Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ԱՅԼՔ...


«Մեր կապերը պետք է սերտանան ու շարունակվեն»

ՌԴ Կրասնոդարի երկրամասում ապրող հայորդիները շարունակում են պահպանել իրենց ինքնությունը

Նիկոլայ Կոչյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ապրում է ՌԴ Հարավային դաշնային օկրուգի Նովոմիխայլովսկի ավանում։ Դա չի խանգարում, որ նա լինի մեծ հայրենասեր՝ մշտապես կապ պահպանելով հայրենիքի հետ, մասնակցելով տարբեր իրադարձությունների։ Այսպես, նա երկու անգամ անմիջականորեն մասնակցել է հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդի ընտրություններին՝ որպես ՌԴ ՀԴՕ թեմական խորհրդի ղեկավար։ Առաջին անգամ ընտրվել էր Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկողը, երկրորդ անգամ՝ Գարեգին Բ վեհափառը։
–Ի դեպ, երկու անգամ էլ ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանից էր,–ասում է պարոն Կոչյանը։–Եվ դա բացատրելի է. Ռուսաստանում այսօր մոտավորապես այնքան հայ է բնակվում, որքան Հայաստանում։ Իսկ Ռուսաստանի հայերը միշտ մայր Հայաստանի կողքին են եղել, թեւ ու թիկունք կանգնել։ Ամպագոռգոռ թող չհնչի, բայց մենք միշտ ուշի—ուշով հետեւում ենք ձեր առօրյա կյանքին, մոտ ենք ընդունում ձեր գործերն ու հոգսերը։ Ջանում ենք պահպանել եւ զարգացնել երկուստեք շահավետ փոխգործակցությունը։ Կասկած չունեմ, որ այդպես էլ կշարունակվի։
Նիկոլայ Կոչյանը վաստակաշատ շինարար է, տարածաշրջանում քաջ հայտնի ու հեղինակավոր ձեռնարկատեր։ Նա, մասնավորապես, Տուապսեի շրջանում գործող «Տորնադո» սպորտանավերի պրեստիժային կայանի սեփականատերն է։ Այդ կայանը նա կառուցել է 1990—ականների սկզբին, կրտսեր եղբոր՝ Եղիայի հետ միասին։ Այն ժամանակվանից եղբայրները համատեղ են կառավարում այդ օբյեկտը, որը դինամիկ զարգանում է՝ դառնալով Ռուսաստանի հարավում ջրային տուրիզմի ճանաչված կենտրոններից մեկը։

Հոգեւոր արմատները

Բիզնեսը, իհարկե, իր տեղն ունի, բայց Կոչյան եղբայրները չեն մոռանում նաեւ հոգեւոր բաղադրիչի մասին։ Ավելին՝ որպես Հայ առաքելական եկեղեցու ծխականներ, առանց թեմի կյանքին ու գործին մասնակցության իրենց չեն պատկերացնում։
–Հիշում եմ,–պատմում է Ն. Կոչյանը,–երբ վերադարձա Սուրգուտ քաղաքից, որտեղ երկար տարիներ աշխատեցի խոշոր պանելային տնակառուցման կոմբինատում (հսկայական ձեռնարկություն էր՝ արտադրության ծավալով ոլորտում երկրորդն էր այն ժամանակվա ամբողջ ԽՍՀՄ—ում), այցելեցի ծննդավայրս՝ Կրասնոդարի երկրամասի Շահումյան գյուղը։ Այնտեղ մի բլրակ կա, որ գյուղը բաժանում է երկու գրեթե հավասար մասի։ Հասնելով այդ բլրակին, հիշեցի, որ տատիկս պատմում էր, թե այստեղ մի ժամանակ փայտե հին հայկական եկեղեցի կար։ Խորհրդային տարիներին բոլշեւիկներն այն այրեցին։ Եվ գլխումս միտք ծագեց՝ իսկ գուցե այստեղ նոր եկեղեցի կառուցվի։ Եղբորս հետ գաղափարը կիսեցի, ասում եմ՝ փողը խնդիր չէ, Սուրգուտում լավ գումար էինք վաստակել։ Եղիան ասաց, որ չի առարկում։ Եվ ես գործի անցա։
Արդեն 1990 թվականն էր, խորհրդային պետկառույցները դեռեւս գործում էին, սակայն իրական հնարավորություններ արդեն չունեին։ Շրջգործկոմում Ն.Կոչյանին չմերժեցին, սակայն հասկացնել տվեցին, որ օգնել ի վիճակի չեն, թող սեփական ուժերին ապավինի։ Իսկ նրան հենց դա էլ պետք էր։ Շինարարական բրիգադ հավաքեց, շինանյութեր գնեց։ Եվ 1991—ին շինարարությունը մեկնարկեց։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա—ի խորհրդով, որին Կոչյան եղբայրները դիմեցին եկեղեցին կառուցելուց հետո, այն անվանակոչվեց Սուրբ Էջմիածին։
–Դա հետխորհրդային ժամանակաշրջանում Ռուսաստանի հարավում կառուցված առաջին հայկական տաճարը դարձավ։ Այսպես ասած, մտա պատմության գիրկը,–ժպտում է Նիկոլայ Կոչյանը։
Սուրբ Էջմիածին տաճարի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1995 թվականին։ Տաճարի օծման հանդիսավոր արարողության ժամանակ ՀԱԵ Նորնախիջեւանյան եւ ռուսաստանյան թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը Ն.Կոչյանին ձեռնադրեց այդ եկեղեցու սարկավագ։
Ճարտարապետ Բ. Աղամիրովի մտահղացմամբ՝ Սուրբ Էջմիածին տաճարը ծավալային հնգագմբեթային շինություն է, որ հեռվից բացված գիրք է հիշեցնում։ Տաճարի ծխականներն են Շահումյանի բնակիչները, ինչպես նաեւ հարեւան գյուղերում եւ ագարակներում բնակվող հայերը։
–Հետխորհրդային առաջին տարիներին կյանքը հեշտ չէր,–պատմում է զրուցակիցս։–Եվ ինձ հաճախ նախատում էին, թե այս եկեղեցու համար այդքան ծախս է կատարվել, ավելի լավ չէ՞ր լինի գումարը կարիքավորներին բաժանել։ Ես պատասխանում էի՝ ասենք, 700—ական կամ 1000—ական ռուբլի բոլորին կբաժանեմ, եւ ի՞նչ։ Մեկ—երկու շաբաթում մարդիկ այդ փողերը կծախսեն, ու դրանով կվերջանա։ Իսկ եկեղեցին հավիտենական է, դա Աստծո տունն է, այստեղ մարդիկ գալիս են իրենց խոհերը Բարձրյալին հաղորդելու համար։ Ինչ վերաբերում է կարիքավորներին, ապա նրանց առանց այդ էլ հնարավորության սահմաններում օգնում ենք։
Ժամանակն ապացուցեց Նիկոլայ Կոչյանի իրավացիությունը։ Այժմ Սուրբ Էջմիածին եկեղեցին Ռուսաստանի հարավի հայերի հոգեւոր կյանքի հանրաճանաչ կենտրոն է։ Այսինքն՝ մարդիկ ապրում են ոչ միայն հանապազօրյա հացիվ։
Նման երկրորդ կենտրոնը ՀԴՕ Տուապսեի շրջանում մի քանի տարի անց դարձավ ճանապարհորդների եւ նավաստիների երկնային պաշտպան Սուրբ Նիկողայոս Հրաշագործի անունը կրող գմբեթավոր եկեղեցին։ Այն կառուցվել է Նովոմիխայլովսկի ավանում՝ նույնպես Կոչյան եղբայրների հովանավորությամբ։ Շինարարության մեկնարկի օծումը կատարելու համար հրավիրվել էր ՀԱԵ Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանը (ապագա Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Բ—ն)։ Տաճարի հարավային պատին տեղադրված հուշատախտակին գրված է. «Սբ. Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին կառուցվել է եղբայրներ Ն.Հ.Կոչյանի եւ Ե.Հ.Կոչյանի, իրենց քրոջորդի Գ.Ա.Լամզինի կողմից, ՌԴ նախագահի Հարավային դաշնային երկրամասում լիազոր ներկայացուցիչ Վ.Գ.Կազանցեւի (ք. Դոնի Ռոստով), Վ.Ա.Կալիկյանի (ք. Մագադան), Ա.Վ. Կոնստանտինովի (ք. Կրասնոդար), Ա.Պ.Նոսկովի (ք. Նովոչերկասսկ), «Եդինստվո» խմբակցության առաջնորդ Վ.Ա. Պեխտինի (ք. Մոսկվա) հետ համատեղ»։ Ինչպես հետեւում է մակագրությունից, բարերարների շրջանակը բավական ընդհարձակ է եւ ներառում է ոչ միայն հայկական ազգանուններ։

Հիշատակ անցյալի մասին

Կոչյանների տոհմը սկիզբ է առնում Արեւմտյան Հայաստանից՝ Տրապիզոնի եւ Սամսունի միջեւ գտնվող բնակավայրում։ Այնտեղ 17—րդ դարի սկզբներից գոյություն ուներ հայկական գյուղ, ուր ապրում էին նաեւ Նիկոլայ Կոչյանի նախնիները։ Ներկայումս այդ բնակավարը կոչվում է Փելեթի Յաթաղ, եւ միայն թուրքեր են այնտեղ ապրում։ Քչերին է հաջողվել փրկվել՝ գաղթելով այլ երկրներ։
–Հանձն չեմ առնում դատապարտելու այն հայրենակիցներիս, ովքեր մնացին Թուրքիայում՝ միաժամանակ ընդունելով մահմեդական կրոնը,–ասում է Ն.Կոչյանը։–Հասկանալի է, որ այդ քայլին ստիպված էին դիմում՝ հարազատներին ու մերձավորներին փրկելու նպատակով։ Մեր այն կողմերում հիմա ապրող հայերից շատերը մայրենի լեզուն չեն մոռացել, տանը միմյանց հետ շփվում են համշենական բարբառով՝ այն նույն բարբառով, որով խոսում են Տրապիզոնից եւ Սասունից Ռուսաստանի հարավային շրջաններ տեղափոխված հայերը։
Զրուցակցիս պապն ու նախապապը Թուրքիայից Ռուսաստան են մեկնել դեռ 1890—ականներին, երբ հայկական ջարդերի թափանիվը դեռ ամբողջ ուժով չէր պտտվել։ Ռուսաստանի հարավում մարդիկ գտան իրենց հայրենի վայրերը նմանեցնող տեղեր, աստիճանաբար տնավորվեցին։ Այդպես գոյացան Շահումյանը, Գոյթղը, Փելեթլուղը եւ այլ հայաբնակ գյուղերը։
–Այն ժամանակ նախապապիս հետ իր երկու եղբայրներն էլ էին եկել,–պատմում է Ն.Կոչյանը.–Բայց նրանք նոր բնակավայրին չհարմարվեցին։ Հետո նախապապիս ասացին. «Համբարձում, մենք ավելի լավ է հարազատներիս գերեզմաններին վերադառնանք»։ Եվ հետ դարձան։ Իսկ 1915—ից հետո նրանց հետքերը, ցավոք, անհետացան։
Ն. Կոչյանի համար ամենաարժեքավոր հուշաիրերից է նաեւ իր ծննդյան վկայականը։ Ոչ միայն որպես 1946 թվականին նրա լույս աշխարհ գալու փաստը հավաստող փաստաթուղթ։ Այլ նաեւ նրա համար, որ նա ծնվել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Շահումյանի շրջանի շրջկենտրոն Շահումյան գյուղում։ 1953 թվականին նախաձեռնած վարչատարածքային նոր բաժանումից հետո այդ շրջանն ընդգրկվեց Տուապսեի շրջանի կազմում եւ լուծարվեց որպես ինքնուրույն վարչական միավոր։ Իսկ հիշյալ փաստաթղթում այն դեռ գոյություն ունի…
Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

25-07-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO