Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.12.2019
ՆԱԽԱԳԱՀ


Հյուրընկալել է ՀՀ նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հիմնադրամի պատասխանատուները հանրապետության նախագահին են ներկայացրել գործունեության անցած հինգ տարիների ընթացքում իրականացված նախագծերը՝ նշելով, որ դրանք միտված են Հայաստանի երեխաների համար կրթական հնարավորությունների ընդլայնմանն ու զարգացմանը։
Նախագահ Սարգսյանը կարեւորել է «Դասավանդի՛ր, Հայաստանի» գործունեությունը՝ եւս մեկ անգամ ընդգծելով որակյալ կրթության անհրաժեշտությունը երկրի զարգացման համար։ «Եթե խոսում ենք ժամանակակից երկրի մասին, ապա պետք է հասկանանք, որ ժամանակակից երկիրը ժամանակակից կրթությունն է, որակյալ ու կրթված մասնագետները»,–ընդգծել է նա։
«Դասավանդի՛ր, Հայաստանի» ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը, անդրադառնալով կազմակերպության հետագա ծրագրերին, մասնավորապես տեղեկացրել է, որ «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի հետ համագործակցությամբ աշնանը նախատեսվում է Հայաստանում կազմակերպել «Ինչպես նախապատրաստել երիտասարդներին հարափոփոխ աշխարհը կերտելու համար» խորագրով միջազգային համաժողով, եւ ներկայացրել համաժողովի ծրագրի մանրամասները։ Նախագահ Սարգսյանը ողջունել է նման հեղինակավոր համաժողովի անցկացումը մեր երկրում եւ պատրաստակամություն հայտնել իր մասնակցությունը բերել։
Լարիսա Հովհաննիսյանը խոսել է նաեւ իրենց նոր նախաձեռնության՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամի մասին՝ նշելով, որ այն ստեղծվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա «Health for Armenia» հիմնադրամը հավաքագրելու է ընտանեկան բժիշկների ու բուժակների եւ գործուղելու է գյուղեր, որտեղ նրանց կարիքը կա։ Նախագահ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը եւ հաջողություններ մաղթել՝ նշելով, որ այն շատ ճիշտ ու տեղին գաղափար է։

***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին։
Նախագահի հրամանագրով՝ մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Մարինե Ալեսին շնորհվել էր հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Նախագահ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւը, շնորհավորել անվանի երգահանին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ։

***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է,Հայկական ակնաբուժության նախագիծե բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվիրակությանը՝ կազմակերպության հիմնադիր նախագահ, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպմանը նախագահին են ներկայացվել «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականցվող եւ առաջիկա ծրագրերը։ Նշվել է, որ եթե գործունեության առաջին տարիներին հիմնադրամի ծրագրերն ուղղված էին զուտ տեսողության վերկանգնմանը, ապա վերջին տարիներին շեշտը դրվում է կուրության կանխարգելման վրա, հատկապես, ծրագրեր են իրականացվում մանկական կուրության կանխարգելման ուղղությամբ։ Բացի այդ, կարեւորվում է նաեւ կրթական ծրագրերի իրականացումը, որոնք ընդգրկում են ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական կրթության ոլորտները։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Հայաստանում իրականացրած աշխատանքների եւ ծրագրերը շարունակելու, ինչպես նաեւ ակնաբուժության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության համար։ «Հպարտ եմ, որ սփյուռքի մեր հայրենակիցները համագործակցում են Հայաստանի իրենց գործընկերների հետ, կիսում փորձն ու գիտելիքները»,–նշել է նախագահը՝ հաջողություն մաղթելով նրանց հետագա ձեռնարկումներում։

24-07-2019





12-12-2019
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը մի քանի փուլով կլինի
Գիշերային սակագնի հետագա կիրառության նպատակահարմարությունը կքննարկվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Վերջերս ...


12-12-2019
Ո՞ր երկրներում են ավելի քիչ հիվանդանում քաղցկեղով
Ինչ կարող է տալ Հայաստանին միջուկային բժշկությունը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




12-12-2019
Ուրախություն. ախտանի՞շ, թե՞ մշակույթ
Ուրախությունը բավականության ու բավարարվածության, երջանկության զգացողության, ներքին դրական մոտիվացիաների ...


12-12-2019
«Ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների ներհոսքը»
Դա հատկապես կարեւոր է ձմռանը, երբ զբոսաշրջիկների հոսքը ...


12-12-2019
Միքայել Նալբանդյան-190
«Լուսավորության տաճարը պիտի կառուցանվի ամբողջ ազգի ձեռքով»

«Ազգության ...


12-12-2019
Հրաչյա Հովհաննիսյանն իմաստուն էր
Եվ հավատում էր մեր ժողովրդի հաղթանակին

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


1990-ի ...


12-12-2019
Արցախը նախապատրաստվում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին
Մայրաքաղաք Ստեփանակերտը լույսերի եւ գույների պակաս չի զգա

Դավիթ ...



12-12-2019
Իրաքում վարչապետի ընտրության շուրջ բանակցություններն սկսվել են
Երկրի նախագահի վստահեցմամբ՝ ժողովուրդը ...

12-12-2019
Քարե մասունքներ
Խորհրդային տարիներին «եղբայր» կոչված ...

12-12-2019
Միջուկային երկիր լինելն արդեն իսկ ինքնապաշտպանական հիմք ունի
ՆԱՏՕ-ն թաքնված վտանգներ է տեսնում ...

12-12-2019
Հավաքականում ձեւավորվել է աննախադեպ մրցակցություն
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO