Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ԼՂՀ


«Ժամանակն է, որպեսզի Արցախի սահմանները միջազգայնորեն ճանաչվեն»

«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի պատվիրակությունը Ստեփանակերտում է

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Ինձ համար մեծ պատիվ է հերթական անգամ լինել Արցախում ու ելույթ ունենալ երկրագնդի այս բարդ տարածաշրջանի խորհրդարանում։ Պատիվ է, որովհետեւ դուք մոդել եք եւ պայքարի ու դիմադրության, ժողովրդավարության վառ օրինակ եք ազատության եւ անկախության համար ձգտող ազգերի եւ ժողովուրդների համար,–երեկ ԱՀ խորհրդարանի արցախցի գործընկերների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա են գտնվել նաեւ կառավարության անդամներ, պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա—Արցախ» բարեկամության շրջանակի հիմնադիր Վալերի Բուայեն։–Այսօր առավոտյան, երբ Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղիկներ էինք խոնարհում արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների շիրիմներին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված կոթողին, մտածում էի, որ պատմության էջերը որքան էլ որ դաժան են եղել, հայ ժողովուրդը, արցախահայությունը ազատության համար պայքարը երբեք էլ չեն թուլացրել եւ միշտ էլ հավատարիմ են մնացել իրենց համոզմունքներին ու ավանդույթներին»։
Ֆրանսիացի պատգամավորը անկախության հռչակման 28—րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով ԱԺ պատգամավորներին, բոլոր արցախցիներին, շեշտել է. «Դուք մեզ ուժ եք տալիս եւ վստահ եղեք, որ Եվրոպա՝ տուն վերադառնալուց, անպայման արձանագրելու եւ վկայելու ենք այն մասին, ինչ որ տեսնում եւ զգում ենք այս երկրում, պատմական այս հողում։ Հուսով եմ, որ մեր պատվիրակության ներկայությունն Արցախում եւս մի քայլ կհանդիսանա արցախյան հիմնախնդրի, հակամարտության խաղաղ եւ արդար լուծման ճանապարհին։ Լուծում, որն ազատություն է ապահովելու ձեր ժողովրդին»։
Իր ելույթում ափսոսանք հայտնելով, որ «այսօր աշխարհում տարբեր ուժեր ու երկրներ ջանքեր չեն խնայում, որպեսզի Արցախը վերադառնա Խորհրդային Միության կողմից որոշված սահմաններին», Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, «Ֆրանսիա—Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն էլ նշեց, որ այդ նեղլիկ հեռանկարն իր կարծիքով անհնար է, որովհետեւ բավական է այցելել Արցախ ու համոզվել, որ այդ հինավուրց հողի վրա ամեն ինչ վկայում է հայերի վաղեմի բնակության մասին։ «Ես գտնում եմ, որ ժամանակն է, որպեսզի Արցախի ամրագրված սահմանները միջազգայնորեն ճանաչվեն։ Մենք չենք կարող թույլ տալ, որ աշխարհում լինեն ձգձգվող եւ մոռացության մատնված հակամարտություններ,–ընդգծեց Գի Տեսիեն։–Ֆրանսիացիներից շատերի համար սա իրավունքի, արդարության եւ ազատության խնդիր է, ու մենք մեր հնարավորությունների շրջանակում շարունակելու ենք աշխատանքներ տանել Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը մեր պատվիրակության անդամների դիրքորոշմանը նույնացնելու համար»։
Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Դանիել Կազարյանն առաջին անգամ է Արցախում։ Եվ հասկանալի է նրա անթաքույց հուզմունքը ԱԺ ամբիոնից. «Ես եկել եմ տեսնելու եւ լսելու, հանդիպելու այն մարդկանց հետ, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով վերափոխում, վերակենդանացնում եւ զորացնում են այս հրաշք երկիրը,–նշեց նա։–Ժողովուրդն այստեղ շատ է կենսունակ ու ստեղծագործ, ինչը հազվադեպ երեւույթ է տարածաշրջանում, եթե հաշվի առնենք բռնապետական վարչակարգերով Արցախի շրջափակման հանգամանքը։ Եվ սա պատիվ է բերում արցախցիներին, ամբողջ հայ ժողովրդին»։
ԱՀ Ազգային ժողովի նախագահ, «Արցախ—Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել ֆրանսիացի բարեկամների կատարած հետեւողական աշխատանքը՝ Արցախի ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնելու ուղղությամբ։ «Այսօր վստահ կարող եմ ասել, որ Արցախի խորհրդարանի արտաքին կապերի մեջ ֆրանսիական ուղղությունն ամենաակտիվն է, իսկ բարեկամության շրջանակում՝ ամենակայացած ինստիտուցոնալ կառույցը»,–ասել նա։
Խորհրդարանում կայացած հանդիպումից հետո ԱԺ ղեկավար Ա. Ղուլյանը եւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Գ. Տեսիեն Ստեփանակերտի նորակառույց «Ազատամարտիկների պուրակում» հանդիսավորությամբ բացել են Արցախի ու Ֆրանսիայի բնակավայրերի միջեւ բարեկամության ցուցանակը։ Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ կարճ ժամանակում ցուցանակը կլրացնեն Արցախի հետ Ֆրանսիայի մյուս քույր-քաղաքները։
Ստեփանակերտ

12-09-2019





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO