Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հուլիսը հաջող չէր ջրացատկորդների համար

Հարցազրույց մարզաձեւի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի հետ

Հուլիսը հայ ջրացատկորդների համար հագեցած էր միջազգային պաշտոնական մրցումներով։ Նրանք նախ մասնակցեցին Համաշխարհային ուսանողական խաղերին, ապա աշխարհի առաջնությանը։ Այդ մրցումներում մեր մարզիկները մնացին առանց մեդալների, թեպետ սինքրոն ցատկերում մրցանակային տեղի հավակնություններ ունեին։ Չստացված ելույթների պատճառներն ու դրանցից բխող անելիքները փորձեցինք պարզել մարզաձեւի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանից։
–Ինչպե՞ս եք գնահատում Ձեր սաների հուլիսյան ելույթները։
–Շատ դժգոհ եմ։ Սփոփում է միայն այն, որ աշխարհի առաջնությունում սինքրոն ցատկերից 9—րդ տեղը գրավեցինք։ Իսկ մնացած ելույթները գոհունակության որեւէ առիթ չեն տալիս։
–Հավանաբար, դժգոհության առավել մեծ տեղիք է տալիս մեր մարզիկների մասնակցությունը ունիվերսիադային, որում շատ չէին ուժեղագույնները։
–Իրականում այնտեղ քիչ չէին պրոֆեսիոնալ ջրացատկորդները, սակայն ճիշտ եք նկատել՝ շատ երկրների «առաջին համարները» բացակայում էին, քանզի կենտրոնացած էին աշխարհի առաջնությանը պատրաստվելուն։ Այդ առումով՝ այո, կար մեդալներ նվաճելու լուրջ հնարավորություն։ Ընդ որում՝ ե՛ւ անհատական, ե՛ւ սինքրոն ցատկերում։ Իսկ չստացվեց, որովհետեւ Լեւ Սարգսյանը վնասվածք ստացավ մրցման ընթացքում, եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Արդյունքում՝ մեր զույգի ելույթը մնաց անավարտ։ Իսկ անհատական ցատկերին մասնակցեց միայն Վլադիմիր Հարությունյանը, որը բավարարվեց 9—րդ տեղով։ Ի դեպ, 10 օր անց՝ արդեն աշխարհի առաջնությունում նրանք վաստակեցին այնքան միավոր, որը ունիվերսիադայում կբավարարեր մրցանակակիր դառնալուն։
–Այսինքն, աշխարհի առաջնությունում Լեւի վնասվածքը զգացնել չտվե՞ց։
–Զգացվեց, բայց կարողացան համախմբվել եւ դրսեւորել իրենց առավելագույն հնարավորությունները։ Ավելին՝ ցատկերից մեկը չփչացնելու դեպքում, ինչպես եւ նախատեսել էի, կընդգրկվեին առաջին վեցյակում։ Հաշվի առնելով նրանց ֆիզիկական պատրաստականությունը եւ ստացած վնասվածքների աստիճանը՝ դրանից բարձր դասվել չէին կարող։ Հիշեցնեմ, որ մինչ այդ՝ Մադրիդի «Գրան պրիում» գլխի հատվածում վնասվածք էր ստացել Վլադիմիրը։ Նույնիսկ ուսանողական խաղերին պատրաստվելիս վերջին պահին էինք կազմել մասնակցության ծրագիրը, քանզի մտահոգված էի Հարությունյանի վերականգնման ընթացքով։ Բայց, ինչպես ասում են, դժբախտությունը միայնակ չի գալիս եւ ունեցանք երկրորդ վնասվածքը։
–Դա էլ փոխարինողներ չունենալու հետեւա՞նքն է։
–Անշուշտ։ Այդ իսկ պատճառով Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելուն ներգրավել եմ նաեւ Վարդան Բայանդուրյանին, որը կմասնակցի ոստնակացատկերի ու, հավանաբար, աշտարակից սինքրոն ցատկերի մրցումներին։ Ճիշտ է, դեռ չեմ որոշել, թե զուգացատկերում ով կընկերակցի նրան։
–Աշխարհի առաջնության անհատական ցատկերում վնասվածքից բացի, ի՞նչ այլ գործոններ անդրադարձան մեր տղաների վերջնարդյունքին։
–Լեւի խնդիրը պարզ էր, ու նրան մինչեւ իսկ առաջարկել էի չմասնակցել մրցմանը։ Իսկ Վլադիմիրը լավ մեկնարկեց եւ առաջին ցատկից հետո վեցնյակում էր, սակայն աստիճանաբար տեղի տվեց եւ զիջեց դիրքերը։ Դա էլ անբավարար ֆիզպատրաստականության հետեւանքն էր։
–Լավ, իսկ ի՞նչ ակնկալիքներով եք պատրաստվում Եվրոպայի առաջնությանը։
–Բայանդուրյանին առնչվող ծրագրերը ներկայացրեցի։ Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները կպատրաստվեն ոստնակից սինքրոն ցատկերին։ Վլադիմիրին հայտավորել եմ նաեւ 3 մետրանոց ոստնակից ու աշտարակից անհատական ցատկերի մրցմանը, իսկ Լեւը կներկայանա միայն աշտարակացատկում։ Իսկ ակնկալիքները եւ վերջնական ծրագրերը կհստակեցնենք արդեն նախապատրաստության ընթացքում։ Ամեն դեպքում, մեդալ նվաճելու միակ իրական հնարավորությունն ունենք սինքրոն աշտարակացատկում։
–Եվրոպայի առաջնությամբ ամփոփելո՞ւ եք մրցաշրջանը։
–Հավանաբար, մինչեւ տարեվերջ կունենանք եւս մեկ հավաք կամ արտագնա մրցում։ Մեր տրամադրության տակ մնում է օլիմպիական ուղեգիր նվաճելու միայն մեկ վարկանիշային մրցաշար, որը նախատեսված է 2020—ի ապրիլին՝ Տոկիոյում։ Եթե աշխարհի առաջնությունում մեր տղաներից մեկն անցներ անհատական ցատկերի եզրափակիչ եւ ընդգրկվեր 12 լավագույնների թվում, ապա կնվաճեր բաղձալի ուղեգիրը։ Բայց հաջորդ տարվա մրցաշարում հնարավորություններն ավելի մեծ են։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

31-07-2019





14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Էրդողանի այցը ԱՄՆ հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի
Թուրքիայի նախագահը Թրամփին կվերադարձնի «վիրավորական» նամակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի ...


14-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ «Արմենպրես» գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի ...


14-11-2019
Առանցքային օրենքի քննարկում տարածքային կառավարման ոլորտում
Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




14-11-2019
Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար
Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկվանից ուշադրության ...


14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞
«Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի շարք մասնագիտություններ ...



14-11-2019
Ծանր լույսը
Նեղվելով իր անհատականության ...

14-11-2019
Հայ բժշկագիտության նորագույն նվաճումը
Բարեհաջող է ընթացել նաեւ լյարդի երկրորդ ...

14-11-2019
Վարդապետի քնարերգությունը Վ. Արծրունու մեկնաբանությամբ
Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ...

14-11-2019
Հաջողության բանաձեւը՝ համբերատարություն եւ կարգապահություն
Երեւանի Հրանտ Շահինյանի անվան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO