Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.04.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ձոն հայրական տանը

Արժեւորելով գյուղաշխարհը իր հեքիաթներով, ընտանեկան սրբությամբ ու նվիրական հավատարմությամբ

Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
v.sargsyan@hhpress.am


Հեռուստատեսային հանրաճանաչ «Երգ երգոցի» նոր եթերաշրջանը հաճելի անակնկալ պարգեւեց շատ երաժշտասերների, որոնք կրկին լավ առիթ ունեցան վայելելու հայկական երգն ու երաժշտությունը, հաղորդակցվելու ազգային ջինջ ու մաքուր ակունքներից բխող երգարվեստի հետ։ Առավել քան հաճելի ու տպավորիչ էր Լեյլա Սարիբեկյանի կատարած նոր՝ «Կարոտներիս մանկությունը» երգը, որի կոմպոզիտորը ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկեւիչյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ բանաստեղծ Գրիգոր Ծատուրյանը։
«Հայրենի երգ» ժողովրդական երգի ստուդիայի գեղարվեստական ղեկավար, երգահան Մխիթար Քեթցյանը «ՀՀ»—ի հետ զրույցում անկեղծացավ, որ երգի ունկնդրությունն իրեն ջերմագին ու հաճելի պահեր է պարգեւել. «Շատ տպավորված եմ, եւ երգի մասին կարծիքս միանշանակ դրական է։ Սա նախ որպես երաժիշտ, երգահան եմ ասում, պոեզիայի երկրպագու ու սիրահար, ապա նաեւ՝ որպես ունկնդիր։ Ինձ համար ամենագնահատելին այն է, որ այսօր մեզ հրամցվող երաժշտական անճաշակության, այսպես ասած՝ անհասկանալի աղմուկ—աղաղակի մթնոլորտում ծնվում են երգեր, որոնք վերստին արթնացնում են իսկական, ճշմարիտ հայի բարձր ճաշակն ու ինքնագնահատականը։ Գրիգոր Ծատուրյանի այս բանաստեղծության մեջ ինձ համար հաճելի բացահայտում էր «կարոտներիս մանկություն» ասածը, որը շատ իմաստալից ու խոր միտք պարունակող խոսք, արտահայտություն է։ Մեղեդին՝ հրաշալի, գեղեցիկ, Սասուն Պասկեւիչյանին բնորոշ, սովորական ականջի համար մի քիչ անսովոր, բայց մարդու հոգեկան աշխարհը ջերմացնող ու հարստացնող։ Ընդունված է ասել, որ թույլ խոսքի վրա, որքան էլ ջանաս, գեղեցիկ մեղեդի չես կարողանա ստեղծել, այնպես որ բանաստեղծ—երգահան համագործակցությունն այս պարագայում մեծապես շահել է եւ գեղեցիկ պտուղ տվել։ Դրան գումարած՝ Լեյլա Սարիբեկյանի անզուգական կատարումը, ինչը երգը դարձրել է ճշմարիտ արվեստի գործ…»։
Իսկ բանաստեղծ, գրող Վրեժ Սարուխանյանը երգի հեղինակներին ուղղված խոսքում մասնավորապես նշել է. «Մենք շատ երգեր ունենք մոր եւ մայրական սիրո մասին, բայց երգերում հայրական տունը… անտուն էր ու անտեր։ Դուք այդ ամոթը մաքրեցիք այս երգով։ Ես գյուղի մարդ եմ ու գեղջկական մանկությունոտ։ Սա մենակ մանկության կարոտների երգ չէ։ Դուք արթնացնում եք նաեւ գյուղաշխարհը՝ իր հեքիաթներով, ընտանիքի սրբությամբ ու նվիրական հավատարմությամբ։ Երգն իր թեմատիկայով նորություն է, իր տրամադրությամբ հուզական ու դեպի մանկության անաղարտ զգացումները տանող, ինչը մաքրում է մարդուն, բարիացնում։ Կեցցե՛ք…»։

12-09-2019





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO