Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ականջահաճո նախագիծ է, բայց անթույլատրելի

Արտոնությունն իրականում օգնում է ոչ թե հողագործին, այլ պետական ծառայողին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Առաջարկվող փոփոխությունը կարդալիս առաջին հայացքից թվում է, թե գյուղացուն օգնում ենք։ Բայց ավելի խորությամբ ուսումնասիրելիս պարզվում է, որ օգնում ենք ոչ թե գյուղացուն, այլ պետական համակարգի աշխատողներին։ Երկրորդ անգամ տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագիծը բացասական եզրակացություն ստացավ։ Հույս ունեմ, որ պատգամավորները ականջալուր կլինեն մեր առարկություններին եւ օրենքը չեն ընդունի»,–«ՀՀ»—ի հետ զրույցում «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (հեղինակ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն) օրենքի նախագծի վերաբերյալ այսպիսի մեկնաբանությամբ հանդես եկավ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ առաջարկվող կարգավորման նպատակը բնակլիմայական աղետներից վնաս կրած գյուղացիական տնտեսությունների բեռը թեթեւացնելն է։ Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի «Անշարժ գույքի արտոնությունները» 230—րդ հոդվածը լրացնել նոր կետով, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով՝ կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն, առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն։ Թունյանի պնդմամբ՝ այս նախագիծը ժողովրդի շահերից չի բխում. «Ժողովրդին ի շահ չէ, որովհետեւ օրենքի իրականացումը թանկ արժե։ Այն գումարը, որ ծախսվելու է տվյալ օրենքը կյանքի կոչելու համար, շատ ավելի մեծ է, քան կոնկրետ անձին տրվող աջակցությունը։ Մեծ ֆինանսներ են ծախսվելու վարչարարության, չինովնիկներին ստուգումների համար գումար տալու վրա, որպեսզի միայն հաստատեն՝ 51 տոկոսով է վնասվել բերքը, թե 49։ Պատկերացրեք այսպես՝ ընդունում ենք մի նախագիծ, որով Հայաստանի բոլոր չափահաս անձանց, յուրաքանչյուրին 200 հազար դրամ միանվագ գումար ենք տալիս։ Դա ի շահ ժողովրդի կլինի՞, կլինի։ Բայց հետո պետությանը այնպիսի խնդիրների առաջ կկանգնեցնենք, որ մարդիկ հաստատ դրա բազմապատիկը կտուժեն։ Ես գտնում եմ, որ օրենքը կիրարկելու համար այդքան ծախս կատարելու փոխարեն ավելի լավ է գումարը հասցեական ուղղվի քաղաքացուն»,–կարծիք հայտնեց պատգամավորը։
Թունյանը գտնում է, որ խնդիրն այնքան էլ հրատապ չէ, որքան ներկայացվում է, քանի որ, ըստ նրա, հողի հարկը Հայաստանում այդքան էլ մեծ չէ։ Պատգամավորի տեղեկացմամբ՝ պետությունը պետական բյուջեից՝ կարկուտից կամ այլ աղետներից տուժելու դեպքում գյուղացիական տնտեսություններին օգնություն ցուցաբերում է, իսկ առաջիկայի համար էլ արդեն մշակվում է գյուղոլորտում ապահովագրության ինստիտուտի ներդրումը։ Ապահովագրական ինստիտուտը, Թունյանի խոսքով, արդեն կտա խնդրի լուծումը։ «Իմաստ չունի ամեն բան բարդացնել։ Մարդուն 100 դրամով օգնելու համար ծախսում ես 500 դրամ։ Անիմաստ է։ Ավելի լավ է քաղաքացուն օգնել այլ տարբերակով։ Ականջահաճո նախագիծ է, բայց անթույլատրելի է։ Եթե մեխանիզմ լիներ, որով կկարողանային շատ հեշտ, առանց վարչարարության վրա ծախս անելու արագ գնահատել, թե մարդը որքան վնաս է կրել, խնդիր չէր առաջանա։ Թեեւ, այս պարագայում էլ, որոշ դեպքերում համայնքների բյուջեները կտուժեն, բայց մեծ ցանկության դեպքում կարելի էր լուծումներ գտնել։ Այդ տեխնիկական հնարավորությունը Հայաստանում չկա։ Կարկուտից ծառի բերքը փչացել է, կամ ծառերի մի մասը վնասվել է, ո՞նց պիտի գնահատենք վնասի չափը։ Չափը գնահատելը հնարավոր կլինի, բայց դրա վրա մեծ գումարներ են ծախսվելու»,–մանրամասնեց պատգամավորը։
Թունյանի խոսքով, թյուր է այն կարծիքը, թե այսպես գյուղատնտեսությունը թռիչքաձեւ կզարգանա՝ «նման բան չկա»։ Գյուղատնտեսությունը, ըստ նրա, թռիչքաձեւ կզարգանա այն ժամանակ, երբ գյուղատնտեսության արտադրողականությունը աճի, եւ երբ մարդիկ քիչ տարածքի վրա կարողանան ավելի շատ ու որակյալ բերք աճեցնել։ «Պետական ռեսուրսը, որ պիտի տրվեր ուսումնասիրողներին, ավելի լավ է ուղղել այնպիսի ծրագրերի, որոնց իրականացման արդյունքում գյուղացիների հողի հարկը չափազանց չնչին կթվա»,–եզրափակեց նա։

10-09-2019





17-09-2019
Մեդալներ եւ ուղեգրեր՝ աշխարհի առաջնությունում
Արթուր Ալեքսանյանը չկարողացավ մասնակցել եզրափակիչին, սակայն մեզ համար ...


17-09-2019
Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի ստացման գործընթացում փոփոխություն չի եղել
Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




17-09-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Անունը կա, ամանում չկա»

Սա սովորաբար ասում ենք, ...


 
17-09-2019
Մուտք
Ինչպես խուսափել անհարմար իրավիճակներից

Մեր կյանքը լի է ...


17-09-2019
Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար
Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչպես միշտ, այնպես ...


17-09-2019
«Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան»
Ասում է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը

Լիանա ...


17-09-2019
Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները
Խաղամոլության «դեմն առնելու» լավագույն տարբերակն աշխատանքն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am





17-09-2019
Քանակի նվազում, որակի բարձրացում
Քայլեր են արվում վարչական դատարանների ...

17-09-2019
«Արցախը ժողովրդավարության զարգացման լավագույն օրինակն է Հարավային Կովկասում»
Միջազգային գիտաժողովն ամփոփեց ...

17-09-2019
Հուսիների հարձակումը մեծացրել է լարվածությունը Միջին Արեւելքում
Կրկին ամերիկյան եւ իրանական կողմերը ...

17-09-2019
Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO