Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Խնդիր, որ քննարկվում է միայն սուրճի սեղանի շուրջ

Ծնողները մոռանում են պահանջատեր լինելու հանգամանքը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Առաջին ուսումնական տարվա ավարտին դեռ բավականին ժամանակ կա, բայց բավարար ժամանակ չկա ընդունելությանը պատրաստվելու համար, թեեւ այդ շրջանը «երեկ» է ավարտվել։ Ընդունելության համար նախատեսված բոլոր գործողությունները պետք է հասցնել տեղավորել նշված ժամանակահատվածում, այսինքն՝ 9—ամսում։ Խոսքը նաեւ կրկնուսույց գտնելու մասին է։ Դա էլ այսօր հեշտ գործ չէ։ Այս պարագայում եւս առաջարկն ու պահանջարկը պետք է համապատասխանեցվեն։ Օրինակ, կրկնուսույցի սահմանած գումարը միշտ չէ, որ աշակերտի ծնողի գրպանին համապատասխանում է, ու նաեւ միշտ չէ, որ աշակերտի գիտելիքների բազան համապատասխանում է կրկնուսույցի պահանջներին։ Իսկ «անհույս» աշակերտներից բարձր վարկանիշ ունեցող կրկնուսույցները գրեթե միշտ հրաժարվում են. ամեն «կտրված» դիմորդ կարող է վնասել մասնագետի վարկանիշը։ Բանն այն է, որ դա ձեւավորվում է ոչ միայն զբաղեցրած դիրքով ու կարգավիճակով, այլեւ պարապմունքների արդյունքում ընդունված աշակերտների թվով, որոնց մասին վերջերս սոցցանցի օգտատերերից մեկը կեսկատակ—կեսլուրջ գրել էր՝ այս շրջանում ամենից շատ բանը առաջին կուրսեցիները գիտեն՝ ընդունվելու համար անգիր արած նյութը դեռ հիշում են։
Իսկ այդ անգիրներն անելու համար դիմորդը պետք է «կաշվից դուրս» գա 2 պատճառով, նախ՝ որովհետեւ մեր իրականության մեջ կան ընտանիքներ, որոնց համար ընդունվել—չընդունվելը կյանքի ու մահվան հարց է, եւ հետո կրկնուսույցի ծառայության դիմաց կլորիկ գումարներ է վճարվում, որը սահմանում են հենց կրկնուսույցները՝ առանց հարկ առանձնացնելու իրենց եկամտից։ Ընդ որում՝ իրենց «կողմնակի» եկամուտը նրանք երբեմն ապահովում են աշակերտի՝ անվճար կրթության համար նախատեսված դասաժամի հաշվին։
Այս իրավիճակի հիմքում «դպրոցը գիտելիք չի տալիս» լոզունգն է։ Ծնողների այս ձեւակերպումը խանգարում է հանրակրթական ոլորտում իրենց երեխայի առաջխաղացմանը։ Դրանով փափուկ բարձ են դնում երեխայի գլխի տակ ու անգործության մատնում ուսման ողջ ժամանակահատվածում։
Ցավոք, այս արտահայտության պիտանելության ժամկետը անսպառ է՝ ի տարբերություն կրկնուսույցի տված գիտելիքի։ Մարդիկ շարունակում են պնդել այդ երեւույթը՝ մոռանալով, սակայն, իրենց պահանջատեր լինելու հանգամանքը, փոփոխությունների հարցում իրենց մասնակցության հնարավորությունը։
Կրկնուսույցի տված գիտելիքը կարճաժամկետ է, բայց վճարովի է, հետեւաբար վճարի դիմաց ծառայությունից օգտվող ծնողները նաեւ որակ են պահանջում՝ յուրաքանչյուրն իր պատկերացումների համաձայն։ Իսկ դպրոցի գիտելիքն անվճար է, եւ ի վերջո՝ կրկնուսույցի հույսն էլ կա։ Հետեւաբար, ինչո՞ւ խոսել ու վատամարդ լինել՝ «ուսուցիչը կթարսվի»։
Կրթության որակից դժգոհությունները գրեթե համատարած են, բայց ամեն ինչ քննարկվում է միայն մասնավոր զրույցի շրջանակում, սուրճի սեղանի շուրջ։ Հակառակ պարագայում բողոքի ու ցույցերի հրապարակ կբերվեր նաեւ կրթության որակի խնդիրը։

04-09-2019





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO