Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԶԱՆԱԶԱՆ


Երազանքն արդեն մարմին է ստանում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեք ամսվա ընթացքում տանելով երկրորդ տպավորիչ հաղթանակը՝ տակավին պահպանում է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորությունը։ Այդ մրցաշարի հերթական ընտրական խաղում մեր թիմը սեփական դաշտում 4։2 հաշվով առավելության հասավ հիմնական մրցակիցներից մեկի՝ բոսնիացիների նկատմամբ եւ, շրջանցելով նրանց, բարձրացավ իր ենթախմբի երրորդ հորիզոնական։ Բաղձալի երազանքը իրականացնելուց մեր ընտրանուն բաժանում է մեկ աստիճան եւ 4 հանդիպում։
Հաշվետու խաղն իրականում չափազանց կարեւոր նշանակություն ուներ մրցակիցների համար, քանզի սայթաքումը խիստ բարդացնելու էր հետագայում իրավիճակը շտկելու նրանց խնդիրը։ Անկեղծ ասած, այդ առումով Հայաստանի հավաքականն ավելի ծանր կացությունում էր, քանզի ոչ միայն 1 միավոր պակաս ուներ մրցակցից, այլեւ զրկվել էր վերջին շրջանի իր ամենաարդյունավետ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանից։ Մինչդեռ բոսնիացիները չունեին կադրային լուրջ կորուստներ եւ երեք օր առաջ Լիխտենշտայնին ջախջախելուց հետո բարձր տրամադրությամբ էին մոտեցել խաղին։
Այն դեպքում, երբ մերոնք պարտվել էին իտալացիներին, ինչը պետք է, որ հոգեբանական համապատասխան նստվածք թողած լիներ։
Բարեբախտաբար, մեր ֆուտբոլիստները հասցրել էին վերականգնվել եռօրյա վաղեմության պարտությունից, եւ այդ գործոնը որեւէ կերպ չզգացվեց։ Ավելին՝ հայրենի ընտրանին վերստին նպատակասլաց ու հարձակողական շեշտադրումով սկսեց խաղը։ Եվ արդեն 3—րդ րոպեին Հենրիկ Մխիթարյանը հրաշալի փոխանցում ստանալով Տիգրան Բարսեղյանից՝ բացեց հաշիվը։ Այդ դրվագում առանձնացման են արժանի թե՛ կտրող եւ բավականին համարձակ փոխանցումը, թե՛ մեր ընտրանու ավագի գրագետ գործողությունները դարպասի դիմաց։ Բայց ընդամենը 10 րոպե անց համանման գոլ բաց թողեցին։ Աչքի ընկավ Էդին Ջեկոն, որն, ի տարբերություն Մխիթարյանի, ոչ թե խաբս տվեց դարպասապահին, այլ հարվածեց ընթացքից։ Ինչն է ուշագրավ՝ նա մի քանի քայլով առաջ էր անցել մեր երկու կենտրոնական պաշտպաններից։ Փաստորեն, առաջին րոպեները հռոմեական շեշտադրում ունեցան, քանզի երկու թիմերից աչքի ընկան «Ռոմայի» ֆուտբոլիստները։
Այնուհետեւ պայքարը տեղափոխվեց փոխադարձ գրոհների փուլ։ 38—րդ րոպեին հյուրերը կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Արամ Հայրապետյանը համարձակորեն դիմավորելով իր հետ մեն—մենակ հայտնված Միրալեմ Պյանիչին՝ ոտքերով հետ մղեց գնդակը։ Իսկ դրանից երկու րոպե անց հայ դարպասապահը զավեշտալի սխալ թույլ տվեց՝ ոտքի տակով բաց թողնելով հետփոխանցումից հետո դեպի իրեն գլորվող գնդակը։ Լավ է, որ կաշվե գունդն անցավ դարպասի կողքով։
Երկրորդ խաղակեսի սկիզբը առաջինի ներդաշնակ շարունակությունն էր։ Այնպիսի տպավորություն էր, կարծես, ընդմիջում չէր էլ եղել։ Եվ դարձյալ փոխադարձ գրոհներ, բայց այս անգամ մերոնք ավելի վտանգավոր էին գործում։ Կարելի է հիշել Տիգրան Բարսեղյանի եւ Սարգիս Ադամյանի հեռահար հարվածները, որոնք ավելի վտանգավոր էին տեղացող անձրեւի եւ գնդակի թաց լինելու պատճառով։ Ընդհանրապես, մրցակիցները չվարանեցին օգտվել հեռվից հարվածելու եղանակի ընձեռած հնարավորությունից։ Դրան հաճախ էր դիմում հատկապես Բարսեղյանը։ Իսկ 60—րդ րոպեին Հայրապետյանը դարձյալ ոտքով հետ մղեց դեպի դարպասը սլացող գնդակը։
Այդ դրվագից 6 րոպե անց Հայաստանի հավաքականին հաջողվեց հերթական փայլուն գրոհն անցկացնել եւ նորից Հենրիկ Մխիթարյանի շնորհիվ առաջ անցնել հաշվի մեջ։ Բոսնիացիները շարունակում էին պատասխանել եզրային վտանգավոր գրոհներով եւ Ամեր Գոյակը 70—րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Նորից արագ բաց թողած գոլ։ Իսկ բոսնիացիների գրոհներն ավելի վտանգավոր էին դառնում։ Նյարդային վերջաբանից մերոնց մասամբ փրկեց 77—րդ րոպեին խփած երրորդ գոլը։ Այս անգամ Մխիթարյանի փոխանցումից աչքի ընկավ Հովհաննես Համբարձումյանը։ Այնուհանդերձ, վերջին 10 րոպեներին հյուրերը պաշարեցին մեր հավաքականի դարպասը։ Վերջին րոպեին մրցակցի թվում էր անկասելի հարվածին հրաշալի արձագանքեց Հայրապետյանը։ Իսկ արդեն փոխհատուցված ժամանակում մերոնք վերջապես արագ հակագրոհ անցկացրեցին, եւ Մխիթարյանը սուր անկյունից բիլյարդային հարված կատարեց, որից հետո բոսնիացի Լոնչարը գնդակը շեղեց դեպի սեփական դարպասը։ Այդպիսով, բոսնիացիները հայտնվեցին «Եվրո—2020»—ը բաց թողնելու հեռանկարի առջեւ, իսկ Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական տվեց գլխավոր մարզչի պաշտոնից։
Եվ այսպես, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հավաքականը ձեւով եւ բովանդակությամբ բոլորովին այլ հանդիպում անցկացրեց, որն ակնառու տարբերվեց իտալացիների հետ մրցավեճից։ Այս անգամ մերոնք հազվադեպ էին չարաշահում անհատական խաղը, գրեթե չէին ուշացնում եւ փչացնում փոխանցումները, հրաշալի բացվում էին գրոհների ժամանակ եւ նկատում հարվածային նպաստավոր դիրքում հայտնված թիմակցին։ Այդ կերպ նաեւ Իտալիայի դեմ խաղալու պարագայում հնարավոր է հիմա գոնե մեկ միավոր ավելին ունենայինք։
Պետք է առանձնացնել նաեւ Մխիթարյանի ոգեշնչված խաղը, որը վերջին շրջանում նրա կատարմամբ լավագույնն էր հավաքականում։ Մեր ազգային թիմում Հենրիկը իր գոլերի քանակը հասցրեց 29—ի։ Իսկ ամենակարեւորն այն է, որ վճռական պահերին, երբ մրցակիցը փորձում էր տիրել առավելությանը, նա կարողացավ իր հետեւից տանել թիմին։
Միաժամանակ, շարունակում են աչքի զարնել պաշտպանների ձախողումները։ Այդ օղակում հանդես եկող մեր ֆուտբոլիստները միանալով թիմի հարձակողական գործողություններին՝ չեն հասցնում ժամանակին նահանջել, որի պատճառով պաշտպանությունում առաջանում են մեծ ճեղքվածքներ։ Ու որքան էլ այս հաղթանակը ուրախացնում է, այնուհանդերձ պատկերը կարող էր եւ հակառակը լիներ, եթե առնվազն երեք դրվագներում վարպետության հրաշքներ չգործեր դարպասապահ Հայրապետյանը։ Համոզված ենք, մարզիչները մեզնից լավ են տեսնում այդ բացերը, որոնք խիստ մտահոգիչ են եւ կարոտ են շտկման։
Ընտրական մրցաշարի հերթական հանդիպումները մեր հավաքականն անցկացնելու է հոկտեմբերին՝ հյուրընկալվելով Լիխտենշտայնին եւ Ֆինլանդիային։ Եթե առաջինի հետ խնդիր չպետք է ծագի, ապա ֆինների հետ արտագնա հանդիպումը ինքնատիպ փոքր եզրափակիչ է դառնալու երկու կողմի համար։ Երեւանում մերոնք 0։2 հաշվով պարտվել են հյուսիսցիներին։ Ռեւանշը ոչ միայն ցանկալի է, այլեւ անհրաժեշտ։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

10-09-2019





17-09-2019
Մեդալներ եւ ուղեգրեր՝ աշխարհի առաջնությունում
Արթուր Ալեքսանյանը չկարողացավ մասնակցել եզրափակիչին, սակայն մեզ համար ...


17-09-2019
Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի ստացման գործընթացում փոփոխություն չի եղել
Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




17-09-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Անունը կա, ամանում չկա»

Սա սովորաբար ասում ենք, ...


 
17-09-2019
Մուտք
Ինչպես խուսափել անհարմար իրավիճակներից

Մեր կյանքը լի է ...


17-09-2019
Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար
Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչպես միշտ, այնպես ...


17-09-2019
«Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան»
Ասում է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը

Լիանա ...


17-09-2019
Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները
Խաղամոլության «դեմն առնելու» լավագույն տարբերակն աշխատանքն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am





17-09-2019
Քանակի նվազում, որակի բարձրացում
Քայլեր են արվում վարչական դատարանների ...

17-09-2019
«Արցախը ժողովրդավարության զարգացման լավագույն օրինակն է Հարավային Կովկասում»
Միջազգային գիտաժողովն ամփոփեց ...

17-09-2019
Հուսիների հարձակումը մեծացրել է լարվածությունը Միջին Արեւելքում
Կրկին ամերիկյան եւ իրանական կողմերը ...

17-09-2019
Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO