Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ՄԱՐԶԵՐ


Բյուրականի զբոսաշրջային գրավչությունը բնական է

Բայց եւ խթանող ծառայություններն էլ անհրաժեշտ են

ՀՀ-ում պետական մակարդակով ակտիվ աշխատանքներ են կատարվում երկրում զբոսաշրջությունը զարգացնելու, բնակչությանը դրա ակտիվ մասնակիցը դարձնելու եւ վերջնարդյունքում Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ երկիր դարձնելու համար։ Այդ աշխատանքներում զգալի աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ—ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)։ ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ—ի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը անցյալ տարվանից գործում է այդ ուղղությամբ եւ արդեն որոշակի արդյունքներ է գրանցել։ Գյուղական համայնքներում կազմակերպվել են տարատեսակ ծառայություններ, որոնք կարող են հետաքրքիր դարձնել օտարերկրյա քաղաքացիների շրջագայությունը, միաժամանակ հավելյալ եկամտի աղբյուր դառնալ գյուղական բնակչության համար։ Մասնավորապես, յոթ հյուրաբակ է ստեղծվել Տավուշի, Վայոց ձորի, Արարատի, Արագածոտնի մարզերում։ Օրերս ութերորդը բացվեց Բյուրական գյուղում՝ «Մնացականյան հյուրաբակը»։ Դա Արագածոտնի մարզում երրորդ հյուրաբակն է։ Գյուղում բացվեց նաեւ «Բյուրական ստուդիան», որը տեղ է գտել ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի արվեստանոցի տարածքում։ Բացման արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ տարածքային եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Հայաստանում ՌԴ դեսպանության ներկայացուցիչ Դմիտրի Ստեպանովը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։
«Բյուրական ստուդիայի» ստեղծման գաղափարը նկարչինն է։ Արտերկրում տարիների գործունեության ընթացքում ձեռք բերած գիտելիքը «գեղարվեստական» թղթի վերամշակման տեխնոլոգիական եղանակի վերաբերյալ նա ցանկացել է օգտագործել հայրենիքում եւ ներկայացրել է համապատասխան հայտ ու հաղթող ճանաչվել։ Արտադրվող թուղթը, որի տեխնոլոգիան կիրառվել է վաղ միջնադարում, նման է մագաղաթի եւ պիտանի է նաեւ օգտագործելու որպես յուրատիպ կտավ։ Նկարիչը ստուդիայում ձեւավորել է փոքրիկ արտադրություն, որտեղ հյուրերը կարող են ոչ միայն տեսնել թղթի վերամշակման ընթացքը, այլեւ սեփական ձեռքերով փորձել անել։ Ձեւավորված ցուցասրահ—արվեստանոցում զբոսաշրջիկները հնարավորություն ունեն նաեւ ծանոթանալու միջազգային ճանաչում ձեռք բերած բազմաթիվ գեղանկարչական եւ կոնցեպտուալ նախագծերի։ Արարատ Սարգսյանը նաեւ գեղանկարչության վարպետության դասեր է կազմակերպում։
«Մնացականյան հյուրաբակը» իր տեսակի մեջ առաջինն է Բյուրականում եւ կոչված է միջանկյալ ծառայություն մատուցելու զբոսաշրջիկներին։ Հյուրաբակերը յուրահատուկ զբոսաշրջային վայրեր են, որտեղ զբոսաշրջիկները հայկական ուտեստներ համտեսելու, գինու ստեղծման ընթացքին ականատես լինելու, տեղի բնակչության հետ շփվելու հնարավորություն ունեն։
Գնահատելով ավելի քան մեկ տարի առաջ սկսված գործընթացը, տարածքային կռավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ զբոսաշրջային երթուղիների բնակավայրերում ստեղծվող այս կետերի շուրջ պիտի գեներացվեն լրացուցիչ ջանքեր, որ ստեղծվի մեծ համակարգի նման մի բան, այդ կետերը չմնան անջատ—անջատ։ Ըստ փոխնախարարի, զբոսաշրջության հյուսիսային ուղղության համար Երեւանին շատ մոտ գտնվող Բյուրականը, Սաղմոսավանը, Աշտարակը, Օշականը կարող են դառնալ մի հետաքրքիր համակարգ, ինչպես Գորիսն ու Տաթեւն են հարավային ուղղության համար։ Դրա համար նախադրյալներն ակնհայտ են. Բյուրականը Երեւանի համար ավանդաբար սիրված, ճանաչված զբոսաշրջային վայր է եղել։ Աստղադիտարանը, դրա հետ կապված զգացմունքայնությունը եւ որոշակի այլ հանգամանքներ կարող են այս բնակավայրը, իր հարակից միջավայրով, ձգող զբոսաշրջային կետ դարձնել նաեւ եւ հատկապես ներքին զբոսաշրջության համար։ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ ՌԴ կառավարության եւ ՌԴ դեսպանության հետ քննարկում են այդպիսի ծրագրեր նաեւ հյուսիսային մարզերում եւ Գեղարքունիքում իրականացնելու հնարավորությունը։ «Եթե դրանց ավելացնենք սուբսիդավորվող մասնակցային մեծ ծավալի ծրագրերը, որ իրականացնում է կառավարությունը, ապա այդ երկու տիպի ծրագրերը սինխրոնիզացնելու մեծ շանսեր կան։ Ըստ էության, մեր հիմնական խնդիրը տարածքային զարգացման ռազմավարության լույսի ներքո այս բոլոր ջանքերը ճիշտ համադրելն է ժամանակի ու տարածության մեջ,–ասաց փոխնախարարը՝ ավելացնելով,–պարոն Մարիյասինի հետ պայմանավորվել ենք, որ մի մեծ հարթակ կնախաձեռնենք բոլոր այս կարգի ծրագրերի համախմբման համար։ Այդ հարթակին ակտիվ մասնակիցներ պետք է լինեն նաեւ մարզպետները։ Իմ կարծիքով, մենք բավական լավ ընթացքի մեջ ենք, ու պիտի կարելի լինի այս բոլոր նախաձեռնությունները բազմացնել, ավելի ծավալուն դարձնել»։
Դմիտրի Մարիյասինի գնահատմամբ, բնակավայրերում ստեղծվող տարատեսակ ծառայությունները ոչ միայն անհրաժեշտ են զբոսաշրջիկներին, այլեւ նպաստում են, որ զբոսաշրջիկներն ավելի երկար ժամանակ մնան գյուղերում եւ ավելի շատ գումար ծախսեն այնտեղ, ինչը վերջին հաշվով ուղղվում է տվյալ բնակավայրի բնակչության եկամտի ավելացմանը։
Միջոցառման մասնակիցները ծանոթացան նաեւ Բյուրականում երրորդ կառույցի՝ «Իմմորտել» եթերայուղերի արտադրամասի ձեւավորման ընթացքին։ Կառույցը շարք կմտնի առաջիկայում։ Այն նույնպես ստեղծվում է ՄԱԶԾ—ի միջոցով։ Բյուրականում ստացվելիք եթերայուղը մաշկի ծերացումը կանխելու հատկություն ունի։ Իմմորտել բույսն աճում է աշխարհի շատ վայրերում, սակայն ուսումնասիրությունը պարզել է, որ մաշկի ծերացումը կանխող բաղադրիչն առկա է միայն երեք վայրերում աճող իմմորտելի մեջ։ Այդ վայրերն են Կորսիկյան կղզիները, Բոսնիա—Հերցեգովինան եւ հայկական լեռնաշխարհը։ Զբոսաշրջիկ հյուրերը լեռնային արշավների ժամանակ անձամբ կհավաքեն հումքանյութը, կմասնակցեն յուղերի զտման գործընթացին եւ իրենց իսկ պատրաստած եթերայուղերով կստանան մաշկի բուժման կուրսը։ Ենթադրվում է, որ այս հանգամանքը Բյուրականի ուղղությամբ զբոսաշրջային հոսքն ակտիվացնելու հիմնավորված ակնկալիք է ձեւավորում։ Քանի որ եթերայուղ ստանալու համար մեծ քանակությամբ բուսահումք է պահանջվում, հումքի մի մասը մշակվելու է դաշտերում, տեղացիների ուժերով, ինչը զգալի աշխատատեղերի առկայություն է նշանակելու։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

30-07-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO