Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Դրական արդյունքի սպասումով

Հայաստանի եւ Իտալիայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները դիտարժան եւ անզիջում պայքար են ակնկալում այսօր Երեւանում կայանալիք «Եվրո-2020»-ի ընտրական խաղում։ Ընդ որում՝ երկու թիմերն էլ մտադիր են զարգացնել նախորդիվ գրանցած հաջողությունը եւ դրական արդյունքով ավարտել մրցավեճը։ Այդ մասին Արմեն Գյուլբուդաղյանցն ու Ռոբերտո Մանչինին հայտարարեցին նախախաղային ասուլիսում։
Հայ մասնագետը գտնում է, որ սեփական խաղին կենտրոնանալու եւ մրցակցի ուժեղ կողմերը չեզոքացնելու պարագայում մեր ընտրանին ունակ է հասնելու նպաստավոր արդյունքի։ Նրա խոսքերով, այդպիսին կհամարվի նաեւ ոչ—ոքին։ «Բոլոր թիմերը, այդ թվում եւ Իտալիան, ունեն ուժեղ ու թույլ կողմեր։ Այդ առումով բավականին լավ ենք ուսումնասիրել առաջիկա մրցակցին, որը, պետք է ընդունել, հզոր թիմ է։ Այո, Կիելինին եւ Ինսինյեն վնասվածքներ ունեն, սակայն իտալացիներն առանց նրանց էլ հաղթել են նախորդ չորս խաղերում։ Պետք է նշեմ, որ Իտալիայի հավաքականում սերնդափոխություն է սկսվել, որը, սակայն, համատարած չէ։ Նախորդ հանդիպումների համեմատ բացակայում է ընդամենը 3 ֆուտբոլիստ։ Մեր հավաքականում նույնպես ընթանում է այդ գործընթացը. մինչեւ 21 տարեկանների թիմից 6—7 խաղացող է ներգրավվել ազգային ընտրանիում»,–նշեց մարզիչը։
Նա տեղեկացրեց նաեւ, որ տակավին չի որոշվել, թե հավաքին հրավիրված դարպասապահներից ովքեր կընդգրկվեն հանդիպման վերջնական հայտում։ Ինչ վերաբերում է բացականերին, ապա, բանախոսի խոսքերով, յուրաքանչյուրի դեպքում պատճառները տարբեր են։ «Արտյոմ Սիմոնյանի դիրքում ունենք Հենրիկ Մխիթարյան, Պետրոս Ավետիսյան եւ Էրիկ Վարդանյան։ Իսկ Գոռ Մալաքյանը հավաքականի լիարժեք խաղացող դառնալու համար պետք է կարողանա զսպել հույզերը։ Իսկ Նորբերտո—Բրիասկո Բալեկյանին տեսնում էինք կենտրոնական հարձակվողի դիրքում, սակայն նրա մոտ դա այնքան էլ լավ չստացվեց, քանզի իր ակումբում հիմնականում հանդես է գալիս եզրում։ Ցավոք, վնասվածքից դեռ չի վերականգնվել Մարկոսը, որը շատ կարեւոր խաղացող է մեզ համար»,– մանրամասնեց մարզիչը։
Նա հավելեց նաեւ, որ տեղեկություն չունի Յուրա Մովսիսյանից, բայց գիտի, որ նա նոր ակումբ է փնտրում։ Իսկ Սարգիս Ադամյանը շատ լավ մարզավիճակում է, բայց վնասվածքի պատճառով չի հասցրել նորամուտը նշել գերմանական «Հոֆենհայմի» հիմնական կազմում։ Ըստ մարզչի, նա դեռ հնարավորություն կունենա իրեն դրսեւորելու հավաքականում։
Գյուլբուդաղյանցի իտալացի գործընկեր Ռոբերտո Մանչինին նշեց, որ իրենց գերնպատակն է մնում ելույթներն ավարտել ենթախմբի առաջին տեղում։ «Երբեք չենք թաքցրել դա, եւ այդ առումով ոչինչ չի փոխվել։ Անգամ ունենալով կադրային խնդիրներ՝ մտադիր ենք առաջիկա երկու հանդիպումներում վերջնականապես ձեւակերպել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը։ Իսկ Հայաստանի հավաքականն ունի մեծ ներուժ, որը դրսեւորեց նախորդ երկու հանդիպումներում։ Ձեր մարզչին ժամանակ է պետք իր խաղային փիլիսոփայությունը ֆուտբոլիստներին փոխանցելու համար։ Հայաստանը հարձակման գծում ունի իրարից տարբերվող 4 խաղացողներ, եւ այդ հանգամանքը հաշվի ենք առել առաջիկա խաղին պատրաստվելիս։ Կարծում եմ, Հայաստանի հավաքականը հնարավորություններ ունի պայքարելու խմբում երկրորդ տեղը գրավելու համար, ինչն, անշուշտ, հեշտ չի լինելու»,– գտնում է Մանչինին։
Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացել էր նաեւ օրեր առաջ «Արսենալից» իտալական «Ռոմա» տեղափոխված Հենրիկ Մխիթարյանը։ Նա հուսով է, որ նոր ակումբում կարժանանա մարզչի ավելի մեծ վստահությանը եւ ավելի շատ խաղաժամանակ կստանա։ Խոսելով հավաքականի մասին՝ նա ասաց. «Իտալիայի ներկայիս հավաքականը նկատելիորեն այլ է, քան նախկինում։ Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի վերահսկենք խաղը, լավ հանդես գանք եւ դրական արդյունքի հասնենք։ Կարելի է ասել, որ Իտալիան մեր խմբի ամենաուժեղ թիմն է։ Մնացած հավաքականները, այդ թվում եւ մերը, փորձելու են պայքարել երկրորդ տեղի համար։ Մեր խմբում նույնիսկ Լիխտենշտայնը կարող է միավորներ կորզել։ Վերջին շրջանում քիչ էի հանդես գալիս «Արսենալում», սակայն հիմա լիովին պատրաստ եմ, քանի որ մեծ ծանրաբեռնվածությամբ էի մարզվում»։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

05-09-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO