Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ՍՈՑԻՈՒՄ


Հայաստանում մեծ է դեպոպուլյացիայի վտանգը

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ մեր երկրում 2025թ. մահացածների թիվը կգերազանցի ծնվածների թվին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայաստանի 5 մարզերում 2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով գրանցվել է բացասական բնական հավելաճ, մինչդեռ 2018 թվականին դեպոպուլյացիա է գրանցվել միայն մեկ մարզում՝ Լոռիում, որտեղ մահացածների թիվը գերազանցել է ծնվածների թվին։ Դեպոպուլյացիայի բուն պատճառները հասկանալու համար վարչապետի հանձնարարականով մարզերում հետազոտություն է կատարվում։
Հայաստանի ժողովրդագրական պատկերը ներկայացնելիս՝ «ՀՀ»—ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԱԿ—ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը։ Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ խնդիրը միայն ծնելիության ցածր ցուցանիշը չէ։ Գյուղական բնակավայրերում, ասաց, պատկերը բավականին տխուր է՝ դատարկվում են գյուղերը։ «Լոռիում տարիներ առաջ ունեցել ենք 11 հազար բնական հավելաճ, այսինքն՝ 11 հազար հոգի ավելի էր ծնվել, քան մահացել։ Անցյալ տարվա պատկերը բոլորովին այլ բան ցույց տվեց՝ ավելի քան 90 մահ, քան ծնունդ։ Հետազոտություն ենք անցկացնում՝ հասկանալու համար, թե ինչու սա տեղի ունեցավ հենց Լոռիում։ Այս տարի դեպոպուլյացիայի միտումները գնահատելիս արձանագրեցինք, որ հինգ մարզերից առաջատարը կրկին Լոռին էր՝ առաջին եռամսյակի կտրվածքով մահերի թիվը 121—ով գերազանցում է ծնունդների թվին։ Այս հետազոտության հիման վրա դեռ պետք է պարզենք, թե որոնք են մահացության ցուցանիշի բարձրացմանը նպաստող գործոնները»,—մանրամասնեց Հարությունյանը։
Ըստ նրա՝ 2025 թվականին Հայաստանում կտրուկ դեպոպուլյացիա է գրանցվելու, որին կարող են նպաստել ծնելիության ցածր ցուցանիշը, արտագաղթը, մահացությունը։ «Պետական մակարդակով այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում։ Խնդիրն ու պատճառները պարզ են։ Ոլորտում ֆինանսական ներդրումներ անելու պատրաստակամություն կա։ Երիտասարդների համար հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ չմեկնեն երկրից»,—ընդգծեց Հարությունյանը։
Անդրադառնալով Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վիճակագրությանը, ասաց, որ եթե 2017 թվականին 100 աղջկա հաշվով ծնվել է 110 տղա, 2018 թվականին տղաների թիվը աղջիկների նույն թվի համեմատությամբ դարձել է 111։ Նրա խոսքով՝ վերջին 27 տարիներին Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդագրական բացասական միտումներ, ինչը շարունակական բնույթ է կրել մինչեւ 2008 թ.։ «Փոքր—ինչ ուրախալի փաստ արձանագրեցինք՝ համեմատելով 2016, 2017 եւ 2018 թվականների ծնունդները։ Եթե 2017—ը համեմատում ենք 2016—ի հետ՝ 3000—ով ծնունդները նվազել են։ 2018—ը 2017—ի հետ համեմատելիս, տեսնում ենք, որ ծնունդները նվազել են 1200—ով։ Այստեղ, ինչպես նկատում եք, միտումը դրական է։ Նույն պատկերը ունենք նաեւ մահացությունների առումով՝ 1200 է, որը նախորդ տարիների հետ համեմատած բավականին լավ է։ 2018 թվականին ամուսնալուծությունների թիվն է շատացել, ցավոք, փոխարենը նվազել են ամուսնությունները։ Անցած տարվա դրական միտումը միգրացիայի հետ է կապված։ Ժամանածների թիվը գերազանցում է մեկնածներին։ 5500—ով մեկնողների թվաքանակը կրճատվել էր։ Վերջին տարիներին այս թիվը միայն բացասական է եղել»,—ներկայացրեց ՄԱԿ—ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ բացարձակ թվով ծնելիության ցուցանիշը նայելիս այն շարունակում է նվազել։ Անցած տարի Հայաստանում ծնվել է 36502 երեխա։ Սա նշանակում է, որ ծնելիության գումարային գործակիցը 1,6 է՝ պարզ վերարտադրությունից ցածր. «Պարզ վերարտադրությունը 2,1 է, երբ մեկ կնոջը բաժին է ընկնում երկու երեխա։ Մինչդեռ 1990թ., անկախության սկզբին, եղել է 2,6։ Այն ժամանակ ընտանիքում ծնվել է 3 երեխա։ Անկախության առաջին տասը տարիների ընթացքում ծնելիության գումարային գործակիցը 50 տոկոսով կրճատվեց, հասավ 1,3—ի։ Այնուհետեւ հաջորդող տասը տարիներին փոքր—ինչ բարձրացավ՝ հասնելով 1,6—ի, եւ այս պատկերը երկար տարիներ պահպանվում է»։
Հարությունյանը նաեւ նշեց, որ միայն Հայաստանում չէ, որ ծնելիության անկում է նկատվում, այս միտումն առկա է աշխարհի շատ երկրներում։ 75 պետությունում գրանցվել է պարզ վերարտադրությունից ցածր գումարային գործակից։ Կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչեւ 2030 թվականը այդ երկրների ցանկը կհասնի 120—ի։ Ծնելիության գումարային գործակիցը բարձր է միայն այն երկրներում, որտեղ առողջապահական ծառայությունների որակն ու կանանց կրթական ցենզը ցածր են։ Հարությունյանի մեկնաբանմամբ՝ այսպիսի հասարակություններում հինգ—վեց երեխա են ունենում, որպեսզի երկուսը կամ երեքը ապրեն։ Օրինակ՝ աֆրիկյան մայրցամաքում ծնելիության գործակիցը 7 է, Եվրոպայում, զարգացած երկրներում 1,6—ից էլ ցածր։
Խոսելով ամուսնության եւ առաջին անգամ մայրանալու ցուցանիշներից՝ ասաց, որ Եվրոպայում առաջին անգամ մայրանալու տարիքը դարձել է 30—ը, իսկ Հայաստանում դեռ 26 տարեկանն է։ Միջազգային ստանդարտներով վերարտադրողական տարիքը 20—40 տարեկանն է։ Ընտանիք կազմելու եւ երեխա ունենալու պլանների հետաձգումը Հարությունյանը պայմանավորում է կանանց կրթական համակարգ, աշխատաշուկա մտնելու հետ։ «Կանայք, որպեսզի կարողանան ապահովել ընտանիքի բարեկեցությունը, ստիպված են աշխատել։ Սա հետաձգում է մայրանալու պլանները»,—նկատեց նա։

25-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO