Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը ամրապնդել է իր կարգավորող ենթակառուցվածքը

Նախնական ընդհանուր գնահատականը՝ 4 առավելագույնից 3.82

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, փաստաթղթերում հաճախ նշվում է անգլերեն հապավմամբ՝ ՄԱԳԱՏԵ) փորձագետների խումբը հունիսին Հայաստանում էր։ Հունիսի 17–ին կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության թիմը եզրափակեց 7—օրյա ստուգողական առաքելությունը, որի նպատակն էր քննարկել 2015թ. IRRS առաքելության կողմից տրված առաջարկների եւ խորհուրդների իրականացման ընթացքը։
Նշենք, որ ստուգողական առաքելությունն անցկացվել է Հայաստանի կառավարության հրավերով եւ հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից։ Երկու օր առաջ ստացվել է ընդհանուր նախնական գնահատականը, ինչի մասին՝ քիչ հետո։
Մինչ այդ փաստենք՝ փորձագետների խումբը նշել է, որ Հայաստանն առաջընթաց է գրանցել միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորող ենթակառուցվածքի ամրապնդման գործում։ ԱԷՄԳ—ի առաքելությունը փաստել է, որ Հայաստանը ամրապնդել է իր կարգավորող ենթակառուցվածքը առկա մարտահրավերների պայմաններում։
Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ է նշանակում սա, պարզաբանենք, որ առաքելության նպատակն է եղել ուժեղացնել ազգային միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորող ենթակառուցվածքի արդյունավետությունը՝ հիմք ընդունելով ԱԷՄԳ—ի անվտանգության չափանիշները եւ միջազգային լավագույն փորձը՝ միաժամանակ ճանաչելով յուրաքանչյուր երկրի պատասխանատվությունը միջուկային եւ ճառագայթային անվտանգության ապահովման հարցում։ Մեծամորում գտնվող Հայկական ատոմային էլեկտրակայանը ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը։ ՀԱԷԿ—ի 1—ին էներգաբլոկի աշխատանքը դադարեցվեց 1989թ., իսկ 2—րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիան երկարաձգվել է մինչեւ 2021թ.՝ հիմք ընդունելով անվտանգության համապատասխան հիմնավորումները։ Բացի այդ՝ իրականացվում են աշխատանքներ երկարացնելու ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետը մինչեւ 2026թ.։ Հայաստանում կա նաեւ աշխատած վառելիքի չոր պահեստարան, ռադիոակտիվ թափոնների պահեստարան, եւ օգտագործվում են ռադիոակտիվ աղբյուրներ բժշկության, արդյունաբերության բնագավառներում եւ գիտահետազոտական աշխատանքներում։ Մեր կարգավորող մարմինը ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն է, որի խնդիրն է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կարգավորումը (միջուկային տեղակայանքների անվտանգությունը, իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգ օգտագործումը, ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարումը եւ միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրումը)՝ բնակչության եւ անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության եւ Հայաստանի անվտանգության շահերի պաշտպանության նպատակով։
Առաքելության ղեկավար Հանս Վանները, որը Շվեյցարիայի միջուկային անվտանգության կարգավորող մարմնի ղեկավարն է, նշել է, որ «Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել անվտանգության քաղաքականության եւ ռազմավարության մշակման հարցում»։
«ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ առաքելության ղեկավարը հայտնել է նաեւ, որ «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն եւ իր տեխնիկական աջակցության կազմակերպությունը՝ «Միջուկային եւ ռադիացիոն անվտանգություն» ԳՏԿ—ն ֆինանսապես մրցունակ չեն արդյունաբերության բնագավառի եւ ՀԱԷԿ—ի հետ համեմատած։ Անհրաժեշտ է հրատապ լուծել այս հարցը»։
Տեղեկացնենք նաեւ, որ առաքելության կարծիքով, 2015թ.—ից Հայաստանն իրականացրել է մի շարք կարեւոր քայլեր՝ ընդունելով աշխատած վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարությունը եւ անցկացնելով առավել ինտենսիվ տեսչական ստուգումներ վթարային պատրաստվածության ու հակազդման բնագավառում։ Շարունակվում է մի շարք առաջարկների ու խորհուրդների իրականացումը, քանի որ վերանայվում է Հայաստանի իրավական դաշտը, ինչպես նաեւ մշակվում է ատոմային էներգիայի մասին նոր օրենքը։
Առաքելությունը տվել է նոր առաջարկներ եւ խորհուրդներ անվտանգության ազգային օրենսդրության եւ կարգավորող ենթակառուցվածքի հետագա ուժեղացման վերաբերյալ։
«Առաքելության առաջարկներն օգնում են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին անվտանգության կարգավորող ենթակառուցվածքը բարելավելու համար»,—ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով. «Նախ պետք է լուծվի անձնակազմի խնդիրը։ Դրա համար քայլեր են ձեռնարկվել, որը գտնվում է նաեւ Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում»։
Ի դեպ, ԱԷՄԳ—ի միջուկային տեղակայանքների անվտանգության դեպարտամենտի տնօրեն Գրեգ Ռժենտկովսկիի խոսքով, «հաշվի առնելով ՀԱԷԿ—ի երկարաժամկետ շահագործման հետ կապված շարունակական մարտահրավերները, առաքելության կողմից տրված առաջարկությունները՝ բարելավելու անվտանգության կարգավորող ենթակառուցվածքը, ճիշտ ժամանակին են»։ Միաժամանակ հավելել, որ «առաջարկվող բարեփոխումների իրականացման դեպքում, անվտանգությունը, ինչպես նաեւ ԱԷԿ—ի շարունակական անվտանգ ու հուսալի շահագործումը կլինեն ուշադրության կենտրոնում»։
Մեզ մնում է հավելել, որ 12 փորձագետներից կազմված IRRS թիմում ներառված էին Արգենտինայի, Բուլղարիայի, Չեխիայի, Եգիպտոսի, Գերմանիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կարգավորող մարմինների ավագ փորձագետներ, ինչպես նաեւ ԱԷՄԳ 3 աշխատակիցներ։
Առաքելության վերջնական հաշվետվությունը ՀՀ կառավարությանը կտրամադրվի 3 ամսվա ընթացքում։ Իսկ նախնական ընդհանուր գնահատականը, ինչպես երեկ մեզ տեղեկացրեց Աշոտ Մարտիրոսյանը, երկու օր առաջ ուղարկվել է։ Այդ գնահատականը 4 առավելագույնից 3.82 է (սրա մեջ մտնում է միջուկային օրենսդրությունը, տեսչական ստուգումների կազմակերպումն ու անցկացումը եւն)։
Տեխնիկական մանրամասներով ընթերցողին չծանրաբեռնելու համար փաստենք՝ սա իդեալականին մոտ վիճակ է։ Բարելավումները կշարունակվեն։

31-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO