Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


ՀԹՖ-ն աշխատում է հագեցած օրակարգով

Ամառային այս օրերին Հայաստանում ավանդաբար անցկացվում են իրար հաջորդող թենիսի միջազգային պատանեկան մրցաշարեր, որոնք մրցափորձ կուտակելու լավ հնարավորություն են ընձեռում մեր մարզիկներին։ Զուգահեռաբար, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը մասնակցեց աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դեւիսի գավաթի խաղարկության 4—րդ խմբի առաջնությանը եւ 10 թիմերի հաշվարկում գրավեց 7—րդ տեղը։ Այդ ամենի մասին է մեր հարցազրույցը Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանի հետ։
—Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի մասնակցությունը Դեւիսի գավաթի խաղարկությանը։
—Ընդհանուր առմամբ, արդյունքը գոհացնող է։ Թիմը լուծեց իր առջեւ դրված խնդիրը։ Շատ լավ տպավորություն թողեց այդ մրցաշարում նորամուտը նշած Արթուր Սողոյանը։ Նմանապես հաջող հանդես եկան Սեդրակ եւ Միքայել Խաչատրյանները։ Հավաքականի նպատակն էր ընդգրկվել առաջին հնգյակում, ինչը նրա խաղացողներին զինծառայությունից տարկետում ստանալու հնարավորություն կտար։ Ցավոք, բավարարվեցին 7—րդ տեղով, բայց դա նույնպես լավ ցուցանիշ է։
—Փաստորեն, մերոնք ձախողեցի՞ն իսլանդացիների հետ խմբային մրցաշարի վերջին հանդիպումը։
—Այդ մրցավեճը մերոնք կարող էին իրենց օգտին ավարտել զուգախաղում հաղթելու դեպքում, սակայն չստացվեց։ Ինչ արած՝ թենիսում այդպես էլ է պատահում։
—Անցնենք հայաստանյան իրադարձություններին, որոնք հագեցած են իրար հաջորդող միջազգային մրցաշարերով։ Որքանո՞վ հաջողվեցին արդեն տեղի ունեցած երկու մրցումները։
—Հուլիսին հասցրել ենք կազմակերպել թենիսի եվրոպական ֆեդերացիայի հովանու ներքո անցկացված մինչեւ 16 եւ միջազգային ֆեդերացիայի (ԻՏՖ)՝ 18 տարեկան մարզիկների մասնակցությամբ մրցաշարեր։ Հիմա ավարտին է մոտենում մինչեւ 18 տարեկանների երկրորդ միջազգայինը, որի մենախաղերի կիսաեզրափակիչ է անցել Արթուր Սողոյանը։ Այդ մրցումները վերստին ապացուցեցին, որ մեր երեխաներին պակասում է միջազգային հանդիպումների փորձը, որը լրացնելուն էլ կոչված են Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ կազմակերպվող մրցաշարերը։ Դրանցում մեր պատանիներն ու աղջիկները նաեւ միջազգային վարկանիշներ վաստակելու հնարավորություն ունեն։ Ի դեպ, այս տարի առաջին միջազգային մրցաշարը Երեւանում անցկացրել ենք մայիսին։ Դա մինչեւ 12 տարեկանների միջեւ եվրոպական ընդգրկվածության առաջին կարգի մրցում էր։ Հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի միջազգային վերջին մրցումը։ Այդ ընթացքում մեր երեխաներն արդեն անհատական միջոցներով կմասնակցեն արտագնա մրցումների։ Տեղին է նշել, որ օգոստոսի 17—ից Գյումրիում առաջին անգամ անցկացվելու է միջազգային մրցաշար մինչեւ 12 տարեկան պատանիների միջեւ։ Ակնկալում ենք տարբեր երկրների 32—ական մարզիկ—մարզուհիների մասնակցություն։
—Իսկ մարզական մյուս գործոնների առումով մերոնք խնդիրներ չունե՞ն։
—Ձգտելու տեղ միշտ էլ կա։ Չէի ասի, թե տեխնիկապես եւ ֆիզիկապես իդեալական պատրաստականություն ունեն։ Մարզիչները պետք է ավելի լավ աշխատեն, բայց, այնուհանդերձ, կարեւոր է նաեւ մրցափորձը, որպեսզի մարզիկները վստահություն ձեռք բերեն։ Հիմա շատերը պարզապես չեն հավատում սեփական ուժերին։
Սակայն, մեր աշխատանքներն այդքանով չեն սահմանափակվում։ Այս տարի Հայաստանի թենիսի ֆեդերացիան՝ ՀԱՕԿ—ի եւ մարզաձեւի միջազգային կառույցի հետ համատեղ կազմակերպել է սկսնակ եւ միջին կարգի մարզիչների վերապատրաստման 12—օրյա սեմինար, որի մասնակիցներն անցել են գործնական եւ տեսական պարապմունքներ, իսկ վերջում՝ հանձնել քննություն եւ ստացել միջազգային որակավորում։ Այս փուլը հաղթահարած մարզիչները հաջորդ տարի կմասնակցեն ավելի բարձր կարգի սեմինարի։ Նմանապես մեր հրավերով երկու անգամ պատանիների համար հավաք, իսկ մարզիչների՝ աշխատանքային դասընթացներ է անցկացրել ԻՏՖ—ի մասնագետ Սիրիլ Ջենեւոյսը։ Նրան սպասում ենք նաեւ աշնանը։ Մենք անչափ կարեւորում ենք մարզիչների վերապատրաստումը, առանց որի չենք կարող զարգացում ակնկալել։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

27-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO