Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.02.2020
ԱՅԼՔ...


Մինչեւ 4 տարվա արտադրության ավտոմեքենա ներմուծողները կազատվեն ԱԱՀ-ից

Ինչ ռիսկեր է մատնանշում ֆինանսների նախարարությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մինչեւ 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմուծող կազմակերպություններին 2020թ. հունվարի 1-ից կազատեն ավելացված արժեքի հարկից։ Կառավարությունը երեկվա նիստում հավանություն տվեց որոշման նախագծին։
Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պարզաբանման, որոշման նախագծով առաջարկվում է 2020թ. հունվարի 1—ից ավելացված արժեքի հարկից ազատել ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 եւ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրերին դասվող՝ մինչեւ 4 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Գործողությունն, ի դեպ, տարածվում է մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31—ը կատարվող ներմուծումների նկատմամբ։
Նախագծի ընդունումը նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող, մինչեւ 4 տարի ներառյալ՝ թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը, մեղմել 2020թ. հունվարի 1—ից ԵԱՏՄ տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային դրույքաչափերի՝ Հայաստանի համար սահմանված արտոնյալ ժամկետի սպառման հետեւանքով նոր դրույքաչափերի կիրառության ազդեցությունը։ Նաեւ՝ նպաստել ոլորտում գործունեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը։
Վերոգրյալի հետ կապված ֆիննախը մի քանի դիտարկումներ ունի։
Առաջինն այն է, որ այդ՝ արտոնյալ մեկ տարվա ընթացքում ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կհարմարվեն նոր ստեղծված իրողություններին եւ իրենց գործունեությունը կհամապատասխանեցնեն նոր ձեւավորված միջավայրին։ Այդ իսկ պատճառով սկզբունքային առարկություններ չկան։
Երկրորդ դիտարկումը հետեւյալն է. միաժամանակ, սա կարող է խիստ ռիսկային լինել հարկումից խուսափելու հնարավորությունների ձեւավորման տեսանկյունից։ Խնդիրը, մասնավորապես, այն է, որ ֆիզիկական անձը, որը մտադիր է ավտոմեքենա ներմուծել Հայաստան, սահմանված կարգով կգրանցի որեւէ կազմակերպություն, կներկայացնի կամավորության սկզբունքով ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն եւ առանց ԱԱՀ—ի վճարման կներմուծի ավտոմեքենա, որը կօգտագործվի անձնական նպատակներով։ Ավելին, ներմուծման օրը ներառող հարկային տարվա ավարտից հետո՝ հաջորդ տարվա սկզբին, կազմակերպությունն արդեն կարող է սահմանված կարգով ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարություն, ձեռք բերել հարկման այլընտրանքային եւ, ըստ էության, արտոնյալ համարվող համակարգում գործունեություն իրականացնելու իրավունք եւ առանց հարկեր վճարելու կամ շրջանառության հարկի շատ փոքր գումարներ վճարելով ավտոմեքենան վաճառել այն ֆիզիկական անձին, որի կողմից այն փաստացի շահագործվում է։ Ու կստացվի, որ առանց ԱԱՀ վճարելու Հայաստան է ներմուծվում ֆիզիկական անձի կողմից շահագործվող ավտոմեքենա։
Այս խնդիրը լուծելու եւ առաջարկվող արտոնությունը հասցեական դարձնելու համար ֆիննախն առաջարկում է հստակ ամրագրել, որ արտոնությունը կիրառելի է ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կողմից ներմուծվող միայն այն ավտոմեքենաների մասով, որոնք ներմուծվել են իրացման նպատակով։ Ընդ որում, հարկային վարչարարության տեսանկյունից ներմուծվող ավտոմեքենայի՝ իրացման նպատակով ներմուծված լինելու հանգամանքը կարող է որոշվել, օրինակ, Հարկային օրենսգրքի 72—րդ հոդվածի 1—ին մասի 8—րդ կետով ամրագրված մոտեցման նմանությամբ։ Մասնավորապես, այդ կետի կիրառության իմաստով համարվում է, որ թեթեւ մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել կամ ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում։ Այս առումով, սակայն, կստեղծվեն առաջարկվող օրենսդրական փոփոխությունը կիրառելու հետ կապված որոշ բարդություններ, քանի որ ավտոմեքենայի ներմուծման պահին գործնականում հնարավոր չէ ապահովել դրա նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Ուստի, անհրաժեշտ է քննարկել եւ ներդնել այնպիսի վերահսկողական մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի իրականացնելու արդյունավետ հարկային վարչարարություն։
Հաշվի առնելով այն, որ նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ հիմնական նպատակը ավտոմեքենաների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների համալրումն է, ֆիննախը հայտնում է, որ գործող օրենսդրությամբ արդեն իսկ առկա են կարգավորումներ։ Դրանք, նախարարության գնահատմամբ, հաջողությամբ լուծում են ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների ներմուծման փուլում վճարված, սակայն դեռեւս վաճառքների դիմաց չհաշվանցված (չօգտագործված) ԱԱՀ—ի դեբետային գումարները կարճ ժամկետում հարկ վճարողներին վերադարձնելու խնդիրը։ Այլ կերպ՝ ավտոմեքենաների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսավարողները գործող օրենսդրությամբ արդեն իսկ հնարավորություն ունեն եռամսյակային պարբերականությամբ հետ ստանալու ներմուծման փուլում վճարված եւ դեռեւս չհաշվանցված ԱԱՀ—ի գումարները։ Ընդ որում, հատկանշական է նաեւ այն, որ գործնականում ավտոմեքենաները շատ հաճախ ներմուծվում եւ վաճառվում են ավելի կարճ ժամկետներում, քան 3 ամիսն է, իսկ երբեմն էլ ներմուծվում են կոնկրետ պատվերի առկայության պարագայում միայն, ինչը նշանակում է, որ այս դեպքում ներմուծման փուլում վճարված ԱԱՀ—ի գումարները «սառեցնելու» խնդիր ընդհանրապես չի առաջանում։
Ինչեւէ, նախագիծն ընդունված է, ու, եզրակացության համաձայն, դա կհանգեցնի պետբյուջեի եկամուտների նվազեցման եւ չի հանգեցնի պետբյուջեի ծախսերի ավելացման։

06-09-2019





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO