Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ՍՈՑԻՈՒՄ


Դժվարամատչելի հետազոտությունները արդեն մատչելի են

Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական աջակցությունից

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Ցանկացած հիվանդության արդյունավետ բուժման հիմնաքարը ճշգրիտ ախտորոշումն է։ Ընդ որում, կան հիվանդություններ, որոնք հնարավոր է հայտնաբերել ոչ սովորական ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Կան դժվարամատչելի հետազոտություններ, որոնք սովորաբար հասանելի են հասարակության վճարունակ խավին, ուստի շատերը կամ հետաձգում են, կամ գումար կուտակում հիվանդության վերջնական ախտանշանը պարզելու համար։
Պետությունը այդ թանկարժեք հետազոտությունների ֆինանսական բեռը թեթեւացնելու նպատակով սոցիալական որոշ շերտերի համար դրանք դարձրել է անվճար։ Այսինքն՝ ուղեգրի միջոցով հատուկ խմբում ներառվածները, այդ թվում նաեւ հաշմանդամության կարգ ունեցողները կարող են հերթագրվել եւ անվճար հետազոտվել։ Սակայն հարցն այլ է։ Բազմիցս հնչում են դժգոհություններ, նույնիսկ առողջապահության նախարարության թեժ գծին զանգեր են լինում, որոնք վերաբերում են անվճար հետազոտությունների հերթագրման կարգին։
Այսինքն՝ պացիենտը համակարգչային շերտագրում եւ մագնիսառեզոնանսային շերտագրման հետազոտություններ անցնելու համար պետք է մոտ 2 ամիս առաջ հերթագրվի, քանի որ յուրաքանչյուր ամսվա համար պետպատվերը սպառվում է նախատեսվածից շուտ, ուստի բժշկական կենտրոններում հրաժարվում են սպասարկել քաղաքացուն՝ պատճառաբանելով, թե պետպատվերը տվյալ ամսվա համար արդեն վերջացել է։
Եթե պացիենտի մոտ կա ախտաբանական սուր խնդիր եւ հրատապությունը պահանջում է սպասարկել նրան արտահերթ, ապա նրան ուղեգրող բժիշկը պետք է գրավոր հիմնավորի նրան արտահերթ սպասարկելու պատճառները, որը սակայն ոչ միշտ է հաջողվում։
Համակարգչային շերտագրման եւ մագնիսառեզոնանսային շերտագրման հետազոտությունները պետության կողմից երաշխավորված դժվարամատչելի հետազոտությունների ցանկում ներառված լինելու պատճառով հասանելի չեն հասարակության լայն շերտերի համար։ Բուժծառայությունների մատուցման մատչելիության ապահովման տեսանկյունից այս կարեւոր հիմնախնդրի կարգավորման նպատակով Երեւանի քաղաքապետարանի կողմից քաղաքի բնակիչների համար ձեռք է բերվել համակարգչային շերտագրման 150 սարք եւ մագնիսառեզոնանսային շերտագրման 100 ապարատ՝ անվճար հետազոտության հիմունքներով տրամադրելու նպատակով։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը «ՀՀ»–ի հետ զրույցում պարզաբանեց, թե ովքեր կարող են օգտվել հրատապ հետազոտվելու հնարավորությունից։ Ի դեպ, ծրագիրը նոր չէ, որ գործում է։
«Եթե կա բնակիչ, որը կարիք ունի անցնելու դժվարամատչելի հետազոտության, մենք անվճար ուղեգրում ենք ու գործընթացը կազմակերպում բավական օպերատիվ։ Այսինքն՝ նա այլեւս ստիպված չի լինի հերթում երկար սպասել։ Քաղաքապետարանն իր բնակչության համար նման թանկարժեք հետազոտությունները կատարում է անվճար։ Ծրագիրն ունի սոցիալական բաղադրիչ, սակայն տարածվում է անխտիր բոլոր այն քաղաքացիների վրա, ովքեր ունեն հրատապ հետազոտվելու անհրաժեշտություն։ Նրանք, ովքեր մեզ կդիմեն, անպայման կօգտվեն աջակցությունից։ Մենք ունենք գործընկեր բուժկենտրոններ, որտեղ ուղեգրում ենք մեր քաղաքացիներին հրատապ հետազոտվելու համար»,–նշեց Կամսար Բաբինյանը։
Անկախ այն հանգամանքից, քաղաքացին հիվանդության որ փուլում է, ունի արդյոք հաշմանդամության կամ սոցիալական որեւէ կարգավիճակ, կարող է օգտվել հրատապ հետազոտվելու հնարավորությունից։ Նա պետք է տեղեկանքի տեսքով դիմում գրի Երեւանի քաղաքապետին՝ ներկայացնելով հետազոտության անհրաժեշտությունը, կցելով ուղեգիրը, անձնագրի պատճենը եւ բժշկի կողմից տրված եզրակացությունը կամ ամբուլատոր քարտից քաղվածքը։
Այս սոցիալական աջակցությունը բնականաբար բխում է յուրաքանչյուրիս շահերից։ Շատ անգամ անտեսելով հիվանդության ախտանշանները՝ թույլ ենք տալիս հիվանդությանը զարգանալ՝ շրջանցելով այն հորդորը, որ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է վաղաժամ բացահայտելու դեպքում կանխարգելելը, քան բուժելը։
Երեւանի քաղաքապետարանը, ըստ պաշտոնյայի, պատրաստ է հրատապ կազմակերպել դժվարամատչելի հետազոտություններից օգտվելու գործընթացը, միայն թե քաղաքացին ինքը պետք է հետամուտ լինի եւ ժամանակին դիմի աջակցող կառույցին։

07-09-2019





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO