Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ԱՅԼՔ...


Որո՞նք են Հայաստանի մրցակցային առավելությունները

Դրանք ճիշտ ներկայացնելն անհրաժեշտ է զբոսաշրջիկների իրազեկվածությունը բարձրացնելու համար

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Միջազգային հարթակում, հատկապես զբոսաշրջային այս թեժ սեզոնին, հաճախ են հրապարակվում նյութեր այն երկրների մասին, որոնք աշխարհի զբոսաշրջային ուղղությունների քարտեզում առաջատար դիրքերում են թե՛ առաջարկվող տուրիստական բազմազանության, թե՛ գնային մատչելի առաջարկի եւ թե՛ այլ նախադրյալների շնորհիվ։ Հայաստանցիների նախընտրած վայրերից առաջատար ուղղություններն են շարունակում մնալ Վրաստանը, այնուհետեւ գնային ավելի բարձր սանդղակով՝ Եգիպտոսը, Հունաստանը, Իտալիան, Բուլղարիան, ավելի քիչ՝ Շվեյցարիան ու Մալդիվները։
Սակայն հետաքրքիր է, թե Հայաստանը աշխարհում որպես զբոսաշրջային երկիր ի՞նչ դիրքերում է։ Վերջին տարիներին զբոսաշրջության զարգացման քաղաքականության հիմնական թիրախը դրվում է ճիշտ եւ արդյունավետ կազմակերպվող մարքետինգի վրա։ Տարբեր օտարերկրյա տուրօպեատորներ յուրաքանչյուր տարի մի նոր ու հետաքրքիր տուրիստական արդյունք են ներառում Հայաստանի մասին պատմող ֆիլմաշարերում, որոնք բազմիցս ցուցադրվում են տարբեր հեղինակավոր հեռուստալիքներով ու մեծացնում երկրի ճանաչելիությունն ու վարկանիշը։
Հայաստանում ներգնա տուրիզմի ուղղությամբ ինչպիսի՞ն է դինամիկան, եւ ինչքանո՞վ է նախորդ տարվանից ընդլայնվել դեպի մեր երկիր այցելությունների աշխարհագրությունը։ Թեմայի շուրջ «ՀՀ —ն» զրուցեց ներգնա տուրիզմով զբաղվող առաջատար կազմակերպություններից մեկի ներկայացուցիչների հետ։
Տուրիզմի փորձագետ, տուրիստական ընկերության տնօրեն Մարինե Ավետիսյանը միանշանակ դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ արձանագրեց, այն պայմանավորելով մի քանի հանգամանքով։
«Հատկապես հեղափոխությունից հետո տուրիստական այցելությունների էական աճ է արձանագրվել նախորդ տարվա համեմատ, իսկ առավել կրկնապատկվել է՝ ռուս—վրացական հարաբերությունների լարվածության հետեւանքով։ Եթե նախկինում տուրիստները սովորաբար ավելի քիչ օր էին անցկացնում Հայաստանում եւ մեկնում էին Վրաստան, ապա այժմ նրանց կեցության ժամանահակատվածն է ավելացել, ինչի արդյունքում նրանք սկսել են ավելի շատ գումար ծախսել հենց Հայաստանում, ընդ որում՝ չտնտեսելով գումար տարատեսակ տուրերի եւ ժամանցային վայրերի վրա։ Նրանք ցանկություն են հայտնում այցելելու նաեւ Դիլիջան, Ծաղկաձոր, Տաթեւ՝ բազմազանություն մտցնելով նաեւ էքսկուրսիաների մեջ։ Նախընտրում են գումար ծախսել նաեւ երեկոյան տարբեր երաժշտական ակումբներում՝ նախապատվությունը տալով կենդանի երաժշտությանը»,–ասաց Մարինե Ավետիսյանը։
Ըստ մեկ այլ տուրիստական գործակալության տնօրեն, տուր մենեջեր Լ. Նազարյանի՝ շատ զբոսաշրջիկներ Հայաստան այցելելու գրավականներից մեկն էլ դիտարկում են համեղ սնվելը՝ գաստրոտուրիզմը։ Վերջին շրջանում ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստական ընկերություններն իրենց տուրփաթեթները մշակելիս կարեւորություն են տալիս նաեւ ազգային խոհանոցի բաղադրիչին՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր երկրի խոհանոց նաեւ տվյալ պետության այցեքարտն է։ Օրինակ՝ տուրիզմի փորձագետ Մ. Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանի այս սեզոնի մրցակցային առավելությունները ի տարբերություն ծովային հանգիստ առաջարկող երկրների՝ շատ չեն, սակայն նման փոքր երկրի համար եղած նախադրյալներն էլ բավական են երկիրը ճիշտ ներկայացնելու համար։ Հայաստանը դիտարկելով որպես զբոսաշրջային հետաքրքիր ու յուրօրինակ պրոդուկտ ներկայացնող երկիր, զրուցակիցս մեջբերեց երկրի բարերար կլիման, զբոսաշրջային ուղղությունների բազմազանությունը, հյուրընկալության գործոնը, ազգային խոհանոցը եւ այլն։
Զբոսաշրջային ամենաակտիվ շրջանն, ի դեպ, մեկնարկել է ապրիլից, ավարտվելու է հոկտեմբերի վերջերին։ «Այս շրջանում մենք հնարավորություն ունենք մեր առավելությունները հավուր պատշաճի ներկայացնելու։ Նախ՝ տարվա ամենաբարենպաստ շրջանն է տուրերի կազմակերպման համար, հետո՝ առատ մրգի սեզոն է, նաեւ լավ շրջան լեռնագնացության եւ էքստրեմալ տուրիզմի համար, ինչը վերջերս դարձել է պահանջարկված տուրիստական ուղղություն»,–նշեց Մարինե Ավետիսյանը։
Շատ օտարերկրացիների համար գրավիչ է դարձել նաեւ զիփ–լայների գործարկումը, ինչը թույլ է տալիս էքստրեմալ տուրիզմի սիրահարներին ճոպանի եւ սեփական ձգողականության շնորհիվ մի վայրից հասնել մյուսը։ Լեռնագնացությունների համար եւս ստեղծված են անհրաժեշտ նախադրյալներ, սակայն փոխարենը, ըստ նրա, նվազել են պատմաճանաչողական նպատակով այցելությունները։ Գյուղական տուրիզմը եւս սկսել է աճել, իսկ գաստրոտուրիզմին սկսել են նպաստել վերջին շրջանում հաճախակի անցկացվող ավանդական փառատոները։ Ըստ տուրիզմի փորձագետի, այցելուները ավելի շատ նախընտրում են գյուղական ավանդական խոհանոցների ուտեստները ճաշակել, քան շքեղ ռեստորանային կերակուրներից օգտվել։
«Հիմնական առավելություններից կարող եմ նշել ինտերնետ հասանելիությունը, անվտանգությունը եւ երթուղային տաքսիների մատչելիությունը»,–ասաց Մ. Ավետիսյանը՝ մի հանգամանք եւս կարեւորելով։ Տուրիստի համար տվյալ երկիրն ընտրելու կարեւոր բաղադրիչներից է նաեւ մատչելի գնումներ կատարելը։ Իսկ այս շրջանում, նրա դիտարկմամբ, խոշոր առեւտրային կենտրոնները, օրինակ, 50 տոկոս զեղչ են սահմանում, ինչն իրենք պարտադիր ներառում են տուրիստներին առաջարկվող տուր—փաթեթներում։ Ի դեպ, օդանավակայանից անվճար փոխադրամիջոց է գործում այնտեղ ուղեւորվող զբոսաշրջիկների համար։ Մարինե Ավետիսյանի գնահատմամբ՝ բոլոր գործոններն էլ, նույնիսկ փոքր գնումները կամ, օրինակ, համեղ սնվելը, կարող են էականորեն փոխել Հայաստան այցելելու պատկերը։ Այս տարեսկզբին առաջին անգամ տուրիստական գործակալությանը հաջողվել է դեպի Հայաստան զբոսաշրջիկներ ուղղորդել Ուկրաինայից, Ղրղզստանից, Լեհաստանից։ Իսկ ավելի շատ այցելություններ են գրանցվում ՌԴ—ից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Եվրոպայից։
Օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում տարբեր տարիներին անցկացված հարցումները բավական հետաքրքիր պատկեր են արձանագրել, որոնք փաստում են այն կարեւոր նախադրյալների մասին, թե ինչո՞ւ է պետք է գոնե մեկ անգամ Հայաստան այցելել ու հենց՝ մայրաքաղաք Երեւան։

Երեւանը՝ հնի ու նորի համադրմամբ

Երեւանը մեկն է աշխարհի հնագույն ու հետաքրքրաշարժ քաղաքներից, որտեղ զբոսաշրջիկը կարող է հանդիպել հետաքրքիր, զվարճալի ու նույնիսկ անսովոր որոշ երեւույթների։ Վերջին տասնամյակում մայրաքաղաքում շինարարությունը դինամիկ զարգացում ապրեց, կառուցվեցին հետաքրքիր ու նորաոճ ճարտարապետական դիզայնով բնակելի շենքեր, ավելացավ ժամանցային վայրերի թիվը, որոնք առանձնահատուկ գրավչություն հաղորդեցին մայրաքաղաքին։ Շատ օտարերկրացիների համար Երեւանը իսկական հակադրություն է, որն ունի միաժամանակ արեւելյան ոգի, հայկական ավանդույթներ եւ եվրոպական ճարտարապետություն։ Ըստ օտարերկացիների, Երեւանը խաչմերուկ է Ասիայի եւ Եվրոպայի միջեւ, որը կատարելապես համատեղում է հինն ու նորը։ Ի լրումն ասվածի՝ մեջբերեմ նախորդ տարի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պ.Սվիտալսկու խոսքերը՝ Երեւանը պետք է համարվի Արեւմտյան Եվրոպայի քաղաքակրթության օրրաններից մեկը, քանի որ այն լի է էներգիայով ու իսկապես եվրոպական քաղաք է։

Ցայտաղբյուրներն ու շատրվանները՝ յուրօրինակ այցեքարտ

Սառնորակ եւ քաղցրահամ ջուր կարելի է վայելել քաղաքի թե՛ կենտրոնական, թե՛ ոչ բանուկ հատվածներում տեղադրված ցայտաղբյուրներից։ Օտարերկրյա որոշ տուրօպերատորներ զարմանքով են արձանագրել, որ Երեւանի խանութներից ջուր գնելու փոխարեն այցելուները կարող են ծարավը հագեցնել ամենուր կառուցված ցայտաղբյուրներից։

Մատչելի ու որակյալ բուժսպասարկում

Թերթը բազմիցս է անդրադարձել բժշկական տուրիզմին եւ ներկայացրել այս առումով մեր երկրում առկա ներուժն ու հնարավորությունները։ Հարկ է նշել, որ մեր երկրում բժիշկները մեծամասամբ արհեստավարժ են՝ նեղ մասնագիտական բարձր տեղեկացվածությամբ։ Հայաստանը, իրավամբ, կարող է հպարտանալ բարձր որակավորմամբ անվանի բժիշկներով, բացառիկ վիրահատություններ կատարող վիրաբույժներով, ծննդօգնության որակի տպավորիչ բարձրացմամբ։ Բացի այդ, զգալիորեն մատչելի են ակնաբուժական եւ ատամնաբուժական ծառայությունները, պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժությունը։ Ու այս կարեւոր հանգամանքը եւս չի վրիպել Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնող տուր —օպերատորների եւ հենց զբոսաշրջիկների ուշադրությունից։
Ինչ վերաբերում է այցելություններին արդեն թվերի տեսքով, նշենք, ըստ ԱՎԾ—ի, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 364 հազար 489 զբոսաշրջիկ, ինչը 5,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

26-07-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO