Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


«Դա է Իմ սիրելի Որդին, դրան լսեցեք»

Վաղը Հայ առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը

Վաղը Հայ առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, որը Հայ եկեղեցու տաղավար տոներից է։ Տոնի խորհուրդն է՝ սիրել Աստծուն, հետեւել Նրա պատվիրաններին եւ իրականացնել Աստծո կամքը։ Ժողովրդի շրջանում տոնն առավել հայտնի է «Վարդավառ» անունով՝ պայմանավորված Տիրոջ եւ վարդի միջեւ անցկացվող համեմատությամբ։ Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, այդպես էլ նախքան պայծառակերպվելը Տերը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը։ Եվ ինչպես վարդը, որը բացվում է՝ հայտնապես երեւալով բոլորին, այդպես էլ Տերը պայծառակերպվելով՝ հայտնում է Իր Աստվածությունը։ Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծո որդին է։
Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28—ից մինչեւ օգոստոսի 1—ն ընկած ժամանակահատվածում։ Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է։
Վաղը ժամը 13։00—ին բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվելու, որին հաջորդելու է ջրախաղերի անցկացումը եկեղեցիների բակերում։ Տոնի կարեւոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը։
Սպասված տոնի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու մայրաքաղաքում եւ մարզերում։
Երեւանում Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում կազմակերպվելու է աննախադեպ միջոցառում։ Այն կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը։
Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն հայկական ձեռագործ գորգեր։ Նախատեսված են գորգագործության վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց, քվեսթային խաղ։

27-07-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO