Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ԱՇԽԱՐՀ


Հնարավո՞ր են ԱՄՆ-Իրան բանակցությունները

Վերլուծաբանները եւ քաղաքական գործիչները տարբեր կարծիքներ ունեն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


ԱՄՆ-ն Իրանի եւ այդ երկրի հետ համագործակցող ընկերությունների դեմ նոր սահմանափակումների գործընթացը շարունակում է։ Ահավասիկ, օգոստոսի 28-ին Հոնկոնգում գրանցված երկու ընկերությունների դեմ սահմանափակումներ է սահմանել Իրանի կառավարության եւ Հեղափոխության պահապան գվարդիայի հետ համագործակցելու հանար՝ մեղադրելով երկակի կիրառություն ունեցող ապրանքներ վաճառելու առնչությամբ։ Իրանի դեմ սահմանափակումները, որոնք ԱՄՆ—ն սկսել է կիրառել դեռեւս 2018թ. օգոստոսից, լուրջ հարված է հասցրել այդ երկրի տնտեսությանը, գրեթե կաթվածահար է արել այն, ինչը խոստովանում են նաեւ Իրանի բարձրաստճան պաշտոյաները։ Գերմանական «Զուդ դոյչե ցայթունգ» պարբերականին տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆ հայտնել է, որ ԱՄՆ—ի սահմանափակումները, ինչպեսեւ Եվրոպայի՝ Իրան—5+1—ի շրջանակներում տված խոստումները չիրականացնելը հարյուրավոր միլիարդ վնաս են պատճառել, կաթվածահար արել երկրի տնտեսությունը։ Նա ընդգծել նաեւ, որ Իրանը չի պահանջում, որ եվրոպական կողմն իրականացնի ստաձնած բոլոր պարտավորությունները, պարզապես ցանկանում է վաճառել իր նավթը եւ արտարժույթը ներմուծել երկիր։
Մյուս կողմից Վաշինգտոնը, նեղացնելով սահմանափակումների օղակը, միաժամանակ ցանկություն է հայտնում բանակցել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Օգոստոսի 26—ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ողջունելով Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի առաջարկը, պատրաստակամություն է հայտնել հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Վերջինս թեեւ տարբեր առիթներով շեշտել է, որ պատրաստ է ցանկացածի հետ հանդիպել, եթե դա բխում է երկրի շահերից, առաջին արձագանքը հանդիպման մասին եւս կարելի էր դրական գնահատել, սակայն հաջորդ օրն իսկ, անուղղակիորեն պատասխանելով Թրամփի բանակցելու պատրաստակամությանը, շեշտել է, որ Իրանի ժողովրդի դեմ սահմանափակումներ կիրառողների ու տնտեսական ահաբեկչություն իրականացնողի նկատմամբ վերաբերմուքը կփոխվի միայն նախապես սահմանափակումների չեղարկմամբ եւ ապաշխարությամբ։ Նա շեշտել է նաեւ, որ երկու երկրների փոխհարաբերություններում դրական փոփոխությունների բանալին Վաշինգտոնի ձեռքում է։ Իսկ Զարիֆը շեշտել է, որ ֆրանսիացի բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Մակրոնի հետ հանդիպմանը նրանց հայտնել է, որ Թրամփ—Ռոհանի հանդիպումը անպատկերացնելի է։ Այս առնչությամբ հավելենք, որ Իրանի նախագահը թերեւս ի զորու չէ ինքնուրույն որոշում կայացնել, հաշվի առնելով, որ ըստ երկրի Սահմանադրության՝ ներքին եւ արտաքին քաղաքականությունների գլխավոր ուղղությունները որոշում է ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեին, իսկ նա տարբեր առիթներով դեմ է հանդես եկել կողմերի միջեւ երկխոսությանը, շետելով, որ ԱՄՆ—ը վստահելի գործընկեր չէ։ Թեեւ վերջին շրջանում Վաշինգտոն—Թեհրան հնարավոր բանակցությունների հարցը քաղաքական գործիչների եւ միջազգային ԶԼՄ—ների օրակարգում ամենեւին էլ երկրորդական չէ, սակայն, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, մոտ ապագայում նման հանդիպումը թերեւս անհնար է թվում։ Դա է վկայում նաեւ հեղափոխության առաջնորդի տեսակետներն արտահայտող «Հեզբոլահի գիծ» շաբաթական պարբերականի վերջին՝ 199 համարի կազմի վրա շեշտված «ԱՄՆ—ի հետ բանակցությունները կտրականապես բացառվում են» նախադասությունը։ Քանի որ նշյալ պարբերականում արտացոլվում են հեղափոխության առաջնորդի տեսակետները, եւ այն տպագրվում է նրա որդու՝ Մաասուդ Խամենեիի տնօրինությամբ։
Բանակցությունների հարցում ոչ միայն Իրանն է նախապայմաններ ներկայացնում, այլ նաեւ ԱՄՆ—ը։ Նախագահ Թրամփի կառավարությունում թերեւս ամենահակաիրանական տեսակետներ ունեցող նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն ներկայացրել են բանակցությունների համար անհրաժեշտ նախապայմանները։ Վերջինս շեշտել է, որ Վաշինգտոնը ուրախությամբ բանակցություների սեղանի շուրջ կնստի, եթե Իրանը նորմալ երկիր դառնա, բնակչությունը կարողանա ղեկավարության վարվելակերպը փոփոխության ենթարկել, իսկ վերջիններս հրաժարվեն աշխարհի տարբեր կետերում հեղափոխական գործունությունից եւ տարածաշրջանում ահաբեկչությունը հովանավորելուց։ Իսկ Բոլթոնը այս առնչությամբ «Ազատության ռադիոկայանին» տված հարցազրույցում շեշտել է, որ Թրամփի բնակցելու ցանկությունը բնավ էլ չի նշանակում, թե Իրանի հանդեպ ԱՄՆ—ի դիրքորոշման մեջ փոփոխություն է տեղի ունեցել։ Նա եւս Իրան—5+1 համաձայնությունը, ինչպես Պոպեոն, գնահատել է որպես Իրանի համար միջուկային զենք արտադրելու հնարավորություն։ Ապա շեշտել է, որ եթե բանակցությունների արդյունքում կողմերը համապարփակ համաձայնության հասնեն, միայն այդ դեպքում հնարավոր կլինի սահմանափակումների չեղարկումը։ Եթե Թեհրանը համաձայն է բանակցել այս ուղղությամբ, ապա հանդիպումը հնարավոր է։
Այլ կերպ ասած՝ կողմերը բանակցելու համար ներկայացնում են դիմացինի համար թերեւս անընդունելի նախապայմաններ, ուստի դրանք հազիվ թե տեղի ունենան։ Մինչդեռ Մակրոնը խիստ լավատեսորեն է տրամադրված եւ ոչ միայն իրականանալի է համարում, այլեւ չի բացառում, նույնիսկ հնարավոր է համարել, որ բանակցությունները տեղի ունենան առաջիկա շաբաթների ընթացքում։ Հանգամանք, ինչից ելնելով վերլուծաբանները չեն բացառում, որ այնուամնայնիվ փակ դռների հետեւում հանդիպումներ են տեղի ունենում, այլապես Մակրոնի լավատեսությունը, ավելի շուտ, քաղաքական բլեֆի է նման։

30-08-2019





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO