Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Փակե՞լ, թե՞ շարունակել ֆինանսավորել անայցելու թանգարանը

Հարցազրույց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանի հետ

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Ինչո՞ւ ենք պետական բյուջեից միջոցներ վատնում թանգարան պահելու համար, որտեղ մարդ չի այցելում». այս հարցադրումն արել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վերջերս կառավարության նիստի ժամանակ։
Վարչապետի հարցադրման ու մշակույթի ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանի հետ։
—Տիկին Խաչատուրյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը 2019թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից կհատկացվի 690,688.3 հազար դրամ՝ մշակութային 6 կազմակերպությունների նորոգման եւ ամրակայման համար։ Խնդրում եմ ներկայացնել՝ ի՞նչ խնդիրներ ունեն այսօր այդ հաստատությունները։
—Մի շարք թատրոններ ու թանգարաններ կնորոգվեն, կամ որոշների համար նախագծային, նախահաշվարկային փաստաթղթեր կստեղծվեն, որպեսզի հետագայում դրանք վերանորոգվեն։ Այն թանգարաններն ու թատրոնները, որոնք ներառված են ցանկում, իսկապես, հրատապ լուծելու հարցեր ունեն՝ տանիքի խնդիրներ, օդափոխության… Նաեւ արգելոց թանգարաններում ունենք որոշակի խնդիրներ, որոնք հրատապ պետք է լուծվեն։ Այնպես որ, շատ ուրախ ենք որոշման համար։ Սա մեծ օգնություն է։ Երեւի շուտով համապատասխան գործընթացը կսկսվի։
—Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ մշակութային հաստատությունները նույնպես պետք է ակտիվ գործունեություն ծավալեն։ Նա նկատեց, որ մեր երկրում կան թանգարաններ, որտեղ, նրա ձեւակերպմամբ, կարելի է ասել, գործնականում մարդ չի այցելում։ Դրանից ելնելով էլ վարչապետը հարց բարձրացրեց՝ «ինչո՞ւ ենք պետական բյուջեից միջոցներ վատնում թանգարան պահելու համար, ուր մարդ չի այցելում»։
Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հարցադրումը։
—Պարոն Փաշինյանի ասածի մեջ, անշուշտ, ճշմարտություն կա։ Իհարկե, այդ պնդումը չի կարելի տարածել բոլոր թանգարանների վրա, որովհետեւ կան թանգարաններ, որ շատ լավ են աշխատում, ունեն այցելությունների ահռելի հոսք, ֆինանսական ահռելի մուտքեր, մեծ աշխատանք են կատարում։ Ես համաձայն եմ, որ պետական գումարը, բարեգործական գումարը պետք է տրվի այնտեղ, որտեղ այն կարողանում են արդյունավետ ծախսել։ Այսինքն՝ ոչ թե պետք է ֆինանսավորել անընդատ արդյունք չտվողին, փորձել նրան փրկել, ոտքի կանգնեցնել, այլ այն կառույցներին, որոնք կարողանում են աշխատել։ Բայց դա չի նշանակում, որ թանգարաններն ու թատրոնները պետք է փակվեն։ Պետք է փոխվեն ղեկավարները։ Եթե մի կառույց լավ չի աշխատում, չի նշանակում, որ այն վատ կառույց է, պարզապես այն լավ չի կառավարվում։ Այստեղ կառավարչական հարցերն են։ Ես ենթադրում եմ, որ այդ հարցը մեր օրակարգում պետք է լինի, եւ արդյունքները գնահատելով, նորարարության փաստն արձանագրելով՝ պետք է առաջ գնանք։ Նաեւ ենթադրում եմ, որ տնօրենների մրցույթի կարգը պետք է փոխվի, ու պահանջները նրանց առջեւ շատ հստակ պետք է դրվեն։ Միայն գումարը հստակ ծախսելը չէ՝ կարեւոր է նաեւ այն, թե ինչ որակական արդյունք ես տալիս, ներդրած գումարն ինչ նոր հնարավորություններ, նորարարական ծրագրեր է ստեղծում, որոնք կարող են նպաստել հաստատության զարգացմանը։
Ես շատ եմ ուզում եւ պնդելու եմ, որ այդ կարգում ներառվի նաեւ անձնակազմի հետ աշխատելու հմտությունների բացահայտումը։ Օրինակ՝ մեկը կարող է շատ լավ մենեջեր լինել, դրան զուգահեռ նաեւ խնդրահարույց անձ լինել, չկարողանա անձնակազմի հետ հարաբերվել, դա, բնականաբար, խոչընդոտելու է աշխատանքի արդյունավետությունը։
Մարդկային ռեսուրսների կառավարմամբ զբաղվող մասնագետները գիտեն՝ ինչպես դա ստուգել։
—Վարչապետի կողմից խնդիրը բարձրացնելուց հետո մոտավոր պատկերացում կազմե՞լ եք՝ որ հաստատությունների ղեկավարներին է պետք փոխել, կամ այդ դեպքում խոսքը ո՞ր հաստատությունների մասին էր։
—Ճիշտն ասած՝ մինչեւ վարչապետի դիտարկումը ես դա գիտեի, որովհետեւ նախ՝ ես ներսից եմ եւ հստակ գիտեմ՝ որտեղ են կարողանում աշխատել, որտեղ՝ ոչ, բացի այդ, կիսամյակային ցուցանիշները պարզ ապացույցն են այն բանի, որ կան թանգարաններ, որոնք չեն կարողանում լավ կառավարել։
—Անուններ կնշե՞ք։
—Ոչ, չեմ նշի։ Ես հանդիպել եմ թանգարանների տնօրենների հետ եւ խնդրել եմ ուշադիր լինել այդ հարցին, թիրախային դարձնել հարցը՝ ինչու են այցելությունները քիչ, ինչու է այսպես։ Նրանք պետք է վերակազմակերպվեն, եթե իրենք գաղափարներ չունեն, ուրեմն՝ պետք է օգնության դիմեն երիտասարդ ուժերին։ Թանգարանները չափազանց հետաքրքիր հաստատություններ են, պետք է գրավչությունն ի հայտ հանել։ Կարեւոր է իմանալ, թե դա ինչպես ես անում։ Եթե ոմանք չգիտեն՝ ինչպես անել, ուրեմն իրենց տեղը պետք է զիջեն դա կարողացողներին։
—Երկար ժամանակ ղեկավարել եք մշակութային հաստատություն, այդպիսով առնչություն ունեցել եք ոլորտի խնդիրների հետ, բայց բոլորովին այլ բան է դրանց ներսից՝ ի պաշտոնե առնչվելը։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում այսօր մշակույթի հատվածում առկա խնդիրները։
—Խանգարող ամենամեծ հանգամանքը քարացած մտածելակերպն է։ Դա պետք է այնքան «տաշվի», որ իսպառ վերանա։ Դեռեւս ինչ—որ կարծրատիպերով ենք առաջնորդվում եւ վախենում ենք ազատ մտածել, ազատ գործել, ստեղծարար լինել։ Որպեսզի որեւէ ոլորտ առաջադիմի, ուրեմն այդ ոլորտում ազատություն պետք է լինի։ Հիմա այդ թույլտվությունը կա, մենք բոլորս ուզում ենք, որ այդպես լինի։
Հիմնականը դա է։ Ինչ—որ ոլորտներում, իհարկե, ֆինանսական խնդիրներ կան, օրինակ, հուշարձանների առումով, որովհետեւ ահռելի քանակությամբ հուշարձաններ ունենք, որոնց ամրակայման, վերականգնման բոլոր ծախսերը պետական բյուջեն չի կարողանում ապահովել, եւ հնարավոր էլ չէ, որովհետեւ գրեթե ամեն քայլափոխի հուշարձան ունենք վտանգված կամ բաց վիճակում։ Գրեթե ամեն օր, հավատացեք, նոր հուշարձան է հայտնաբերվում հնագետների կողմից։ Այդ ամենը պետության հոգածության ներքո է, եւ պետությունն օբյեկտիվ պատճառներով չի կարող բոլոր հուշարձաններին ձեռք մեկնել։ Դրա համար հիմա այլընտրանքային ճանապարհներ ենք փորձում գտնել՝ ֆինանսներ ներգրավելու։ Մի քանի առաջարկներ կան։
—Թանգարանների խնդիրների առումով, ո՞ր մարզերն են առավել խոցելի։
—Մարզային թանգարանները, հատկապես այն թանգարանները, որոնք երեւանյան մայր թանգարանների մասնաճյուղեր են՝ շատ տխուր վիճակում են։ Հիմա մասնաճյուղ—թանգարանների եւ, ընդհանրապես, փոքր թանգարանների համար՝ լինեն Երեւանում, թե մարզերում, մեկ հայեցակարգ ենք մշակում։ Որոշ ժամանակ անց ասպարեզ կիջեցվի՝ քննարկման։ Փոքր թանգարանները ղեկավարել դժվար է, եւ, ենթադրում ենք, որ կարելի է ստեղծել մեկ ընդհանուր հովանոց փոքր թանգարանների համար եւ օգնել նրանց գտնելու թանգարանի հմայքն ու գրավչությունը։
—Օպտիմալացման շրջանում ընդդիմացող հատվածին, որը պնդում էր, թե Հայաստանն այն երկիրը չէ, որ առանձին մշակույթի նախարարություն չունենա, ինչ ասելիք ունենք՝ նախարարությունների միավորումից որոշ ժամանակ անց։
—Ես այս թեմայի վերաբերյալ միշտ ասել եմ, որ մենք մինչեւ հիմա ունեցել ենք մշակույթի նախարարություն, բայց տեսել ենք՝ ինչ է հուշարձանների, թանգարանների, թատրոնների ու կինոյի վիճակը։ Կառույցը չի կարող միայն ձեւական լինել, եթե չկա բովանդակություն՝ պետք չէ։ Մշակույթն ու կրթությունը կամ կրթությունն ու մշակույթը՝ որ կողմից էլ դիտարկում ես՝ անբաժանելի են, միաձույլ են։ Ես հակառակն եմ տեսնում, որ մեկ գերատեսչություն լինելը շատ ավելի արդյունավետ է դարձնում մեր գործը՝ իմ կարճատեւ փորձից ելնելով եմ ասում։ Մենք նույն ուղղությամբ ենք նայում։
—Զբոսաշրջիկների համար կազմած օրակարգում Հայաստանի պատմամշակութային հաստատությունները տուրիստական կազմակերպություններն ընդգրկո՞ւմ են ինչպես հարկն է։ Այդ ուղղությամբ նրանց հետ աշխատանքներ տարվո՞ւմ են, կամ նախատեսվո՞ւմ է նման գործընթաց։
—Տուրիստական կազմակերպություններն արդեն իրենց ցանկերում, փաթեթներում ունեն մշակութային հաստատություններ։ Բայց ես կարծում եմ, որ մենք, իբրեւ նախարարություն, պետք է ընդլայնենք հասցեները, օրինակ, Երվանդ Քոչարի թանգարանը չի կարող դուրս մնալ տուրիստական երթուղիներից, փաթեթներից։ Այստեղ էլ ստանդարտ մտածողության խնդիր կա՝ «ընտելացած» հասցեներով ենք գնում։ Իրենց կներկայացնենք, որ Հայաստանում նաեւ այլ հասցեներ կան, որոնք ոչ պակաս հետաքրքիր են։ Իրենց հետ հանդիպումն օրակարգում է։ Եթե այս տարի չհասցնենք, եկող տարվա համար հետաքրքիր փաթեթների առաջարկներ կանենք։

30-07-2019





14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Էրդողանի այցը ԱՄՆ հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի
Թուրքիայի նախագահը Թրամփին կվերադարձնի «վիրավորական» նամակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի ...


14-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ «Արմենպրես» գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի ...


14-11-2019
Առանցքային օրենքի քննարկում տարածքային կառավարման ոլորտում
Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




14-11-2019
Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար
Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկվանից ուշադրության ...


14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞
«Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի շարք մասնագիտություններ ...



14-11-2019
Ծանր լույսը
Նեղվելով իր անհատականության ...

14-11-2019
Հայ բժշկագիտության նորագույն նվաճումը
Բարեհաջող է ընթացել նաեւ լյարդի երկրորդ ...

14-11-2019
Վարդապետի քնարերգությունը Վ. Արծրունու մեկնաբանությամբ
Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ...

14-11-2019
Հաջողության բանաձեւը՝ համբերատարություն եւ կարգապահություն
Երեւանի Հրանտ Շահինյանի անվան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO