Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ՄԱՐԶԵՐ


Մի «բուռ» Խաչիկ ու մի հսկա գաթա

Գյուղամիջում փառատոն է

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Խաչիկի միակ «սահմանախախտը» նորից սահման է «հատում», կամ՝ խաչիկյան գաթայի բույրը նորից տարածվել է ամենուրեք՝ մինչեւ հարեւան կողմեր։ Այսօր գյուղում ավանդական դարձած գաթայի փառատոնն է անցկացվում։ Դա նշանակում է՝ Ադրբեջանի «քթի տակ» էլի զուռնա, դհոլ են նվագում, հայրենասիրական երգեր երգում, ազգային պարեր պարում… Իսկ նշված ժամին հայկական ավանդական գաթան են կտրելու։ Գաթան համտեսելու համար տեղացիների «Արի՛ Խաչիկ» հրավերը շատերն են ընդունել։
Մի «բուռ» գյուղի հանրահայտ հսկա գաթան, ինչպես ամեն տարի, Խաչիկ հարս եկած Մարգարիտա Ոսկանյանն է թխել՝ իր խաչիկցի ընտանիքի օգնությամբ։ Գաթայի պատրաստման նախապատրաստական աշխատանքները վաղուց էին սկսվել՝ ավելի քան 100 տնական ձու, նորից տնական յուղ, դարձյալ տնական ալյուր, շաքարավազ եւ այն ամենը, ինչը հարկավոր է փառատոնային ուտեստը պատրաստելու համար։
Այսպես ասած՝ արդեն «գաթայիստ» դարձած հարսի ձեռքի գաթայի համուհոտը փառատոնի մշտական մասնակիցներն անգիր գիտեն։ Բայց դա նրան չի հանգստացնում՝ ամեն փառատոնից առաջ նույն հույզերն են, նույն ապրումներն ու մտահոգությունները՝ «բա որ չստացվի՞»։ Եվ որպեսզի պատկերացնենք իր հոգեվիճակը՝ կնոջ առօրյայից է օրինակ բերում՝ նույնիսկ իր ընտանիքի համար պատրաստողը վախեր ունի, պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ Հայաստանի համար թխողն ինչ է զգում։ «Իհարկե շատ ահանգիստ ենք։ Մի օր կազմակերպչի հետ խոսելիս անգամ ասացի՝ երանի ամսի 22—ը շուտ գա, գաթան էլ հաջողված լինի։ Մեծ պատասխանատվություն է, բոլորը գալիս են գաթա համտեսելու, իսկ գաթան չգիտենք՝ կստացվի՞, կհաջողվի՞։ Շատ դժվար է։ Երկու օր թխում ենք։ Ասում են՝ առաջին տարին, երբ անփորձ էինք թխել, ամենահամեղն էր ստացվել»,—«ՀՀ»—ին պատմեց Մարգարիտան։
Թխելուց հետո անպայման համտես է անում, բայց արդեն փառատոնի շրջանակում՝ գյուղամիջում, եթե, իհարկե, իրեն բաժին հասնում է։ Բայց ում հասնի—չհասնի՝ զինվորի բաժինը կա ու կա։ Տիկին Մարգարիտայի ամուսինը զինվորական է։ Ասում է՝ կտրելու ժամանակ զինվորներից մեկին կանչում է, կտրում են, հետո գաթան բաժանում գյուղի սահմանապահներին։ Գաթան նաեւ դիրքեր են տանում, ժողովրդի ասած՝ պոստի տղերքին։ Նրանք էլ երեւի քաղցրությունը վայելելուց առաջ, նախ, իրենց հաջողության խորհրդանիշն են փնտրում։
«Հնուց եկած սովորույթ է. գաթայի միջուկի մեջ մանրադրամ ենք գցում, «որոշելու»՝ ով է հաջողակը։ Խմորը հունցելուց էլ սկեսուրս ձեռքով վրան խաչ է անում։ Դա եւս հաջողության նշան է։ Իսկ գաթայի երեսի հատվածում, ցորենի հասկով պայմանավորված, հյուսք ենք դնում, հետո գրում ենք «Խաչիկ»։ Վրան էլ քունջութ ենք ցանում, որպեսզի նախշերը ավելի արտահայտիչ լինեն»,–նշեց Մարգարիտան։ Գաթային առաջին էքսկլյուզիվ լուսանկարը հենց տիկին Մարգարիտան է անում։ Լուսանկարները, սակայն, շուտով երեւի երկու մասից բաղկացած կլինեն՝ ամեն տարի գաթայի չափերն ավելի են մեծացվում։
«Ամենամեծ գաթան անցյալ տարի է թխվել։ Այս տարի մի քանի սանտիմետր ավելի մեծ է՝ շուրջ 4.60 մետրանոց է»,–տեղեկացրեց Արենի համայնքի մշակույթի պատասխանատու Արթուր Կարապետյանը։
Արթուրը պատմում է, որ գաթան կտրելու գործընթացը սովորաբար տեւում է ավելի քան 20 րոպե։ Մի քանի հոգով են կտրում։ Իսկ այդ կտորներին սպասողները շատ են։ Նրա խոսքերով, տարեցտարի փառատոնն ավելի մեծ արձագանք ու հետաքրքրություն է ունենում։ Տուրիստական կազմակերպությունները տուրերում ներառում են այդ ուղղությունն ու միջոցառումը։ Միայն թե Գյումրու այսօրվա միջոցառումը որոշակի մտահոգություն է առաջացնում մասնակիցների թվի առումով, բայցեւայնպես Խաչիկում սպասում են իրենց գաթայասեր մշտական հյուրերին ու մասնակցության մեծ թիվ ակնկալում։
Արթուրը նշեց նաեւ, որ գաթայի փառատոնի՝ անկախության օրվա հետ համընկնումը պատահական է։ Պարզապես փառատոնն իրականացվում է սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը, իսկ այս տարի այդ օրը սեպտեմբերի 21-ն է։

21-09-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO