Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2019
ՄԱՐԶԵՐ


«Մեր ժամանակի հերոսը»

Գյումրիում տոնական հանդիսությունների շրջանակում տեղի է ունեցել նաեւ մրցանակաբաշխություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21—ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Գյումրի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28—ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Գյումրու Սեւ բերդում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ ներկա է գտնվել «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը, որն անցկացվել է առաջին անգամ։ Միջոցառմանը ներկա էին նաեւ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ եւ պաշտոնատար այլ անձինք։
Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, պանրագործ Արման Միքայելյանին, բիովառելիքի արտադրությամբ զբաղվող Ստեփան Ավագյանին, ոլտերման Ազատ Թովմասյանին, փայտագործ Սամվել Գասպարյանին, կիսաթանկարժեք քարերի արտադրությամբ զբաղվող Արտակ Բոջիկյանին, թեյի արտադրությամբ զբաղվող Աստղիկ Գալստյանին, կավագործ Ռուբեն Գեւորգյանին, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող Արտակ Ղարանլղցյանին, կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվող Արփինե Բարսեղյանին, գործիքներ պատրաստող Լյուդվիգ Միքայելյանին, ռեստորանային բիզնեսով զբաղվող Վարդա Ավետիսյանին եւ «Վարդենիս կար» ընկերության տնօրեն Լենա Երանոսյանին։ Նրանք մարդիկ են, ովքեր փոխում են իրենց կամ շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում եւ ապագան կապում Հայաստանի հետ։ Մասնակիցներից մեկին՝ թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, մրցանակ—արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Այսօրվա մրցանակաբաշխությունը եւ իրադարձությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին են։ Մենք այսօր հարգանքի եւ մեծարանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի տաղանդին, նրա ստեղծարար հզորությանը, սեփական ուժերին հավատալու նրա կարողությանը։ Նոր Հայաստանի ամենակարեւոր առանձնահատկությունը սա է, որ մենք խնդիր ունենք անընդհատ կերտել նոր հերոսներ։ Ընդհանրապես Հայաստանում միշտ եղել է այդ հարցը, թե ով է հերոսը Հայաստանի Հանրապետությունում, ով է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները։ Այս հարցը սովորաբար մի պատասխան չի ունենում։
Աներկբա է, որ առաջին եւ ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, որոնք կանգնած են սահմանին, եւ սպաները, մեր զինված ուժերը, մեր գեներալները։ Երեկ հանրապետության նախագահը կոչումներ եւ մեդալներ շնորհեց մեր բազմաթիվ զինվորականների։ Աներկբա է, որ մեր ժամանակների եւ բոլոր ժամանակների հերոսներ են մեր ժողովրդի արվեստը եւ մշակույթը ստեղծած մարդիկ։ Աներկբա է, որ բոլոր ժամանակների մեր հերոսներն են մեր գիտնականները, մեր բազմաթիվ պետական եւ քաղաքական գործիչները, բայց նոր Հայաստանի կերպարն ամբողջացնելու համար հարկավոր է նաեւ հերոսական այդ համայնապատկերի եւս մի կարեւոր շտրիխ ավելացնել։ Դա աշխատող եւ արարող մարդու կերպարն է։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն համարձակություն՝ տնօրինելու իրենց ճակատագիրը։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն համարձակություն՝ իրենց ձեռքը վերցնելու իրենց եւ իրենց հայրենիքի ճակատագրի ղեկը։ Դրանք այն մարդիկ են, ովքեր չեն սպասում, որ որեւէ մեկից որեւէ բան ստանան, նրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստ են տալ, կիսվել իրենց տաղանդով, իրենց գիտելիքով, իրենց հմտություններով՝ կառուցելով իրենց ընտանիքի եւ ուրիշների բարեկեցությունը, հայրենիքի բարեկեցությունը։
Մենք քաղաքական հեղափոխությունն սկսել, իրականացրել եւ նախապատրաստել ենք մի կարգախոսով՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ասել ենք՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ մենք այսօր՝ տնտեսական հեղափոխության այս շրջանում, նույն ուղերձն ենք հղում ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ մեր երկրի բարեկեցությունը, մեր երկրի տնտեսական զարգացվածությունը, նաեւ մեր բանակի հզորությունը կախված են մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է, որովհետեւ պետք չէ մոռանալ, որ բանակն ամուր է իր թիկունքով, բանակն ամուր է իր տնտեսությամբ, բանակն ամուր է աշխատանքով, բանակն ամուր է բարեկեցիկ ժողովրդով։
Մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի բարեկեցիկ քաղաքացիների երկիր, եւ լինելու է բարեկեցիկ քաղաքացիների երկիր, որտեղ մարդիկ ունեն բավարար ինքնագնահատական, որտեղ մարդիկ բավարար չափով հավատում են իրենց ուժերին եւ մարդիկ սեփական ձեռքերով կառուցում են իրենց, իրենց ընտանիքների, իրենց միջավայրի եւ իրենց հայրենիքի բարեկեցիկ ներկան, եւ բարեկեցությունը բավարար է արդեն, որ լինի ապագա։ Բարեկեցեթյունն արդեն պետք է լինի ներկա, եւ այս միջոցառումը հենց այդ բարեկեցիկ ներկայի մասին է, որը մենք ոչ թե կերտելու ենք, այլ մենք կերտում ենք եւ կերտում են մեր ժամանակների հերոսները։ Ես ուզում եմ ասել, որ ամենադժվարը 45 հաղթողներից 13—ին ընտրելն էր, նրանք բոլորը հավասարաբար մեր ժամանակների հերոսներն են։
Եվ, այո, մենք հարգանքի տուրքն ենք տալիս յուրաքանչյուր աշխատող, յուրաքանչյուր ստեղծող մարդու, եւ ես անձամբ խոնարհվում եմ բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր գիտեն, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը իրենք են, եւ իրենք պատրաստ են աշխատել եւ աշխատում են հանուն այդ ապագայի։
Հիմա ես կազդարարեմ մրցանակակրի անունը։ Անկեղծ ասած, սա անվանել ենք գլխավոր մրցանակ եւ այդ գլխավոր մրցանակակիրը, իմ կարծիքով, հավաքական կերպարն է այդ բոլոր ժամանակների հերոսների։ Նա մի մարդ է, ով իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել՝ քաղաքից տեղափոխվել է գյուղ։ Այստեղ կրկին այդպիսի մասնակիցներ ունեինք։ Նա մի մարդ է, ով լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ ինքն անելիք չունի, որ ինքը չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել։ Նա հավատացել է իր ուժերին, եւ ստեղծել է ձեռնարկություն։ Այս մրցանակը նաեւ այն ընտանիքներին է պատկանում, այն ամուսիններին, այն որդիներին, ովքեր չեն սահմանափակում իրենց կանանց կամ մայրերի ինքնադրսեւորվելու հնարավորությունը, եւ այս մրցանակը նաեւ մրցանակակրի ընտանիքին է պատկանում։ Այս մրցանակը նաեւ խորհրդանշում է մեր ժողովրդի, մեր ազգի ստեղծարար հավաքական կերպարը, եւ այդ մրցանակակրի անունն է Ռիտա Մարտիրոսյան»։
Այնուհետեւ բեմ են բարձրացել «Մեր ժամանակի հերոսը» շարքի բոլոր մասնակիցները։ Դիմելով նրանց՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դուք հաղթել եք, դուք մեր ժամանակների հերոսներն եք»։

24-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO