Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.01.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Արդյունք չի տա միայն հանցակազմ ավելացնելը

Քրեական աշխարհի դեմ պայքարել պետք է մշակույթի մակարդակով

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Եթե մենք ուզում ենք քրեական մշակույթի դեմ պայքար մղել, ապա միայն քրեական օրեսնգրքում փոփոխություններ անելով բան չենք փոխի»,–«ՀՀ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, իրավաբան Տարոն Սիմոնյանը՝ մեկնաբանելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծի կարգավորումներով առաջարկվում է քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու համար քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար ենթարկել քրեական պատասխանատվության։
Որպես իրավաբան՝ Սիմոնյանը գտնում է, որ միայն քրեական օրենսգրքում հանցակազմ ավելացնելով կամ եղած հանցակազմը զարգացնելով՝ հանցավորության դեմ արդյունավետ չեն պայքարի։ Նրա կարծիքով՝ դա բազմաֆունկցիոնալ գործողությունների ամբողջություն պետք է լինի։ «Մենք պիտի պայքարենք մշակութային մակարդակով, իսկ հիմա արդյոք այդպե՞ս ենք շարժվում։ Պաշտոնատար անձինք, ոստիկանության աշխատակիցները հասկանո՞ւմ են արդյոք, որ այդ քրեական մշակույթը հակահասարակական վարքագիծ է իր մեջ պարունակում։ Ես վստահ չեմ, որովհետեւ ճանաչում եմ իրավապահ համակարգում աշխատող այնպիսի անձանց, ովքեր օր ու գիշեր տարված են քրեական հեղինակությունների պատմություններով։ Իսկ ի՞նչ է մատուցում հեռուսատատեսությունը։ Հաղորդումներ, ֆիլմեր կան, որոնք քրեական մշակույթի տարրեր են պարունակում։ Կարծում եմ, որ նպատակային արդյունքի հասնելու համար միայն օրենսգրքում փոփոխություն անելը բավարար չէ, ավելին՝ պայքարի արդյունավետությունը այդքան էլ չի բարձրացնում»,–մեկնաբանեց պատգամավորը՝ ընդգծելով, որ հասարակության ներսից քրեական տարրերը ամբողջությամբ արմատախիլ անելը համակարգային լուծում, սոցիումում տարվող աշխատանք է պահանջում։
«Նախագծում նշված է, որ անհրաժեշտությունը քրեական հեղինակությունների դեմ պայքարն է հիմնականում։ Հայաստանում այդ մարդկանց ազդեցիկությունը հանրային կյանքում Սովետական Միությունից մնացած ժառանգություն է մեզ։ Եթե չեմ սխալվում՝ Ռուսաստանի Դաշնությունում նմանատիպ կարգավորումներ արդեն եղել են, Վրաստանում՝ «Վարդերի հեղափոխության» ժամանակ եղավ։ Միգուցե մտավախություն է առաջացել, որ այն անձինք, ովքեր, որ այդ ենթամշակույթի մեջ են, չկարողանալով ռուսական կամ այլ միջավայրում մնալ՝ Հայաստան կգան, որովհետեւ քրեական միջավայրը այստեղ բարենպաստ է»,– կարծում է Սիմոնյանը։
Նախագիծը մշակելիս հեղինակները ուսումնասիրել են նաեւ հետխորհրդային երկրների փորձը։ Վերջերս նմանօրինակ նախագիծ է մշակվել եւ ընդունվել Ռուսաստանի Դաշնությունում։ Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում էլ նախատեսված է քրեական պատասխանատվություն գողերի ընկերակցությանն անդամակցելու եւ «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու համար։ Վրաստանի «Կազմակերպված հանցավորության եւ բանդիտիզմի մասին» օրենքով տրվել են «գողական աշխարհ», «գողական աշխարհի անդամ», «օրենքով գողի հեղինակությունն օգտագործելով վեճերի կարգավորում», «օրենքով գող» հասկացությունների բացատրությունները։ «Քրեական օրենսգրքում մենք արդեն ունենք հանցակազմեր՝ բանդա, կազմակերպված հանցավորություն եւ այլն, ուստի պետք է հասկանանք՝ արդյոք սա չի կրկնո՞ւմ այն, ինչ—որ այնտեղ ասվում է, թե՞ որոշակի ավելացում է տալիս եղած կարգավորումներին։ Հանդիպած կլինեք երիտասարդների, ովքեր տարվում են այդ աշխարհի ռոմանտիզմով։ Դա որոշ դեպքերում պարունակում է հակահասարակական վարքագիծ, վեճերի լուծման հանցավոր եղանակներ։ Եթե կազմակերպված հանցավոր խումբ կա, որը երիտասարդների շրջանում օգտագործում է քրեական ենթամշակույթի այդ «ռոմանտիզմ» ասվածը՝ «բարոյական» այլ ընկալումներ առաջացնելու համար, վտանգ միշտ էլ կա»,–շեշտեց պատգամավորը։
Նախագծի կարգավորումները հիմնավորելիս՝ հեղինակները նշում են, որ քրեական միջավայրի «չեզոքացման» եւ հետագա հաղթահարման ռազմավարությունը Հայաստանում դեռեւս մշակված չէ։ Օրենսդրորեն այն ամրագրելու անհրաժեշտությունը պայմանավորվում են հասարակության լայն շերտերի շրջանում դա կանխելու միտումով, քանի որ քրեական աշխարհի դեմ պայքարը նպաստելու է միջանձնային հարաբերությունների, մարդկանց արժեհամակարգի բարելավմանը, ինչպես նաեւ վարքագծի կանոնների փոփոխմանը։

06-09-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO