Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Սուրեն Քոչարյան–115

Մեկ դերասանի թատրոն

Էստրադայի արտիստ, ասմունքող։ ՀԽՍՀ (1945) եւ ՌԽՖՍՀ (1967) ժողովրդական արտիստ։ Արժանացել է ԽՍՀՄ (Ստալինյան մրցանակ 1951), ՀԽՍՀ (1975) պետական մրցանակների, պարգեւատրվել «Պատվո նշան» շքանշանով։
Սուրեն Քոչարյանը ծնվել է 1904 թ. Թիֆլիսում։ Թատերական կրթությունը ստացել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում (1921—1925)։ 1925—1932 թվականներին եղել է Երեւանի առաջին պետական թատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն) դերասան։
գ    Դերերից են՝ Ֆուրմանով՝ Ֆուրմանով «Խռովություն», Վասկա Պեպել՝ Մաքսիմ Գորկի «Հատակում», Կակուլի՝ Գաբրիել Սունդուկյան «Պեպո», Գիժ Մոզի՝ «Քանդած օջախ», Վիշնեւսկի՝ «Եկամտավոր պաշտոն», Քարյան՝ «Ցասում»։
Ասմունքի արվեստին ամբողջությամբ նվիրվել է 1932 թվականից։ 1939 թվականից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար։ Մոսկվայում առաջին անգամ հանդես է եկել հայ արվեստի մոսկովյան տասնօրյակի ժամանակ (ծրագրում՝ «Սասունցի Դավիթ»)։ Ստեղծել է ավելի քան երեք տասնյակ գրական կոմպոզիցիա (հայերեն եւ ռուսերեն)։
Ստեղծագործական նախասիրությունը գրական նշանավոր երկերի ասմունքն էր՝
Շոթա Ռուսթավելի, «Ընձենավորը», Բոկաչչո, «Դեկամերոն», Խաչատուր Աբովյան, «Վերք Հայաստանի», Հոմերոս, «Ոդիսական», Շեքսպիր, «Հանուն հայրենիքի» — Կոմպոզիցիա, Լեւ Տոլստոյ, «Կրեյցերյան սոնատ», Գաբրիել Սունդուկյան, «Մակակո»՝ ըստ «Վարինկի վեչերը» պատմվածքի, Բորիս Պոլեւոյ, «Ոսկի», «Հայ ժողովրդական հեքիաթները», «Հազար ու մեկ գիշեր», որոնք Քոչարյանի խաղացանկում պահպանվել են տասնյակ տարիներ։
Ասմունքի տաղանդավոր վարպետին հավասարապես մատչելի էին ե՛ւ Շեքսպիրի վեհաշունչ խոսքը, ե՛ւ Լեւ Տոլստոյի հոգեբանական թափանցումները, ե՛ւ Խաչատուր Աբովյանի արարատյան բարբառը, ե՛ւ Սունդուկյանի թիֆլիսահայերենը, ե՛ւ Թումանյանի, Չարենցի ու ռուս ժամանակակից գրողների ոճն ու լեզուն։ Քոչարյանի ասմունքի գերիշխող հնչերանգը պատմողականն է, գլխավոր սկզբունքը՝ կերպարների անձնավորումը հնչող խոսքի եւ դիմախաղի միջոցով։ Քոչարյանը իր արվեստով ստեղծել է «մեկ դերասանի թատրոն»։ Քոչարյանի ասմունքային վերջին ծրագիրն էր «Հայ ժողովրդական հեքիաթները» (ՀԽՍՀ պետական մրցանակ 1975 թ.)։
Մահացել է Մոսկվայում, 1979 թ.։
Պատրաստեց՝ Ռ. ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

06-09-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO