Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Առաջինին հաջորդում է երկրորդը

Կամ՝ գեղարվեստական տպագրությունը հետաքրքրություն է առաջացնում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեի կազմակերպական աշխատանքներն ավարտուն տեսք ունեն։ Բացումն այսօր է։ Բացման հանդիսավոր արարողության համար կազմակերպիչներն ընտրել են «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը։ Բիենալեն շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 15—ը։
Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն ներկայացնում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը։ Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ նախագահի եւ տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։
Իսկ միջազգային ժյուրին բաղկացած է 5 մասնագետից։ Նրանք բացման հանդիսավոր արարողությանը հաջորդող երկու օրվա ընթացքում կընտրեն հաղթող աշխատանքները եւ արվեստագետներին։ Մրցույթային ցուցահանդեսում ներկայացված է 50 երկրից 216 արվեստագետի 325 աշխատանք։
Ծրագիրն էլ բաղկացած է երկու բաժնից՝ մրցութային ցուցադրություն եւ հավելյալ ցուցահանդեսներ։ Բիենալեի երկրորդ մասը նվիրված է ժամանակակից լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական եւ հայկական գեղարվեստական տպագրությանը։
«Առաջին միջազգային բիենալեն տեղի է ունեցել 2017թ.։ Եվ գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեն ազդարարելուց հետո մենք 76 երկրից 955 արվեստագետի հայտ ստացանք։ Դա բիենալեի կազմկոմիտեի համար ուրախալի փաստ էր, որովհետեւ գրանցված 955 արվեստագետի համար Հայաստանը անծանոթ երկիր էր, եւ, շնորհիվ բիենալիե, նրանք նաեւ իրենց համար հայտնաբերեցին Հայաստանը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը՝ կարեւորելով այն հանգամանքը, որ անմիջապես առաջին բիենալեի շրջանակում երրորդ պատվավոր տեղը գրավել է հայ արվեստագետ Արման Վահանյանը։
Առաջինից հետո նախաձեռնողները երկրորդ բիենալեի կազմակերպման աշխատանքներին հետամուտ եղան, որովհետեւ արձագանքներն ու օտարազգի արվեստագետներից ստացվող նամակները բավականին շատ էին։ Ս. Հարությունյանն ավելացնում է նաեւ, որ առաջինի համեմատ երկրորդի համար գրանցված արվեստագետների թիվը բավականին աճել է։
Այս ամենից զատ, կազմակերպության նախագահն ընդգծեց նաեւ, որ առաջին բիենալեից հետո Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի գեղարվեստական տպագրության բաժին դիմել են զգալի թվով ուսանողներ։ Արվեստի այդ ճյուղի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։ Շնորհիվ բիենալեի, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը նաեւ հետամուտ է եղել Հայաստանում գեղարվեստական տպագրության արվեստանոցի բացմանը։

07-09-2019





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO