Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

31.03.2020
ԵՐԵՎԱՆ


Քաղաքային դիզայնի խորթ «շտրիխները»

Գեղեցի՞կ է լուսանկարում պատկերվածը։ Չես ասի։ Այսպիսի պատկերներ շատ կան մայրաքաղաքում։ Կպցնում են, կպցնում են, կպցնում են... ինչ հարթ, ողորկ մակերեսով առարկա են գտնում, վրան կպցնում են։ Մեկը բնակարան է գնում կամ վաճառում, մյուսին բնական մազեր են պետք՝ որքան երկար, այնքան լավ, երրորդը կարճ ժամանակամիջոցում օտար լեզուներ է սովորեցնում, մեկ ուրիշի շնիկն է կորել, գտնողին է փնտրում՝ խոստանալով վարձահատույց լինել, մյուսին վարձով բնակարան է պետք,... տասներորդին... եւ այդ ամենի մասին հայտարարվում է ի լուր ամբողջ քաղաքի, հայտարարվում է այստեղ—այնտեղ կպցվող թղթերով։ Հատկապես քաղաքի կենտրոնի հարթ մակերեսներն են ձգող։ Չկա, չենք նկատում անպատշաճության զգացողություն, ամեն ինչ պատշաճ է, քանի որ այս ամենում որեւէ մեկին վնաս տվող գործողություն չկա (իբր չկա). չես ուզում՝ մի կարդա, մի զանգիր, միամիտ գնա քո բանին։ Ուզողներ կլինեն ու կան, շա՜տ կան։ Գումար ուզող հո կա ու կա։ Գումարն ո՞ւմ պետք չէ։ Եվ քանի որ տվողները գերհամոզված են իրենց առաջարկածի պետքականության հարցում, մի հայտարարության փոխարեն նույն տեղում երկուսն են կպցնում, երեքը, հինգը, տասը։ Հատկապես ա՛յս ազդերն առավել ագրեսիվ պահվածք ունեն։ Կպցվում են ուր ասես, ինչի վրա ասես։ Նայում ես, ու քեզ թվում է՝ ինչ—որ բարեգործական կազմակերպություն բարեսիրական ծառայություն է բացել ու փող է բաժանում ու ձգտում է անել այնպես, որ ոչ ոք դրանից չզրկվի։ Բոլոր փողոցներում փող առաջարկողները գրեթե նույն մարդիկ են. հեռախոսահամարները հիմնականում նույնն են։ Բանկեր չեն, մասնավոր անձինք են։ Վաշխառունե՞ր։ Չենք կարող ասել։ Կասենք միայն, որ նրանց ազդերին ու հայտարարություններին կարող եք հանդիպել նաեւ «խուլ» տարածքներում։ «Փողը մութ տեղը լույս կտա» ասացվածքը երեւի ուղղակի է ընկալվում։ Մենք դեմ չենք փողոցային հայտարարություններին, դա էլ հաղորդակցման եղանակ է։ Սակայն դեմ ենք շենքերն ու փողոցում գտնվող առարկաները թղթակոլոլ անելուն...
Նկատելի է, որ քաղաքապետարանը պարբերաբար քերում—մաքրում է շենքերի, ցանկապատերի, էլեկտրասյուների, կապի պահարանների եւ «հարձակման» օբյեկտ դարձող այլ առարկաների թղթակոլոլ պատերը, բայց վարակը մեծ ուժ ունի. հաջորդ իսկ պահին սնկի նման կրկին դուրս է գալիս։ Սնկային հիվանդության հե՞տ գործ ունենք... Տեսանելի է, որ բավարար չէ ՀՏ կանգառների տարածքներում կազմակերպված եղանակով հայտարարության տախտակների տեղադրման նախաձեռնության արդյունքը։ Ամենուր, առանց սահմանափակման թղթեր կպցնելու չափազանց լայն ազատության պայմաններում շատ փոքր ու թույլ է «պաշտոնական» այդ տախտակների ընձեռած հնարավորությունը, որը կարծես թե զարգացում չի ապրում (այդպիսի տպավորություն ենք ստանում)։
Ի՞նչ արձանագրել. մայրաքաղաքի արտաքին դիզայնը դատապարտվա՞ծ է կրելու անկազմակերպ, տարերային հայտարարությունների ու գովազդի մատուցած այս խորթ «շտրիխները»։ Չէինք ասի։ Սակայն փաստն առայժմ ուրիշ, ավելի տրամադրող միտք չի հուշում։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

26-09-2019





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO