Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Որտեղ է թաքնված մեր կենսաէթանոլի արտադրության «անշարժությունը»

Առաջարկված են ներդրումային 3 սցենարներ՝ թերություններն էլ հետը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Հայաստանում կենսաէթանոլի արտադրության հետ կապված նախորդ երկու հրապարակումում մենք նախ խոսել էինք այժմ լրամշակման փուլում գտնվող «Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» որոշման նախագծից, ապա՝ ժամանակին Հայաստանում կենսաէթանոլի արտադրության եւ յուրացման ներուժի եւ հեռանկարայնության գնահատման աշխատանքից եւ ներդրողներին առաջարկվող ծրագրից, որ հիմա էլ կա։
Ըստ այդմ, փորձում ենք հասկանալ, չնայած ներուժին՝ ինչու կենսաէթանոլ չի արտադրվում (ծավալայինի մասին է խոսքը, այլապես արտադրության օրինակներ եղել են ոգելից խմիչքների ոլոտում,—Ա.Մ.) եւ քննարկել ենք այդ արտադրության համար մեր երկրի պարագայում «մերժված» եւ «ընդունելի» հումքատեսակների խնդիրը։ Հիմա՝ ներդրողներին գործի զարգացման ինչ տարբերակներ են առաջարկվում (տարիներ առաջվա ծրագիրն այսօր էլ ուժի մեջ է, քանզի տարբեր սցենարներ էին դիտարկվել տարբեր հեռանկարների համար,—Ա.Մ.)։
Կեսաէթանոլի արտադրության կայուն զարգացման համար 3 սցենար էր դիտարկել աշխատանքային խումբը։
1—ինը մոտ եւ միջնաժամկետ հեռանկարի կտրվածքով է՝ կենսաէթանոլի խմորման տարեկան մոտ 14 հազար տոննա արտադրական հզորությամբ մեկ խոշոր գործարան՝ գետնախնձորի, ճարճատուկի, քաղցր սորգոյի կամ ուշ բերքահավաքի եգիպտացորենի (անասնակերն է) հումքով։ Ընդ որում՝ միջնաժամկետից երկարաժամկետ հեռանկարում տարեկան մոտ 35 հազար տոննա կենսաէթանոլ արտադրական հզորությամբ 1 կամ ավելի ցելյուլոզային փոխակերպման գործարաններ է նախատեսված (տարիներ առաջ ժամկետ էր նշված մինչեւ 2020թ.)։
Դիտարկված 2—րդ սցենարով միջնաժամկետ հեռանկարում ոչ թե 1 խոշոր գործարան է նախատեսված, այլ՝ 2—3 ավելի փոքրը (խմորման գործարաններ)՝ տեղային տարբեր հումքատեսակներով։
Իսկ 3—րդ սցենարով առաջարկվում է խմորման պրոցեսը մի պահ ետին պլան մղել. կենսաէթանոլի արտադրության ուսումնասիրությունները շարունակել եւ խրախուսել արագաճ հիբրիդ ծառերի աճեցումը։ Եվ երկարաժամկետ հեռանկարում էլ կենտրոնանալ տարեկան մոտ 49 հազար տոննա արտադրական հզորությամբ՝ ցելյուլոզայի վերամշակման հիման վրա 2 կամ ավել խոշոր գործարանների վրա։
Ի դեպ, խոսվում է նաեւ սցենարների առավելություններից ու թերություններից։
Օրինակ՝ 1—ին սցենարը հստակ առավելություն ունի. կարող է ներդրվել կարճ ժամանակահատվածում։ Բացի այդ՝ օգուտ կստացվի մեծ մասշտաբներից բխող տնտեսման շնորհիվ։ Բայց այս սցենարի թերություններն էլ ակնհայտ են. նախ մրցակցություն չի ստեղծվի կենսաէթանոլի այլընտրանքային արտադրողների շրջանակներում, հետեւաբար կստեղծվի մեկ մենաշնորհային մատակարարող։ Բացի այդ՝ կենտրոնացնում է տնտեսական օգուտները եւ աշխատատեղերը միայն մեկ շրջանում։
2—րդ սցենարի առավելությունն այն է, որ մեր որոշ գյուղերում աշխատատեղեր կստեղծվեն, մի քանի արտադրողների միջեւ մրցակցություն կլինի։ Իսկ տեղական տարբեր հումքատեսակներ գործածելը կբերի նրան, որ մի տեսակի բերքի կորստից արտադրությունը չի կանգնի, «օգնության» կգա մեկ այլ հումքատեսակ։ Թերությունն էլ այն է, որ մեկ նախագծի ֆինանսական հիմքով մանր գործարանների ֆինանսավորումը ավելի դժվար է։
Գանք 3—րդ սցենարի դիտարկմանը. լրացուցիչ ուսումնասիրությունը գուցե ավելի լավ հեռանկար առաջադրի, բայց արագ չի լուծի ներմուծվող թանկ բենզինից երկրի կախվածության հարցը եւ այլն։
Անշուշտ, ներդրողն ինքը կընտրի, թե որ տարբերակն է իրեն ձեռնտու կամ գուցե հենց ինքը բոլորովին նոր տարբերակ առաջարկի։ Թեեւ աշխատանքային խումբը կարծես 2—րդ սցենարի կողմնակից է։ Քանզի հատկապես գյուղական վայրերում տնտեսական արագ դրական փոփոխություն կլինի, գործազրկության պատկերը կփոխվի։ Նաեւ՝ Հայաստանում չմշակվող վարելահողերում կարող են արտադրվել կենսաէթանոլի հումքատեսակներ՝ գետնախնձորը, ուշ բերքահավաքի եգիպտացորենը, քաղցր սորգոն, ճարճատուկը։ Եվ, իհարկե, հենց կենսաէթանոլի գործածության դրական հետեւանքները։
Այն է, ինչպես բացատրում են մասնագետները, կենսաէթանոլը նպաստում է ջերմոցային գազերի արտանետումների նվազմանը, նաեւ բարելավում է օդի որակը։ Կենսաէթանոլը պարունակում է 35 տոկոս թթվածին, որի պատճառով տեղի է ունենում վառելիքի ամբողջական այրում՝ այսպիսով նվազեցնելով խլացուցիչի խողովակից վնասակար արտանետումները (ածխածնի մոնօքսիդ, ֆորմալդեհիդ եւ փոքր մասնիկներ)։ Մաքուր կենսաէթանոլը կենսաբանորեն քայքայվող նյութ է եւ երկարաժամկետ կտրվածքով չի սպառնում ջրային համակարգերին։ Բացի դրանից, կենսաէթանոլի արտադրությունը չի առաջացնում ջրում որեւէ աղտոտիչներ։ Իսկ կաթսայատների սարքավորումների եւ հովացնող աշտարակների ջրերը կուտակում են գոյություն ունեցող հանքային նյութերը եւ աղերը գործարանների արտահոսքային ջրերում (ի դեպ, կենսաէթանոլի արտադրության ոլորտում տարիներ առաջ ուսումնասիրություններ եղել են. կենսատեխնոլոգիայի ինստիտուտում (սնկեր) եւ Հայաստանի կիրառական քիմիայի հետազոտական ինստիտուտում (գետնախնձոր),—Ա.Մ.)։
Ինչեւէ՝ իբրեւ մեր այս հոդվածաշարի վերջաբան մեկ հավելում անեմ. փորձեցի մասնագիտացված կայքէջերից հարցում անել. այսպես կոչված «բենզինի համերաշխությունը» թույլ կտա՞, որ կենսաէթանոլը տարածում գտնի։ Պատասխանը հետեւյալն էր. «բենզինի համերաշխության» հանգամանքը մնացել է նախորդ դարում. զարգացած աշխարհն այսօր այլ բան է պահանջում։ Զարգացող աշխարհում հնարավոր է խոչընդոտներ ծագեն, բայց դրանք ժամանակի հարց են։ «Զարգացող աշխարհի» տիրույթն էլ կարող է տարբեր լինել՝ պայմանավորված տվյալ պետությունում գործածվող ավտոմեքենաների հավաքակազմով։ Այլ կերպ՝ կենսաէթանոլը լուծիչ է ու կարող է լուծել որոշ պլաստիկ նյութեր։ Ճիշտ է, 1980—ականներից ավտոմեքենաշինությունում այդ տիպի պլաստիկները չեն օգտագործվել, բայց զարգացող երկրներում դեռ կա հին մեքենաների հավաքակազմ, որոնց «բենզինային կայանքները հնարավոր է դեռ ունենան վառելիքամուղներ եւ միջադիրներ պատրաստված այդ պլաստիկից։ Կենսաէթանոլը նաեւ քայքայիչ է որոշ մետաղների համար, օրինակ՝ ալյումինի, որ կարող է վնաս պատճառել եռակցման կարերին»։ Ուստի՝ երբ արդեն կենսաէթանոլի զանգվածային գործածում լինի, պետք է գնահատվեն վառելիքային ենթակառուցվածքը եւ կենսաէթանոլի հետ անհամատեղելի սարքավորումները։

05-09-2019





17-09-2019
Մեդալներ եւ ուղեգրեր՝ աշխարհի առաջնությունում
Արթուր Ալեքսանյանը չկարողացավ մասնակցել եզրափակիչին, սակայն մեզ համար ...


17-09-2019
Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի ստացման գործընթացում փոփոխություն չի եղել
Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




17-09-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Անունը կա, ամանում չկա»

Սա սովորաբար ասում ենք, ...


 
17-09-2019
Մուտք
Ինչպես խուսափել անհարմար իրավիճակներից

Մեր կյանքը լի է ...


17-09-2019
Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար
Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչպես միշտ, այնպես ...


17-09-2019
«Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան»
Ասում է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը

Լիանա ...


17-09-2019
Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները
Խաղամոլության «դեմն առնելու» լավագույն տարբերակն աշխատանքն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am





17-09-2019
Քանակի նվազում, որակի բարձրացում
Քայլեր են արվում վարչական դատարանների ...

17-09-2019
«Արցախը ժողովրդավարության զարգացման լավագույն օրինակն է Հարավային Կովկասում»
Միջազգային գիտաժողովն ամփոփեց ...

17-09-2019
Հուսիների հարձակումը մեծացրել է լարվածությունը Միջին Արեւելքում
Կրկին ամերիկյան եւ իրանական կողմերը ...

17-09-2019
Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO