Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Տիգրան Մեծ»՝ բարոկկո ոճով

Ջորջ Փեհլիվանյանը կղեկավարի այս բացառիկ օպերայի նվագախումբը

Աշխարհի հեղինակավոր բեմերում հեղինակավոր նվագախմբեր ղեկավարած դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը շուտով ժամանելու է Երեւան։ Նա նախնական համաձայնություն է տվել ղեկավարելու Հայաստանում առաջիկայում բեմադրվող Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան։
Փեհլիվանյանի այցի, «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման նախապատրաստական աշխատանքների մասին մեր թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի հետ, որը նախաձեռնության հեղինակն է։
Մանասյանի խոսքով՝ Ջորջ Փեհլիվանյանն աշխարհում մեծ հռչակ վայելող դիրիժոր է, որը եղել է Իտալիայի Սարդինա կղզու Կալյարի քաղաքի օպերային թատրոնի, Հաագայի ֆիլհարմոնիկ եւ Վիեննայի կամերային նվագախմբերի գլխավոր հյուր—դիրիժոր, համագործակցել է Իսպանիայի ազգային նվագախմբի հետ։
«Փեհլիվանյանի մասնակցությունն օպերայի կայացման գործում շատ կարեւոր է։ Դիրիժորը մեր հրավերով Երեւանում կլինի հուլիսի 31—ին։ Նրա հետ քննարկելու ենք երգիչների, երաժիշտների ընտրությանը վերաբերող եւ այլ հարցեր»,–նշեց Մանասյանը։
Նա հավելեց, որ Փեհլիվանյանը հանդես է եկել Լա Սկալայի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Gewandhaus նվագախմբերի, Համբուրգի սիմֆոնիկ, Սանտա Սեսեիլիայի ազգային ակադեմիական եւ այլ նվագախմբերի հետ։
«Հիշեցնեմ, որ Տիգրան Մեծի մասին քառասունից ավելի օպերաներ են գրել այնպիսի անվանի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Վիվալդին, Գունոն, Հասեն, բայց տարբեր պատճառաբանություններով մենք չունենք այս քառասուն օպերայից որեւէ մեկի բեմադրությունը։ Կարծում եմ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերոնշյալ օպերաները բարոկկո երաժշտական ոճով են գրվել։ Բարոկկո երաժշտության գործիքները աղիքե լարերից են պատրաստված։ Դրանց կառուցվածքն այլ է. աղեղները բավականին մեծ են։ Այդ երաժշտական գործիքներն ու դրանցով նվագելու տեխնիկան Հայաստանում երբեք չեն եղել։ Գիտակցելով այդ հանգամանքը՝ ռեժիսորները խուսափել են «Տիգրան Մեծ» բեմադրել։ Անհրաժեշտ է նվագախումբ, որը կարող է նվագել բարոկկո ոճում, երգչախումբ, որը կարող է երգել այդ ոճով»,–շեշտեց Մանասյանը։
Ֆիլհարմոնիայի տնօրենն ասաց, որ «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրությամբ ցանկանում է Հայաստանում հիմք դնել բարոկկո երաժշտարվեստի զարգացմանը։ Այդ նպատակով նախաձեռնում է նվագախումբ հիմնել, որը կարող է գործունեություն ծավալել նաեւ «Տիգրան Մեծ» օպերան հանձնելուց հետո։ Այն ղեկավարելու է Զավեն Վարդանյանը, որը լավ գիտի բարոկկո երաժշտությունը։
Մանասյանը խոստովանեց, որ շատ է ցանկանում «Տիգրան Մեծ» օպերայի շուրջ համախմբել հայ ստեղծագործողների աշխարհի տարբեր ծայրերից եւ ձգտում է, որ այդ օպերայի բեմադրությամբ, որը միջոցների սղության պատճառով, հավանաբար, իրականություն կդառնա 2021 թվականի մայիսին, Հայաստանը բարոկկո երաժշտության քարտեզի մասնիկը դառնա։
Բեմադրությունն իրականացնելու համար Գագիկ Մանասյանը համագործակցելու է ռեժիսոր Գեորգի Իսահակյանի հետ, որը Ռուսաստանում ստեղծագործող այն քիչ բեմադրիչներից է, որ գրեթե ամեն տարի բարոկկո դասական ոճով օպերաներ է բեմադրում։ Մանասյանի հավաստիացմամբ՝ բարոկկո օպերաներն աշխարհում այսօր շատ տարածված են ու պահանջված։ ԱՄՆ—ի, Եվրոպայի գրեթե յուրաքանչյուր օպերային թատրոնում անպայման ամեն տարվա խաղացանկում ընդգրկվում են մեկից ավելի բարոկկո ոճով արված ներկայացումներ։
Մանասյանը հայտնեց, որ օպերային ներկայացման ստեղծման աշխատանքներում ներգրավվել է նաեւ ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը, որն արտերկրում խորությամբ ուսումնասիրել է բարոկկո երգեցողությունը եւ կարող է աջակցել երգիչների ընտրության հարցում։ Մանասյանին աջակցելու են դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, խմբավար Սոնա Հովհաննիսյանը, որոնց նա խորին շնորհակալություն է հայտնում։
«Ես շատ կցանկանամ, որ բեմադրությունը տեղի ունենա Գառնիի հեթանոսական տաճարում, քանի որ թեման հեթանոսական է։ Այնտեղ հնարավոր է 3000 մարդու համար ամֆիթատրոն ստեղծել»,—եզրափակեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը։
Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

26-07-2019





14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Էրդողանի այցը ԱՄՆ հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի
Թուրքիայի նախագահը Թրամփին կվերադարձնի «վիրավորական» նամակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի ...


14-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ «Արմենպրես» գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի ...


14-11-2019
Առանցքային օրենքի քննարկում տարածքային կառավարման ոլորտում
Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




14-11-2019
Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար
Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկվանից ուշադրության ...


14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞
«Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի շարք մասնագիտություններ ...



14-11-2019
Ծանր լույսը
Նեղվելով իր անհատականության ...

14-11-2019
Հայ բժշկագիտության նորագույն նվաճումը
Բարեհաջող է ընթացել նաեւ լյարդի երկրորդ ...

14-11-2019
Վարդապետի քնարերգությունը Վ. Արծրունու մեկնաբանությամբ
Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ...

14-11-2019
Հաջողության բանաձեւը՝ համբերատարություն եւ կարգապահություն
Երեւանի Հրանտ Շահինյանի անվան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO