Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին

Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Այսօրվանից «ՀՀ»-ի անձնակազմի սրճասեր ներկայացուցիչներն առավոտյան սուրճը կվայելեն սրճասերին վայել՝ հանգիստ, անշտապ. մենք արձակուրդ ենք գնում։
Տարածված կարծիք է, որ արձակուրդի գնալուց առաջ պետք է ավարտին հասցնել բոլոր կիսատ գործերը։ Ոչինչ չպետք է թողնել արձակուրդին հաջորդող ժամանակահատվածի համար։ Ասում են՝ այդպես ավելի հեշտ է աշխատանքի անցնելը՝ ամեն ինչ «նոր» սկզբից եք սկսում։ Ի դեպ՝ չմոռանաք արձակուրդից առաջ մի քանի րոպե տրամադրել ու կարգի բերել աշխատասենյակն ու աշխատասեղանը։ Դա եւս ձեր շահերից է բխում՝ հետարձակուդային շրջանում աշխատանքային միջավայրին ավելի հեշտությամբ ինտեգրվելու տեսանկյունից։ Բայց եւ կարծում ենք, որ հանգստյան օրերին հարկավոր չէ ամբողջությամբ կտրվել աշխատանքային մտքերից։ Մեր մտքում դրանք շատ փոքրիկ տեղ, ամեն դեպքում, պետք է զբաղեցնեն։ Այդ կերպ եւս աշխատանքի անցնելը ինչ—որ չափով սահուն կստացվի։
Իսկ արձակուրդի գնալիս աշխատասենյակի դուռը փակելուց, ասել է թե՝ ժամանակդ ազատ տնօրինելու «իրավունքը» ստանալուց հետո, եթե որոշել եք մնալ տանը, ապա ձեզ ուղղված հարցերին ի պատասխան պետք չէ ասել՝ հանգստանալու չեք գնում։ Չէ՞ որ եթե աշխատանքի չեք գնում, դուք արդեն իսկ հանգստանում եք։ Այլ հարց է հայ կնոջ մտածելակերպը։ Մեր իրականության մեջ կանանց հատուկ խումբ կա, որի համար արձակուրդը նախատեսված է տնային խորացված մաքրության, պահածոներ պատրաստելու եւ կենցաղային մնացած հարցերը կարգավորելու համար։ Ի տարբերություն մյուսների՝ նրանց արձակուրդային հանդերձանքը գոգնոցն է։ Արեւայրուքն էլ ստանում են բակում, խոսակցականով ասած, ընդամենը «բուրդ չփխելով»՝ առանց հատուկ քսուքների ու միջոցների վրա գումար վատնելու։
Այդ ամենը մի կողմ թողնելով, պետք է նշենք նաեւ, որ տնային հանգիստը շատերի համար լավագույն տարբերակներից է։ Այն զերծ է պահում սթրեսներից ու լարվածությունից։ Շտապելու, ճամպրուկ դասավորելու, ինչ—որ բան մոռանալու, ցուցակ կազմելու ու տնից հեռու հանգստանալու հանգամանքով պայմանավորված մյուս հարցերը կարգավորելու լարվածությունն ու, ինչ—որ իմաստով, սթրես ապրելու ռիսկը փոքրանում է։ Էլ չենք խոսում հետադարձ ճանապարհի համար նախապատրաստվելու ապրումների մասին։ Թեկուզ հանգիստը լավագույն տարբերակով կազմակերպել եք լավագույն լողափին կամ մեկ այլ վայրում, միեւնույն է, ուզեք թե ոչ, վերադառնալու եւ այդ օրերը անցյալում թողնելու մտքերն ու ապրումները դրական լիցքերի վրա որոշակի ազդեցություն թողնում են։ Ահա թե ինչու՝ խորհուրդ չի տրվում հանգստից անմիջապես հետո աշխատանքի անցնել։ Հոգեբանները հավատացնում են, որ աշխատանքային օրվանից մի քանի օր առաջ արդեն պետք է վերադառնալ տուն ու ճամպրուկների պարունակությունը հետ դնել ու տրամադրվել աշխատանքի գնալու։
Մինչաշխատանքային այդ մի քանի օրն էլ կարող ես ինքդ քեզ զբոսաշրջիկ զգալ հարազատ բնակավայրում ու այցելել բոլոր այն վայրերը, որոնց կողքով աշխատանքային օրերին ուղղակի անցել ես, կամ որոնք հասցրել ես քիչ թե շատ աչքի անցկացնել խցանումների մեջ՝ հասարակական տրանսպորտի, մեքենայի միջից։
Այս ամենին զուգահեռ, պետք է նաեւ հաշվի առնել, որ սա կյանքի միակ ու վերջին հանգիստն ու արձակուրդը չէ։ Եվ բոլորովին պարտադիր չէ փորձել ամեն ինչ տեղավորել արձակուրդային այս ժամանակահատվածում։ Առջեւում դեռ շատ տոներ ու արձակուրդներ կլինեն։

01-08-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO