Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.12.2019
ԶԱՆԱԶԱՆ


Օլիմպիական հույսերով

Այս տարի մոլորակի ուժեղագույն ծանրորդները սովորականից շուրջ երկու ամիս շուտ են ներգրավվելու աշխարհի առաջնությունում, որի արդյունքներով մասամբ ուրվագծվելու է հաջորդ տարի կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակիցների կազմը։ Հայաստանը համաշխարհային ստուգատես է գործուղել 7 մարզիկի եւ 2 մարզուհու, որոնցից, սակայն, միայն չորսին է վիճակվելու մեկ տարի անց դուրս գալ օլիմպիական մրցահարթակ։
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը որպես կանոն անցկացվում էր նոյեմբերի սկզբին կամ վերջին։ Հիմա մարզաձեւի միջազգային ֆեդերացիան դատել է այլ կերպ եւ առաջ գցել մրցումը։ Դա, հավանաբար, պայմանավորված է հաջորդիվ նախատեսված օլիմպիական վարկանիշային մրցաշարերին պատրաստվելու համար մարզիկներին ավելի երկար ժամանակ ընձեռելու մղումով։ Արմատապես փոխվել է նաեւ օլիմպիական ուղեգրերի բաշխման կարգը։ Եթե նախկինում դա որոշվում էր օլիմպիադաներին նախորդող երկու տարիների աշխարհի առաջնությունների թիմային հաշվարկում հավաքականների գրաված տեղերի հանրագումարով, որի հիման վրա անցողիկ գոտում հայտնված երկրները ստանում էին համապատասխան քանակի քվոտաներ, ապա այժմ ծանրամարտն իրապես վերածվել է անհատական պայքարի։ Հիմա արդեն յուրաքանչյուր մարզիկ—մարզուհի ջանում է ոչ թե թիմի, այլ անձամբ իր համար։ Նոր մրցակարգի համաձայն, օլիմպիական արտոնագիր են ստանալու յուրաքանչյուր քաշային կարգում պահանջվող քանակի վարկանիշային միավորներ վաստակած կոնկրետ մարզիկները։ Ընդ որում, խնդիրը լուծելու համար թեկնածուները պարտավոր են աշխարհի առաջնությունից բացի մասնակցել նաեւ առնվազն երկու միջազգային վարկանիշային մրցաշարի։ Դրանով փորձ է արվում օլիմպիականների ընտրության հարցում նվազագույնի հասցնել մարզչական սուբյեկտիվության գործոնը եւ մասնակցության հնարավորություն ընձեռել իրապես արժանիներին եւ ուժեղագույններին։
Սակայն այս ընտրափուլում Հայաստանի ու եւս մի քանի երկրների հավաքականներ ենթարկվել են լրացուցիչ սահմանափակումների, որոնք պայմանավորված են 2008 թվականից ի վեր դոպինգային բացահայտումների կրիտիկական ցուցանիշ ունենալու հանգամանքով։ Դա ինքնատիպ պատժամիջոց է, որի համաձայն մեր երկիրը 2020 թվականի օլիմպիական խաղերում կարող է ունենալ առավելագույնը երկու տղամարդ եւ նույնքան էլ կին մասնակից։ Սակայն մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հուսով է, որ այս ստուգատեսին սաների հաջող մասնակցության դեպքում միջազգային ֆեդերացիան կմեղմի դիրքորոշումը ու Հայաստանին գոնե մեկ լրացուցիչ տեղ կհատկացնի օլիմպիադայի տղամարդկանց մրցումներում։
Սեպտեմբերի 18—27—ը Թայլանդի Պատայա քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են Անդրանիկ Կարապետյանը (81 կգ քաշային կարգում), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը (երկուսն էլ՝ 109 կգ—ից բարձր)։ Կանանց մրցաշարին մասնակցելու են Իզաբելա Յայլյանը (59 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ)։ Ընդ որում, տղամարդկանց 89 եւ 102 կգ քաշային կարգերը օլիմպիական չեն, ինչը նշանակում է, որ դրանցում հայտավորված մարզիկները պայքարելու են միայն համաշխարհային առաջնության մեդալների համար։
Նախապատրաստական հիմնական փուլը նրանք անցել են Աբովյան քաղաքի մարզահանգրվանում, իսկ վերջինը՝ արդեն Ուկրաինայում։ Մարզչի հավաստմամբ, հավաքականի բոլոր անդամները հասցրել են անհրաժեշտ որակներ ձեռք բերել եւ ամբողջությամբ պատրաստ են պատասխանատու մեկնարկին։
Դա, իհարկե, կդրսեւորվի միայն մրցահարթակում։ Իսկ առաջնությունում աննախադեպ թեժ եւ լարված մրցակցություն է սպասվում։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան արդեն հայտարարել է, որ մրցումն ունենալու է ռեկորդային քանակի մասնակիցներ։ Վերջնական հայտում ընդգրկվել է 105 երկրի 734 (339 կին, 395 տղամարդ) մարզիկ—մարզուհի։ Աֆրիկյան եւ լատինամերիկյան մի շարք երկրներ ներկայացված են լինելու առաջին անգամ։ Հատկանշական է, որ առաջնությունն անցնելու է առանց կազմակերպիչ երկրի մարզիկների, քանզի դոպինգային սկանդալների պատճառով նրանք ինքնակամ հրաժարվել են մասնակցությունից։ Բացի այդ, կանանց առաջնությանն առաջին անգամ ներկայանալու են Իրանի ծանրորդուհիները։ Մինչ այդ, մեր հարեւան երկրում կանանց կրոնական նկատառումներով արգելված էր զբաղվել ծանրամարտով։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոխվում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

12-09-2019





14-12-2019
Բարոյահոգեբանական բավարարվածությունից մինչեւ իրավական գործընթացներ
Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական հանգրվանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Կոնգրեսն այժմ ...


14-12-2019
Ամենայն հայոց բանաստեղծը՝ հայերեն եւ վրացերեն
«Արմենպրեսը» Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին փոխանցեց բացառիկ լուսանկարներ



14-12-2019
Կարծես արթնացել ես մեկ շաբաթվա քնից
Տիգրան Մանսուրյանը մանկության տանը հաճախ է «լինում»

Օրերս ...


14-12-2019
Մանսուրյանը դեռ փնտրում է հայի հարատեւման գաղտնիքը
Ո՞րն է Մաեստրոյի համար անընդունելին մեր  իրականության մեջ

Լուսինե ...


14-12-2019
Թեյնիկի ջուրը լցված է, բաժակն էլ «սպասում» է մաքուր
Կարոտում է հին Երեւանը, Սոս Սարգսյանին, Հենրիկ Մալյանին…

Լիանա ...


14-12-2019
Հոգեւոր երաժշտությունը հսկայական, աներեւակայելի մեծ ուժ է
Հաջորդ հարցը կատարողի եւ ստեղծագործողի հարաբերության մասին էր, ինչին ...


14-12-2019
«…Ա՛յ մարդ, «օյաղացա», մտածում էի՝ էս ո՞ւր եմ ընկել»
Տիգրան Մանսուրյանը «ՀՀ»-ում խոսեց իր հուշերի, զգացողությունների ու ...



14-12-2019
Թուրքիան մտադիր չէ հեռանալ Սիրիայից
Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի ...

14-12-2019
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» մասնավորեցումից հետո առաջին ծավալուն ներդրումն է անում
Հոսանքազրկումների թիվն ու տեւողությունը ...

14-12-2019
«Էս երաժշտության տակ իմ տատն էլ կխաղար»
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am



14-12-2019
«Աստված իմ, ախար ես այնքան, այնքան, այնքան ապրել եմ...»
Մեզ հետաքրքրող տասը հարցերից վարպետն հասցրեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO