Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ՍՈՑԻՈՒՄ


Եղվարդում ծորակներն էլ են ջրի կարոտ

Պետական ներդրումնե՞րն են քիչ, թե՞ սպասարկումն արհեստավարժ չէ

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ժամը 15.00-ին Եղվարդում քաղաքացին մոռանալով փակել ջրի ծորակը՝ արտակարգ իրավիճակ է ստեղծել։ Ջուրը լցվել է շենքի էլեկտրալարերի մեջ, եւ երկու հարեւանի հոսանքահարման պատճառ դարձել։
Եթե նման տեղեկատվություն տարածվի՝ Եղվարդի բազմաբնակարան շենքերի բնակիչներն իրար կանցնե՞ն։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Նրանց համար հենց առաջին բառերից ակնհայտ կդառնա, որ պատմությունը մտացածին է։ Նշված ժամին ի՞նչ «հոսող ջուր» կարող է լինել այդ բնակավայրում, եթե անգամ ծորակներն են «ծարավից տոչորվում»։
Կեսօրին ջուր ունենալը բնակիչների համար երազանք է։ Եվ մի քանի բնակիչներ, փորձելով գնալ իրենց երազանքի իրականացման հետքերով, վերջերս դիմել էին «ՀՀ»—ին՝ հույս ունենալով, որ իրենց համար ամենաառաջնային՝ ջրի խնդիրը ի վերջո լուծում կստանա դժգոհության մասին բարձրաձայնելուց հետո։
«12 տարի է՝ բնակվում եմ այստեղ, ու նորմալ ջուր դեռ չենք ունեցել։ Արթնանում ենք թե չէ, մտածում ենք՝ շուտով ջուրը կկտրեն։ Օր կա, ջուրը տալուց որոշ ժամանակ անց, երրորդ հարկ ջուր չի բարձրանում։ Փոքր երեխաներ ունենք։ Ջուր չկա, մի գործ ենք ուզում անել, ամբողջ օրը պետք է սպասենք մինչեւ ջուրը տան։ Ամառ է՝ լվացք ենք անում, բուրդ ենք լվանում, պահածո ենք փակում։ Մեզ ոչ լսում են, ոչ էլ արձագանքում։ Մենք խնդրում ենք Շիրակի փողոցի բազմաբնակարան շենքերի բնակիչների անունից, որ արձագանքեն մեր բողոքին, գոնե այս հարցը լուծվի։ Լինում է՝ տաք ջուր էլ չենք ունենում, ճնշումն այնքան թույլ է լինում, որ գազը չի միանում։ Կաթսայով գազօջախի վրա ենք ջուր տաքացնում, որ երեխաներին լողացնենք, բա կարելի՞ է այդպես։ Բոլորն առաջ են գնում, մենք էլի նույն տեղում ենք»,—իրավիճակը ներկայացրեց բնակիչներից Վարդուհի Սարգսյանը։
Մերի Ավագյանն էլ ասում է.  «Ժամը 17.00—ին աշխատանքից գալիս ենք, պետք է այնքան սպասենք, որ ժամը 19.00—ին ջուրը տան՝ գործ անենք, լողանանք։ Էս ո՞ր թիվն ա։ Քարոզարշավի ժամանակ մարզպետին դիմել ենք, ասաց՝ հարցը կլուծվի։ Մինչեւ հիմա լուծված չէ։ Բայց սեփական տներում 24—ժամյա ջուր կա, օրինակ՝ հուշարձանի, գերեզմանոցի փողոցներում։ Եթե այնտեղ կա՝ այստեղ ինչո՞ւ չի կարող լինել»։ «Նույն ժողովուրդն ենք՝ ի՞նչ տարբերություն, թե՞ էդ փողոցների բնակիչները յուրահատուկ են, մենք՝ ոչ։ 21—րդ դարն է, ծիծաղելի է ջրի էս վիճակը»,—դժգոհեց Անահիտ Գրիգորյանը։
Բազմաբնակարան շենքի բնակիչներն ասում են, որ ջուր են ունենում առավոտյան ժամը 07.15—ից մինչեւ 10.30 եւ երեկոյան 19.15—22.30։
Խնդրի էությունը հասկանալու համար դիմեցինք Կոտայքի մարզպետարան։ Մարզպետարանից մեզ ուղղորդեցին Եղվարդի քաղաքապետարան եւ «Վեոլիա ջուր»՝ տեղեկացնելով, որ մարզպետն աշխատանքային այցի ժամանակ համայնքի ղեկավարին առաջարկել է հարցը պահել ուշադրության կիզակետում եւ լուծումներ գտնել։ Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը՝ նշելով, որ նշված հարցի վերաբերյալ մեզ սպառիչ պատասխան կտան «Վեոլիա ջրից»՝ ավելացրեց, որ խնդրի լուծման համար իրենց գործունեության տիրույթում ամեն ինչ պատրաստ են անել։ Ի պատասխան հարցի՝ համայնքի ղեկավարին ուղղված մարզպետի առաջարկն ի՞նչ արձագանք է գտել՝ ասաց, որ համայնքի տարբեր մասերում նոր ջրագծերի վերանորոգման աշխատանքներ են իրականացնում թե՛ համայնքի բյուջեի հաշվին, թե՛ պետական սունվենցիաներով. «Բայց հիմնական պատասխանատուն «Վեոլիա ջուրն» է»։ Իսկ բնակիչների մատնանշած, այսպես ասած, սեփական տների 24—ժամյա ջրամատակարարման հանգամանքը մեկնաբանելով՝ Հարությունյանը նշեց, որ դրանք էլ ի սկզբանե շուրջօրա ջրամատակարարում չեն ունեցել. «Աստիճանաբար հասել ենք դրան։ Վերջին տարիներին Եղվարդ համայնքում մատակարարվող ջրի ժամաքանակն աստիճանաբար ավելանում է»։
Բարձրացված խնդրի մասով, «Վեոլիա ջրից» տեղեկացրեցին, որ Եղվարդ քաղաքի բազմաբնակարան շենքերը 24—ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու համար հարկավոր ներդրումների մասին կարելի է խոսել, երբ լուծվի պետության կողմից կապիտալ ներդրումների հարցը։
«Վեոլիա ջուր» ՓԲԸ—ն այսօր իրականացնում է վարձակալած համակարգի շահագործումը, վերանորոգումն ու պահպանումը, որի համար վարձակալության 15—ամյա ժամկետում պետք է սեփական միջոցներից ծախսի 37,5 մլրդ դրամ, սակայն անցած 2,5 տարվա ընթացքում նախատեսված ծրագրերն իրականացվել են ողջ ծավալով։ Իսկ համակարգի զարգացումը վարձատուի՝ ՀՀ կառավարության, ի դեմս Ջրային կոմիտեի, խնդիրն է։ Պայմանավորվածության համաձայն՝ վերջինս 5 տարվա ընթացքում պետք է հատկացներ 200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Ցավոք, այս պահին միայն կարող ենք արձանագրել, որ ոլորտի զարգացմանն ուղղված միջոցները խիստ անբավարար են»,—ասված է՝ ի պատասխան։
Իսկ ահա Ջրային կոմիտեից այսպես են մեկնաբանում. «Ներդրումների իրականացումը, անշուշտ, կարեւոր գործոն է ծառայությունների որակի բարելավման գործում, սակայն ամբողջությամբ ջրամատակարարման տեւողության աճի կապակցումը ներդրումների գործոնի հետ այդքան էլ ճիշտ չէ, քանի որ դա կախված է նաեւ արհեստավարժ կառավարումից եւ սպասարկումից»։
Նշենք նաեւ, որ «Վեոլիա ջրից» մեզ տեղեկացրել էին, որ կազմակերպությունը որեւէ բնակավայրի կամ թաղամասի շուրջօրյա ջրամատակարարում իրականացնելու պարտավորություն չունի։ Մատակարարը՝ «Վեոլիա ջուրը», պարտավոր է բաժանորդին ապահովել ամենօրյա ջրամատակարարմամբ։ Վերջինս էլ իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված ջրամատակարարման գրաֆիկին համապատասխան։
ՀՀ ՀԾԿՀ—ից եւս հայտնեցին որ «Վեոլիա ջուրը» պարտավոր է իր սպասարկման տարածքի բաժանորդների ջրամատակարարումն իրականացնել հրապարակված գրաֆիկին համապատասխան։ Հանձնաժողովի պարզաբանման մեջ նշված էր նաեւ. «Դա ջրամատակարարման ընդամենը նվազագույն երաշխավորված տեւողությունն է, որը մատակարարի գնահատմամբ հնարավոր է ապահովել գրաֆիկի գործողության ժամանակահատվածի ընթացքում՝ կախված մի շարք գործոններից։ Իսկ ջրամատակարարման փաստացի տեւողության ցուցանիշները սահմանված են համապատասխան պայմանագրով։ Ընդ որում, դրանք սահմանված չեն ըստ յուրաքանչյուր բնակավայրի»։ Կառույցից հայտնեցին նաեւ, որ բոլոր բաժանորդներին 7.00—24.00—ն ընկած ժամանակահատվածում ամենօրյա առնվազն 6—ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու պահանջը ուժի մեջ է մտնելու այս տարվա հոկտեմբերի 1—ից։ Նախատեսվում է նաեւ քաղաքային բնակավայրերում ջրամատակարարման շարունակականության բարելավում մինչեւ 42 տոկոսի չափով՝ ելակետային արժեքի նկատմամբ։
Ջրային կոմիտեից ընդգծում են, որ պետական ներդրումները, սկսած 2003—ից, իրականացվել են ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերում։ Ներկայումս մի քանի խոշոր ծրագրեր ընթացքի մեջ են, բայց կոնկրետ Եղվարդ քաղաքում ընթացիկ ծրագրեր չկան։
Փաստորեն, Եղվարդում համենայն դեպս մոտ ապագայում զարթուցիչը շարունակելու է զնգալ «ջրի ժամին», իսկ հյութերի շշերը խնամքով պահպանվելու են օրվա անջուր ժամերի համար ջուր տնտեսելու նպատակով։

31-07-2019





14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Էրդողանի այցը ԱՄՆ հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի
Թուրքիայի նախագահը Թրամփին կվերադարձնի «վիրավորական» նամակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի ...


14-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ «Արմենպրես» գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի ...


14-11-2019
Առանցքային օրենքի քննարկում տարածքային կառավարման ոլորտում
Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




14-11-2019
Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար
Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկվանից ուշադրության ...


14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞
«Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի շարք մասնագիտություններ ...



14-11-2019
Ծանր լույսը
Նեղվելով իր անհատականության ...

14-11-2019
Հայ բժշկագիտության նորագույն նվաճումը
Բարեհաջող է ընթացել նաեւ լյարդի երկրորդ ...

14-11-2019
Վարդապետի քնարերգությունը Վ. Արծրունու մեկնաբանությամբ
Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ...

14-11-2019
Հաջողության բանաձեւը՝ համբերատարություն եւ կարգապահություն
Երեւանի Հրանտ Շահինյանի անվան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO