Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԼՂՀ


Ստեփանակերտը նոր քաղաքապետ ունի

Արցախում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Սեպտեմբերի 8-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, հանրապետության բոլոր 228 համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների՝ երկրի պատմության ընթացքում 17—րդ ընտրությունները։ Հանրապետության հռչակումից հետո առաջին ընտրությունները տեղի են ունեցել 1998 թվականին, իսկ ՏԻՄ ընտրությունների մասին գործող օրենքն ընդունվել է 2008—ին։
Քանի որ 2017 թվականին Արցախի Սահմանադրությունը ենթարկվեց փոփոխության, ակնհայտ է, որ դրան համարժեք պիտի փոխվեր տեղական ինքնակառավարման համակարգը եւ ձեւավորվեր օրենսդրական նոր դաշտ։ Ու հիմնական փոփոխությունները օրենքում կատարվեցին նոր Սահմանադրության ընդունումից հետո։ Եթե նախկինում համայնքապետ եւ ավագանու անդամ կարող էին ընտրվել 21 տարին լրացած քաղաքացիները, ապա նոր Սահմանադրությամբ նրանց այդ իրավունքը վերապահվում է 25 տարեկանից։ Ուշագրավ է եւ այն հանգամանքը, որ նոր օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում են ոչ թե 4, այլ 5 տարով։
Ներկա ընտրություններում 410 թեկնածուներից 155—ը գործող համայնքի ղեկավարներ են։ Ընդ որում, նրանցից 96—ը՝ «Ազատ հայրենիք» կուսակցության, 14—ը՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցության», 11—ը՝ «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ են, իսկ 278—ը՝ անկուսակցական են։ 105 համայնքներում առաջադրվել են մեկական, 76–ում՝ 2—ական, 39—ում՝ 4—ական, 33—ում՝ 3—ական եւ 5 համայնքում՝ 5 ու ավելի համայնքի ղեկավարի թեկնածուներ։ Ավագանու անդամի համար պայքարում էին 1394 թեկնածուներ։
Համաձայն ընտրական օրենսգրքի, ընդհանուր առմամբ, երկրում ձեւավորվել է 277 ընտրական տեղամաս եւ տեղական դիտորդական առաքելություն են իրականացնում շուրջ 400 դիտորդներ։
 ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելությամբ ներկա է՝ ՀՀ խորհրդարանի պետական—իրավական մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ։
Ընտրությունների ընթացքին հետեւում էին նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» ու եւս շուրջ մեկ տասնյակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 103.010 ընտրող։
Ուղիղ ժամը 8—ին մայրաքաղաքի բոլոր 35 ընտրական տեղամասերում բացվել են դռները, եւ առաջին քվեարկողները կատարել են իրենց քաղաքացիական պարտքը։
Նախագահ Բակո Սահակյանը քաղաքացիական իր պարտքը՝ տիկնոջ հետ կատարել է մայրաքաղաքի 5—րդ դպրոցի շենքում տեղակայված 3/3 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո երկրի ղեկավարը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ, կարեւորելով ՏԻՄ ընտրությունների նշանակությունը, համոզմունք է հայտնել, որ այն հաջող ընթացք կունենա, ու մարդիկ ճիշտ ընտրություն կկատարեն։ Անդրադառնալով Ստեփանակերտ քաղաքի ապագային, նա նշեց, թե մայրաքաղաքում վերջին տարիներին բոլոր ուղղություններով զգալի առաջընթաց է արձանագրվել եւ անհրաժեշտ է պահպանել զարգացման դինամիկան. «Ես ծանոթ եմ բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերին ու արդար կլինի, որ մրցապայքարում հաղթանակի ամենաարժանավոր եւ ուժեղ թեկնածուն, իրականանան ստեփանակերտցիներին տրված խոստումները»։
Իրականացնելով իրենց քաղաքացիական պարտքը՝ քաղաքապետի բոլոր թեկնածուներն էլ լավատեսությամբ եւ ոգեւորությամբ են քվեաթերթիկները մտցրել քվեատուփի մեջ։
Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները մշտադիտարկումների ժամանակ ընտրություններում լուրջ խախտումներ գրեթե չեն արձանագրել եւ մի շարք ընտրատեղամասերում, «ակտիվ շարժի» հետ կապված մատնանշել են տեղամասերի շրջակայքում ընտրողների ոչ ցանկալի կուտակումների մասին։ Հաճախ էլ ահազանգերը չեն համապատասխանել իրականությանը։ Նրանք գոհունակություն են հայտնել, որ լայն հնարավորություն է ընձեռնվել ազատ եւ անկաշկանդ իրականացնելու իրենց լիազորությունները։ Դիտորդների հավաստմամբ, համայնքներից գրավոր դիմում—բողոքներ չեն ստացվել։ Միեւնույն ժամանակ ԱՀ ոստիկանությունից ընտրախախտումների վերաբերյալ արձանագրվել է 18 հաղորդում, որոնց արագ արձագանքել են։ Ընտրություններին դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող ՀՀ խորհրդարանի պատգամավորների պատվիրակության ղեկավար, ԱԺ պետական—իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ թափանցիկ եւ արդար է համարել ՏԻՄ կայացած ընտրությունները եւ համոզմունք հայտնել, որ այն կնպաստի ընտրական գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը։
Հավելենք, որ ըստ ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների, ժամը 20—ի դրությամբ, ընտրողների թիվը հանրապետությունում կազմել է 67.342 մարդ։ Մայրաքաղաքում քվեարկությանը մասնակցել է 55.4 տոկոսը։ ԿԸՀ փոխնախագահ Եղիշե Արզումանյանի խոսքով, ամենաակտիվ քվեարկությունն արձանագրվել է Ասկերանի շրջանում, ուր ընտրություններին մասնակցել է ընտրողների 76.7 տոկոսը։
Նախնական տվյալների համաձայն, ձայների ճնշող մեծամասնությամբ Ստեփանակերտի նոր քաղաքապետ է ընտրվել քիք—բոքսինգի Արցախի ֆեդերացիայի նախագահ, «Քոնսալթ ֆինանս գրուպ» հիմնադիր տնօրեն Դավիթ Սարգսյանը։
Ստեփանակերտ
Լուսանկարները՝ Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ

10-09-2019





17-09-2019
Մեդալներ եւ ուղեգրեր՝ աշխարհի առաջնությունում
Արթուր Ալեքսանյանը չկարողացավ մասնակցել եզրափակիչին, սակայն մեզ համար ...


17-09-2019
Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի ստացման գործընթացում փոփոխություն չի եղել
Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




17-09-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Անունը կա, ամանում չկա»

Սա սովորաբար ասում ենք, ...


 
17-09-2019
Մուտք
Ինչպես խուսափել անհարմար իրավիճակներից

Մեր կյանքը լի է ...


17-09-2019
Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար
Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչպես միշտ, այնպես ...


17-09-2019
«Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան»
Ասում է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը

Լիանա ...


17-09-2019
Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները
Խաղամոլության «դեմն առնելու» լավագույն տարբերակն աշխատանքն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am





17-09-2019
Քանակի նվազում, որակի բարձրացում
Քայլեր են արվում վարչական դատարանների ...

17-09-2019
«Արցախը ժողովրդավարության զարգացման լավագույն օրինակն է Հարավային Կովկասում»
Միջազգային գիտաժողովն ամփոփեց ...

17-09-2019
Հուսիների հարձակումը մեծացրել է լարվածությունը Միջին Արեւելքում
Կրկին ամերիկյան եւ իրանական կողմերը ...

17-09-2019
Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO