Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.03.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


30 հոգանոց դասարան ու 45 րոպեանոց դասաժամ

Պայմանները բավարա՞ր են լիարժեք դաս անցկացնելու համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հնարավո՞ր է արդյոք 45 րոպեանոց դասաժամի մեջ տեղավորել պահանջվող աշխատանքը մոտավորապես 30 հոգանոց դասարանում, ասել է թե՝ նոր դաս բացատրել, տնային աշխատանքը ստուգել, աշակերտների հարցերին պատասխանել։
«Դասարաններում աշակերտների թիվը հիմնականում 30—ից անցնում է։ Իսկ ավելի քան 30, նույնիսկ 25—ից ավելի աշակերտ ունեցող դասարանների համար այդ ժամանակը քիչ է, որովհետեւ դասագրքերը բարդ են, առարկան բացատրելը շատ ժամանակ է պահանջում։ Անհնար է 45 րոպեում նոր նյութը մատուցել, հետո հարցադրում կատարել ու տնային աշխատանքը ստուգել։ Ավագ դպրոցում անհնար է։ Ես ինքս էլ չեմ հասցնում, քիչ դեպքեր են լինում, որ հասցնում եմ։ Ցածր դասարաններում հնարավոր է»,—«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց մանկավարժ, ֆիզիկայի մասնագետ Արմիկ Խոսրովյանը։ Նա նշում է, որ քոլեջներում ակադեմիական ժամերին հատկացվում է 80 րոպե եւ հարց բարձրացնում՝ ինչո՞ւ քոլեջներում՝ 80 րոպե, իսկ դպրոցներում՝ 45։ Խնդրի լուծման մեկ այլ տարբերակ կարող է լինել դասարանները կիսելը։ Նա հավատացնում է, որ այդպես շատ հարցեր կլուծվեն. «Իսկ եթե այդ հնարավորությունը չկա՝ դասապրոցեսը պետք է երկարաձգել, բայց ուսուցիչները դրան չեն համաձայնի, որովհետեւ դրանից վարձատրությունը չի ավելանա»։
Ֆիզիկայի մասնագետ, մանկավարժ Սեդա Եփրեմյանը, որն ընդամնեը մեկ տարի է թոշակի է անցել, եւս կարծում է, որ 30 եւ ավելի աշակերտ ունեցող դասարանում 45 րոպեում լիարժեք դաս անցկացնել հնարավոր չէ։ Բայց, օրինակ, 25 հոգանոց դասարանի դեպքում նույնը չի արձանագրում։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ հարցի վերաբերյալ ասաց. «Եթե սկզբունքային նայենք՝ 30 հոգանոց դասարանում, իհարկե, 45 րոպեն բավարար չէ, որովհետեւ եթե դասն ավելի մասնակցային ձեւով է կազմակերպվում, որի ժամանակ, ուսուցանելուց բացի, երեխաներին պետք է լսել, ստուգել՝ յուրացրել են, թե ոչ, իհարկե, մի փոքր ավելի շատ ժամանակ է պետք։ Բայց եթե այդքան է հատկացված, կարելի է նյութի ծավալը փոքրացնել։ Մեր խնդիրը չէ, որ այդ 45 րոպեում բոլոր հարցերը լուծվեն։ Մեր խնդիրը պետք է լինի այն գործառույթը, որը երեխաները առանց ուսուցչի չեն կարող անել։ Մնացածն իրենք ինքնուրույն պետք է անեն»։
Բայց Խոսրովյանը նկատում է, որ ավագ դպրոցի ֆիզիկայի ծրագիրը ամենատաղանդավոր երեխան չի ընկալում, եթե իրեն օգնող չկա։ Ասում է՝ ծրագիրը չափազանց բարդ է. «Դա եթե ոչ 80 տոկոսով, ապա 70 տոկոսով անցնում են ինստիտուտում։ Ծրագիրը արհեստականորեն բարդացված է»։
Ֆիզիկայի ծրագրի բարդ լինելու տեսակետը փորձագետը կիսում է։ Միայն թե չի կարծում, որ մտածված է արվում։ Ըստ նրա, պարզապես այդպես ստացվում է. «Դա նշանակում է, որ մարդկանց հետ պետք է աշխատենք, ներկայացնենք դասագիրք գրելու ձեւերը, մոտեցումները։ Հիմա շատ հարմար պահ է, վերանայվում են չափորոշիչները, ծրագրերը, նաեւ ապագայում՝ դասագրքերը։ Կարելի է այդ խնդիրը դնել քննարկման։ Կարծում եմ՝ ծավալը պետք է կրճատել, բայցեւ կողմնակից չեմ, որ նյութը շատ պարզեցվի, որովհետեւ հեշտ սովորածը հեշտ էլ մոռացվում է։ Այդ ծայրահեղության մեջ էլ չպետք է ընկնել։ Պարզեցումը ողջամիտ պետք է լինի։ Բայց համաձայն եմ, որ ներկայիս ծրագիրը միայն տաղանդավոր աշակերտները կարող են հաղթահարել»։ Նա ավելացրեց նաեւ, որ դասագրքերը խմբագրման կարիք ունեն։ Օրինակ՝ երկար ու բարդ նախադասություններից ու շատ անուններից պետք է խուսափել։
Իսկ դասագրքերը նվազեցնելու առումով Խաչատրյանը նկատեց, որ, ճիշտ է, պայուսակները մի փոքր թեթեւանում են, բայց այլ խնդիրներ են առաջ գալիս։ Նրա դիտարկմամբ, ստացվում է՝ դասագրքերի գինը թանկանում է, որովհետեւ երկու տարբերակով տպելը թանկ է լինում։ Եվ եթե անգամ գումարը հատկացվում է բյուջեից, միեւնույն է, հարկատուների գումարն է, որով այլ խնդիր կարելի էր լուծել, բայց որոշվեց ուղղել դասագրքերին. «Երկրորդ հարցն էլ այն է, որ դասավանդելիս ավելի նպատակահարմար կլինի՝ ամբողջական գիրք լինի, որովհետեւ մանկավարժության մեջ շատ կարեւոր է անցած նյութին անցում կատարելը»։ Ըստ նրա, երկու մասի բաժանելով, ամբողջականությունը կորչում է։ Իսկ ահա առողջապահական տեսակետից դա դրական է գնահատում։

05-09-2019





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO