Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ԼՂՀ


Քարվաճառի ամրոցը

Վերջերս հնագետներ Գագիկ Սարգսյանի եւ Լեւոն Մկրտչյանի հետ Արցախի հյուսիս-արեւմտյան տարածքում էինք՝ Քարվաճառում՝ Նոր Շահումյանի շրջանում։ Եղանք տարածքի մի քանի պատմական հուշարձաններում, որոնք արդեն հայտնի են, եւ պատահաբար գտանք անտիկ եւ վաղ միջնադարին պատկանող ամրոցի հետքեր՝ Քարվաճառ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս (Գ. Սարգսյանի առաջարկով եղանք ամրոցի տարածքում)։
Թարթառ-Տրտու գետի արեւմտյան կողմում՝ ձախ ափին է Քարվաճառ քաղաքը՝ թառած բնական կտրվածքով, ժայռեղեն լանջեր ու հարթ մակերեւույթ ունեցող բլրի վրա։ Նույնատիպ 2 բլուր կա Քարվաճառի հյուսիսային կողմում, որոնցից մեկը քաղաքի հարեւանությամբ է։ Խորհրդային տարիներին բազում շինություններ են եղել սրա վրա, եւ տարածքն ամբողջությամբ աղճատված է։ Երրորդը երեք կողմից դարձյալ ժայռապատ լանջերով է։
Հարավային կողմում արհեստական խանդակով բաժանված է երկրորդ բլրից, իսկ հյուսիսում վերջանում է ոչ մեծ աստիճանի թեքությամբ հրվանդանով եւ հասնում Տրտուի եւ նրա փոքր վտակներից մեկի միացման տեղ։ Այս հատվածում պահպանվել են 2 աշտարակի հետքեր, որոնք միմյանց են կապվել պարսպապատով։ Բնական նման պայմաններ ունեցող բլուրները հնում օգտագործվել են որպես ամրացված բնակավայրեր ու ամրոցներ։ Երբեմնի ամրոցի տարածքում խորհրդային տարիներին ադրբեջանցիները պատեր են շարել, մասերի բաժանել՝ օգտագործելով որպես փարախ կամ արոտավայր։
Շրջելով բլրի եզրագծով՝ տեսանք հնադարյան պարսպապատերի հիմքերը, որոշ հատվածներում պատերի առաջին—երկրորդ շարքերն էլ են երեւում։
Առավել նշմարելի են երբեմնի հզոր բուրգերի ու աշտարակների հիմքերը՝ կորաձեւ ու քառանկյուն։ Զգացվում է՝ մեծ վարպետությամբ ու ամրությամբ են կառուցված եղել պարիսպներն ու նրանց միջեւ եղած բուրգ—աշտարակները։ Անօդաչու թռչող սարքով՝ դրոնով կատարած նկարահանումներն ավելի շատ տեղեկություն տվեցին ամրոցի մասին։ Այն գտնվում է N. 40 07 34,3 եւ E. 46 03 34,9 կոորդինատներում, 1460մ ծ.մ.բ.։
Բաժանված է եղել 2 հիմնական մասերի։ Միջին մասում ակնհայտ է հզոր պարսպի հետքը։ Ցավոք, նույն պարսպի վրա թուրքերը խորհրդային շրջանում իրենց ճաշակով այլ պատեր են շարել՝ օգտագործելով պարիսպների ու շինությունների քարերը։
Հնագետ Գագիկ Սարգսյանն ասաց՝ ամրոցի մասին որեւէ տեղեկություն չկա հայոց պատմագրության մեջ, տեղը գտել է համակարգչային ծրագրով։ Արեւմտյան կողմում լանջը թեեւ ժայռապատ է, սակայն ունի թույլ տեղեր, որոնց վերին մասերում պարիսպներ են եղել։ Նույն լանջում եղել է նաեւ գաղտնուղի, որն իջել է Տրտուի վտակի վրա։
Ըստ պատմական աղբյուրների՝ Քարվաճառի շրջանը՝ ներկայիս Նոր Շահումյանը, Ք. ա. առաջին հազարամյակում եղել է Վանի թագավորության կազմում՝ լինելով խիտ բնակեցված եւ միատարր։ 5—7—րդ դարերում Քարվաճառի տարածքը Աղվանից մարզպանության կազմում էր։ Ըստ «Աշխարհացույց»—ի՝ 7—րդ դարում Մեծ Հայքի Արցախ նահանգի 12 գավառներից մեկն էր՝ Վայկունիք, հետագայում նաեւ Ծար անունով, որի բնակավայրերից էր Քարվաճառը։ Անունն առաջացել է օտարների կողմից Քարավաճառ գյուղի անվան աղավաղումից։
Նորահայտ ամրոցատեղին խոսում է այն մասին, որ 2000 եւ ավելի տարի առաջ հայ իշխանները ներկայիս Քարվաճառ բնակավայրի եւ դրա մոտակա բլուրների վրա, որոնք բնական ամրություններ են, 3 կողմից պատված խոր ձորերով ու գետերով, ամրոց—բնակավայրեր են հիմնել։ Հազարամյակների ընթացքում բազում ասպատակողներ են եկել—անցել Հայոց աշխարհով, ամայացել են բազում բնակավայրեր ու ամրոցներ։
Նույն ճակատագրին է արժանացել նաեւ Քարվաճառի ամրոցը, որից պահպանված հիմքերն էլ բավարար են՝ կարծիք կազմելու երբեմնի հզոր ու շեն ամրոց—քաղաքի մասին։ Նմանատիպ ամրոցների հետքեր կան նաեւ Քարվաճառից մոտ 10 կմ հարավ ընկած Ծար գյուղում եւ հարեւանությամբ։ Ամրոցի վերին հատվածում կատարելով ուսումնասիրման աշխատանքներ՝ իջանք բլրի հարավ—արեւմտյան կողմով, որն ունի բավականին թեքություն, բայց ժայռապատ չէ։
Այս մասում բնական ոչ շատ մեծ քարերի վրա միջին մեծությամբ ու անմշակ քարերով տասնյակից ավելի կույտեր կան։ Թե ով եւ ինչի համար է դրանք կառուցել, պարզ չէ։ Մեկ—երկուսը շարված են կլոր հիմքով եւ վարպետորեն։ Հնարավոր է՝ դամբարաններ են. ամրոցի մոտակայքում կան ավերված հնադարյան դամբարաններ։
Լանջի ներքեւում՝ ճանապարհի եզրին մոտ, մինչեւ ժայռապատ մասը պատի հիմքեր կան՝ ձգվելով մի քանի տասնյակ մետր երկարությամբ։ Ամրոցի առաջին շերտի պարսպապատի հիմքերն են։ Ամեն դեպքում՝ նորահայտ պատմական հուշարձանի մասին գիտական պատկերացում կազմելու համար պետք է տարածքում պեղումներ կատարվեն, եւ կգտնվեն ժամանակի մասին պատմող նյութեր։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

25-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO