Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԼՂՀ


Ամուր սահման՝ հզոր տղերքով

Արցախի Հանրապետության անկախության հռչակման տոնի առթիվ օգոստոսի 30—ին Արցախի ազատամարտիկների միությունը (ԱԱՄ) կազմակերպել էր այցելություն առաջնագիծ։ ԱԱՄ Քաշաթաղի շրջանային միավորման նախագահ, շրջվարչակազմի նախկին ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ եղանք հանրապետության պաշտպանական շրջաններից մեկի մարտական հենակետերում եւ հանդիպեցինք մեր երկրի անդորրը, սահմանը պաշտպանող տղաներին։ Հզոր հոգով մեր զինվորները դարձյալ հավաստեցին՝ հայոց հողի տերն են ու պաշտպանը, վահանն ու զրահը։
Ն զորամասի հետախուզական դասակի սպան ուղեկցում է մեզ առաջնագիծ՝ հայոց բանակի հզոր զինվորներին հյուր։ Մեր տղաներին հաճախ ենք այցելում՝ հատկապես տոնական օրերին։ Այս անգամ այցը նվիրված է Արցախի Հանրապետության հռչակման 28—ամյակին։ Քաշաթաղի շրջանը արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում է Ն զորամասի հետ եւ աջակցում տարբեր հարցերում։ Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) Քաշաթաղի շրջանային միավորման ներկայացուցիչները՝ նախագահ Սուրեն Խաչատրյանի ղեկավարությամբ զորամասում են, եւ դիմավորում է զորամասի պատասխանատու, ավագ—լեյտենանտ Արայիկ Հայրյանը։ Ողջունում է ձեռնարկը, որոշվում է՝ մարտական որ հենակետեր պետք է այցելենք։ Անցնում ենք սահմանագծի երկայնքով։ Անցել է 3 տարուց ավելի, սակայն 16—ի ապրիլյան պատերազմի հետքերը դեռ կան։ Փոքր հուշարձան—խաչքարը նվիրված է այդ օրերին մեր տանկի նահատակ անձնակազմի հիշատակին։ Քիչ հեռվում ընկած է խոցված տանկի թրթուրը։ Մինչ մարտական հենակետ հասնելը՝ տեղամասերից մեկում հանդիպում ենք զորամասի զինվորներին ու սպաներին։ Զրուցում ենք բանակի առօրյայից։ Հնչում են կարծիքներ, առաջարկներ։ Գումարտակի շտաբի պետ, մայոր Արման Կոստանյանը ծնունդով Աշտարակից է, 2002 թվականից ծառայում է հայոց բանակում, ավարտել է Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը։ 2016թ. մարտից ծառայում է այս զորամասում, մասնակցել է ապրիլյան պատերազմին։ Ասաց՝ այժմ իրավիճակը կայուն է, կրակոցներ հակառակ կողմից քիչ են հնչում, սակայն չպետք է խաբվենք. թշնամին ցանկացած պահի կարող է դավեր լարել, ինչպես եղավ 2016—ի ապրիլին։ Գոհ է զինվորների ծառայությունից, հատկապես մարտական հենակետերում զգոն են մեր տղաները, ուշիմ եւ արի։ Հասնում ենք առաջին մարտական հենակետը, 2 զինվոր խմելու ջուր են բերում։ Առաջինը, որ աչքի է ընկնում, դեպի հենակետ բարձրացող խրամուղու մաքրությունն է։
—Այստեղից զգացվում է՝ դիրքի պատասխանատուն ով է, —ասում է մեզ ուղեկցող սպան։
Դիրքի ավագ, սերժանտ Ռազմիկ Ուռուրյանն էլ դիմավորում է մեզ, զորամասի ներկայացուցչին զեկուցում օրվա մասին։ Խաղաղ է անցել գիշերը, տղերքը հսկում են դիտակետում։ Զինվորներին ենք հանձնում ԱԱՄ կողմից պատրաստված նվերների արկղերը, որոնցում նաեւ երեխաների նամակներ կան։ ԱԱՄ Քաշաթաղի շրջանային միավորման նախագահ Ս. Խաչատրյանը շնորհավորում է զինվորներին Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28—ամյակի առթիվ եւ բոլորին մաղթում բարի ու անփորձանք ծառայություն։ Մարտական կացարանում զրուցում ենք տղաների հետ, հետաքրքրվում իրավիճակի, նրանց խնդիրների մասին։
—Այստեղ շատ լավ է,— ասում են նրանք,— կարեւորը զգույշ լինենք, յուրաքանչյուրս գիտի իր անելիքը, բոլորս միասին՝ մեր առաքելությունը։ Հայոց սահմանը, որն Արցախյան գոյամարտի տղաների արյունով է գծվել եւ առավել սրբացել ապրիլյան քառօրյայում, դրանից հետո մարտիրոսված մեր տղաների արյունով, անառիկ ենք պահելու եւ հանձնելու մեզ փոխարինողներին։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

03-09-2019





17-09-2019
Մեդալներ եւ ուղեգրեր՝ աշխարհի առաջնությունում
Արթուր Ալեքսանյանը չկարողացավ մասնակցել եզրափակիչին, սակայն մեզ համար ...


17-09-2019
Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի ստացման գործընթացում փոփոխություն չի եղել
Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




17-09-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Անունը կա, ամանում չկա»

Սա սովորաբար ասում ենք, ...


 
17-09-2019
Մուտք
Ինչպես խուսափել անհարմար իրավիճակներից

Մեր կյանքը լի է ...


17-09-2019
Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար
Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչպես միշտ, այնպես ...


17-09-2019
«Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան»
Ասում է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը

Լիանա ...


17-09-2019
Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները
Խաղամոլության «դեմն առնելու» լավագույն տարբերակն աշխատանքն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am





17-09-2019
Քանակի նվազում, որակի բարձրացում
Քայլեր են արվում վարչական դատարանների ...

17-09-2019
«Արցախը ժողովրդավարության զարգացման լավագույն օրինակն է Հարավային Կովկասում»
Միջազգային գիտաժողովն ամփոփեց ...

17-09-2019
Հուսիների հարձակումը մեծացրել է լարվածությունը Միջին Արեւելքում
Կրկին ամերիկյան եւ իրանական կողմերը ...

17-09-2019
Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO