եղել հաշմանդամություն ունեցող մարդիկ։ «Միակ թատերախումբը մերն էր։ Արժանացանք գլխավոր մրցանակին՝ դրամական պարգեւին։ Պատասխանատվությունը մեծացավ, եւ մեր կատարած աշխատանքն արժեք ստացավ. անհրաժեշտ էր պահել այդ նշաձողը։ Թատերախմբի գործունեության սկզբնական շրջանում հանդիսատեսը հուզվում էր, երբ բեմում հաշմանդամություն ունեցող երեխաների էր տեսնում։ Մեր առաջ խնդիր դրեցինք՝ բեմադրել այնպիսի մի բան, որ թատերասերը ոչ թե հուզվի, այլ ընկալի բեմադրության արժեքն ու անգամ չնկատի, որ երեխաները հաշմանդամություն ունեն»,—ընդգծեց նա։
Խաչերյանը ձեռքբերում է համարում Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» հանրահայտ պիեսի բեմադրությունը, որը մեծ հաջողություն է ունեցել։ «Մեզ քննադատում էին՝ նշելով, որ աղջիկ դերակատարը երկար նստած մնաց, ու չէին նկատում, որ աղջիկը խնդիր ունի, այդ պատճառով չի կարող հեշտությամբ տեղաշարժվել։ Ամեն նման քննադատությունից ոգեւորվում էինք ու տեսնում, որ մեր առջեւ դրված խնդիրը՝ վերացնել խղճահարությունը հանդիսատեսի մեջ, լուծվում էր։ Շուտով Վրաստանում կայանալիք միջազգային փառատոնի մասնակցության հրավեր ստացանք, այնուհետեւ հանդես եկանք Ստամբուլում կազմակերպված բավականին մեծ գիտաժողովի շրջանակում։ Ներկա էին վիրաբույժներ, որոնք չէին հավատում, որ հաշմանդամություն ունեցող երեխան կարող է բեմ բարձրանալ եւ այդպես ներկայանալ։ Բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ անդրադարձան մեր ելույթին»,–վերհիշեց Խաչերյանը։
Ղեկավարը շեշտեց, որ ստեղծում են միջավայր, որն ընդունելի եւ սիրելի է թատերախմբի բոլոր անդամների համար։ «Մեզ մոտ խաղում են հաշմանդամություն ունեցող եւ չունեցող երեխաներ, խաղում են սոցիալապես ապահովված եւ անապահով ընտանիքների երեխաներ։ Դա մեր սկզբունքներից է, եւ մենք ցանկանում ենք ասել, որ ամեն ինչ հնարավոր է, պարզապես պետք է հավատալ, ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին կան, պետք է սիրել մերձավորներին։
Մինչ օրս բեմադրել ենք «Մոխրոտը», «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները», «Գեղեցկուհին եւ հրեշը», «Ռեվիզոր», «Երկու տիրոջ ծառա», «Ակամա բժիշկը», «Վենետիկի վաճառականը», «Վիշապը» եւ այլ համաշխարհային գործեր։ Անգլերեն բեմ ենք բարձրացրել «Կիկոսի մահը» ներկայացումը։ Երկար տարիներ ցանկանում էինք բեմադրել իրական պատմության հիման վրա գրված որեւէ պիես։ Այդ նպատակով որոշեցի զրուցել հաշմանդամություն ունեցող տարբեր մարդկանց հետ, որոնք իրենց կյանքից զավեշտալի դրվագներ պատմեցին։ Արդյունքում ծնվեց «Պատրաստվիր թռիչքի» բեմադրությունը։ Շատ գեղեցիկ ներկայացում է»,– ընդգծեց թատերախմբի ղեկավարը։
Լեւոն Իվանյանն էլ անդրադարձավ ստեղծագործական աշխատանքի բարդություններին ու շեշտեց, որ ինչպես բոլոր թատերախմբերում, այնպես էլ այստեղ կան ստեղծագործական խնդիրներ՝ կապված ոչ թե անձի, այլ աշխատանքի հետ։ «Յուրաքանչյուր դերասան ցանկանում է հավուր պատշաճի մարմնավորել կերպարն ու հաղթահարել դերի դժվարությունները. նույնն են անում նաեւ հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք բեմում են։ Ներկայացման ընթացքում խոսքի, շարժման հետ կապված խնդիրներն էլ են հաղթահարվում։ Թատրոնը մարդուն շփման, ինքնարտահայտման, խոսքին տիրապետելու ազատություն է տալիս։ Երեխան կարողանում է անկաշկանդ հաղորդակցվել, չվախենալ, համարձակ լինել, ձեռք է բերում հմտություններ, որոնք նրան օգտակար են նաեւ առօրյա կյանքում»,–ասաց Իվանյանը։
Խոսելով պիեսների ընտրությունից՝ նա նշեց, որ բեմադրում են գործեր, որոնք խոր ասելիք ունեն, դժվարհաղթահարելի են։ «Թատերախմբի երեխաներն ի զորու են մատուցել անգամ Վիլյամ Շեքսպիրի տեքստերը։ Մենք փորձում ենք պահել այն բարձր նշաձողը, որը սահմանել ենք, որպեսզի չնսեմացնենք մեր տարիների աշխատանքը։ Ընդգծեմ, որ պրոֆեսիոնալ դաշտում ստեղծագործությունն առաջին պլանում է, իսկ մեզ մոտ նախ մարդն է, նոր՝ պիեսն իր պահանջներով»,–կարեւորեց նա։
Ռեժիսորն ասաց, որ երեխաներն ակտիվ հետեւում են երեւանյան թատերական աշխարհին, դիտում են ներկայացումներ, քննարկում դրանք, տեսնում դրական ու բացասական կողմերը։ «Եթե նրանք լավ դերասաններ չեն դառնում, համալրում են լավ հանդիսատեսի շարքերը»,–եզրափակեց Իվանյանը։
Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

24-07-2019





14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Էրդողանի այցը ԱՄՆ հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի
Թուրքիայի նախագահը Թրամփին կվերադարձնի «վիրավորական» նամակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի ...


14-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ «Արմենպրես» գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի ...


14-11-2019
Առանցքային օրենքի քննարկում տարածքային կառավարման ոլորտում
Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




14-11-2019
Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար
Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկվանից ուշադրության ...


14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞
«Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի շարք մասնագիտություններ ...



14-11-2019
Ծանր լույսը
Նեղվելով իր անհատականության ...

14-11-2019
Հայ բժշկագիտության նորագույն նվաճումը
Բարեհաջող է ընթացել նաեւ լյարդի երկրորդ ...

14-11-2019
Վարդապետի քնարերգությունը Վ. Արծրունու մեկնաբանությամբ
Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ...

14-11-2019
Հաջողության բանաձեւը՝ համբերատարություն եւ կարգապահություն
Երեւանի Հրանտ Շահինյանի անվան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO