Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՅԼՔ...


Ուղեւորի իրավունքներն ու ավիափոխադրողի պարտավորությունները

Խնդիրը օրենսդրական կարգավորման բացակայությունն է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ուշացած թռիչք, լարված, սպասողական վիճակում գտնվող ուղեւորներ։ Մեղմ ասած՝ հաճելի իրավիճակներից չէ, առավել եւս, երբ ուղեւորների թվում նաեւ մանկահասակ երեխաներ են։ Միայն այս տարի մեր հայրենակիցները մի քանի անգամ հայտնվել են նման իրավիճակում, երբ ավիափոխադրող ընկերության ինքնաթիռը այդպես էլ չէր ժամանել ուղեւորներին Հայաստան փոխադրելու համար։
Խնդրի կարգավորումը նախեւառաջ օրենսդրական դաշտում է. չկա օրենք, որը կկարգավորի ավիափոխադրողների եւ ուղեւորների հարաբերությունները։ Այդ բացը լրացնելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ։ Դրա շրջանակներում կարգավորում է ստանալու նաեւ ուշացած չվերթների դեպքում պատասխանատու ավիաընկերությունների պարտավորությունների հարցը։ «Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա օրենք եւ ցանկացած ավիափոխադրող, որը կգա Հայաստան, պետք է գործի՝ հաշվի առնելով այդ օրենքը։ Դա նորմալ եւ բնական է, ամբողջ քաղաքակիրթ աշխահում այդպես է։ Ներկայումս այդ խնդիրը կարգավորող որեւէ օրենք չկա։ Նոր օրենքով ցանկացած ավիափոխադրող ուշացման դեպքում կպարտավորվի ապահովել ուղեւորների համար ամենաանհրաժեշտ տարրական պայմանները։ Սա ՀՀ քաղաքացուն հարգելու շատ կարեւոր ինստիտուտներից մեկն է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց պատգամավորը։ Նա հիշեց, որ վերջերս ականատես եղանք, երբ մի շարք երկրներում ավիափոխադրողների ուշացումների պատճառով մեր քաղաքացիները ստիպված են եղել ժամեր շարունակ մնալ օդանավակայանում, իսկ պատճառած անհարմարությունների համար այդպես էլ որեւէ աջակցություն կամ փոխհատուցում չեն ստացել։ Ուղեւորներին ոչ միայն հյուրանոց, այլեւ սնունդ չէին տրամադրել, եւ քաղաքացիները ստիպված են եղել իրենց միջոցներով հոգալ այդ ծախսերը։ Մինչդեռ աշխարհի տարբեր երկրներում թռիչքը երեք ժամից ավելի ուշացման դեպքում ավիափոխադրողը պարտավորված է ուղեւորներին ապահովել սնունդով, կեցավայրով անկախ այն հանգամանքից, թե որոնք են եղել հետաձգման պատճառները՝ սկսած եղանակային վատ պայմաններից մինչեւ տեխնիկական խնդիրներ եւ այլն։
Մկրտչյանի խոսքով, օրենքի առկայությունը կստիպի ավիափոխադրողներին ավելի զգույշ լինել, քանի որ հակառակ դեպքում կենթարկվեն ֆինանսական պատասխանատվության։ Իհարկե, կան ավիաընկերություններ, որոնք բարեխիղճ են եւ նման դեպքերում պատասխանատվություն են ստանձնում, սակայն այդ ամենը, այնուամենայնիվ, պետք է դրվի իրավական հիմքերի վրա։
Նախագիծը դեռեւս գտնվում է քննարկման փուլում. հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդհանրապես ոլորտը կարգավորող օրենք չկա, պետք է առավել մանրակրկիտ ուսումնասիրվի դաշտը։ «Մասնագիտական շրջանակների հետ ենք քննարկումներ անցկացրել, առաջիկայում հարցը կքննարկենք նաեւ Քաղավիացիայի կոմիտեի ներկայացուցիչների հետ եւ փորձագիտական շրջանակների հետ՝ ակնկալելով ունենալ այնպիսի նոր օրենք, որն ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի մեր քաղաքացիների համար»,– ասաց նա։
Նախատեսվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում պատրաստ ունենալ նախագիծը եւ քննարկման դնել արդեն աշնանային նստաշրջանի ընթացքում։ «Առայժմ սպասում ենք մի քանի փորձագիտական շրջանակների եզրակացությունների»,–հավելեց պատգամավորը։

25-09-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO