Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.02.2020
ԼՂՀ


Հերոսների շարքը համալրվեց եւս երկուսով

Լեգենդար հրամանատարները հետմահու արժանացան բարձրագույն պարգեւների

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահի նստավայրում կայացել է պարգեւատրման հանդիսավոր արարողություն, որին ներկա են գտնվել Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ ղեկավար Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, գեներալներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ ու զինվորներ, ազատամարտի վետերաններ, հասարակական գործիչներ, հյուրեր Երեւանից ու արտերկրից։
Ավանդական արարողությանը նախագահ Բակո Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների, պետական ու հասարակական գործիչների, բարերարների, տնտեսության, առողջապահության, կրթության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչների։ Պաշտպանության գործում հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության եւ արիության համար լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանին եւ Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվեց Արցախի հերոսի կոչում։ Անբաժան երկու ընկերների պարգեւատրումը երկրի բարձրագույն պարգեւով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով, հանդիսավոր արարողությանը ներկա գտնվողների կողմից ընդունվեց գոհունակությամբ, երկարատեւ ծափահարություններով։ Չէ՞ որ նրանք վաղուց են հավերժացած։ Հերոսի կոչման հավաստագրերը՝ շքանշանի հետ հանձնվեց Լ. Ազգալդյանի քրոջը՝ Նելլի Ազգալդյանին եւ Վ. Բալայանի այրուն՝ Մարետա Հարությունյանին։
«Ես զգացի, թե ժողովուրդն ինչպես է կիսում իմ ուրախությունը։ Ուրեմն արդար որոշում է կայացվել, ու մարդիկ սպասում էին անակնկալի,– հոզմունքը չի թաքցնում Նելլի Ազգալդյանը։–30 տարի առաջ անդամագրվելով շարժմանը ու մտնելով պայքարի մեջ, տղաներն, անշուշտ, գիտակցում էին իրենց առաքելության կարեւորությունը եւ մեծ պատասխանատվություն էին ստանձնել։ Ցավոք, շատերի թվում գաղափարի անբաժան երկու մարտական ընկերներն էլ հերոսաբար զոհվեցին թշնամու դավադիր կրակից՝ կիսատ թողնելով իրենց երազանքները։ Բարեբախտաբար, նրանց ընկերները վրեժ լուծեցին թշնամուց եւ խայտառակ պարտության մատնեցին, ինչի հետ նա այսօր էլ չի հաշտվում։ Իսկ որպեսզի հակառակորդը չկարողանա իրագործել իր նենգ մտադրությունները, պիտի առավել զգոն եւ աչալուրջ լինենք, ամրապնդենք երկրի անվտանգությունը, զոհված տղաների, լեգենդար հրամանատարներ Լեոնիդի եւ Վլադիմիրի, բոլորի երազած երկիրը կառուցենք եւ հզորանանք»։
«Չնայած Լեոնիդն ու Վլադիմիրը ժամանակին պետական բարձր պարգեւների են արժանացել, ես անկեղծորեն հավատում էի այս օրվան,–ասում է Մարիետա Հարությունյանը։–Տղերքն անմահացել են իրենց հերոսությամբ, եւ նրանց ոտնահետքերով քայլում են մեր որդիներն ու թոռները՝ արժանապատվորեն իրականացնելով հայրենիքի պաշտպանի պարտականությունները։ Փառք մեր ազատամարտի բոլոր զինվորներին, հայոց բանակին, որ Արցախի անվտանգության երաշխավորն է»։
Իր ելույթում ԱՀ նախագահը շնորհավորելով պարգեւատրվածներին՝ նշեց. «Արդեն 28 տարի է, ինչ Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերի եւ եղբայրների հետ միասին կառուցում ենք ազատ եւ անկախ, ինքնիշխան պետություն»։ Նա վստահություն է հայտնել, որ այսուհետ եւս Արցախի ժողովուրդը համատեղ ուժերով կլուծի իր առջեւ ծառացած խնդիրները՝ ինչպիսին էլ նրանք լինեն։
Ստեփանակերտ

03-09-2019





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO