Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Բարձրագույն կրթությունը եւ նորարարությունը

Միջազգային խորհրդաժողով ԵՊՀ-ում

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը եւ նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողով՝ նվիրված ԵՊՀ 100—ամյակին։
Նախքան խորհրդաժողովի մեկնարկը ԵՊՀ—ի եւ գործընկեր 5 կառույցների միջեւ կնքվեցին համագործակցության պայմանագրեր։ Գիտակրթական եւ գործնական ոլորտներում ԵՊՀ—ի հետագա համագործակցությունն ամրագրվեց Բրազիլիայի Սան Պաուլոյի, Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանների, Ռուսաստանի ԳԱԱ Եվրոպայի ինստիտուտի, Մեքսիկայի քոլեջի ասիական եւ աֆրիկյան հետազոտությունների կենտրոնի հետ, ինչպես նաեւ վերակնքվեց Թբիլիսիի պետական համալսարանի հետ ունեցած համագործակցության հուշագիրը։
Կնքված պայմանագրերի համաձայն՝ կողմերն իրականացնելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտակրթական բնույթի, համատեղ նորարարական, դրամաշնորհային եւ փոխանակման ծրագրեր, կազմակերպելու են գիտաժողովներ, սեմինարներ, խորհրդակցություններ, փոխանակելու են գիտական, մասնագիտական գրականություն, մեթոդական ձեռնարկներ, աշխատություններ, պարբերականներ եւ այլ նյութեր։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ յուրաքանչյուր համագործակցություն ունենալու է կոնկրետ ուղղվածություն եւ միտված է լինելու կրթության միջազգայնացմանն ու որակի բարելավմանը։
Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի ռեկտոր Վահան Հակոբյանի հավաստմամբ, յուրաքանչյուր համալսարանի զարգացման համար շատ կարեւոր է միջազգային համագործակցությունը. «Ինձ շատ հաճելի է գտնվել Երեւանում եւ մասնակցել համալսարանի հիմնադրման 100—ամյակին նվիրված միջոցառումներին, միեւնույն ժամանակ ստորագրել համաձայնագիր ԵՊՀ—ի եւ Սան Պաուլոյի համալսարանի միջեւ»։
Այսօր տեղի ունեցած խորհրդաժողովը նպատակ ուներ ներկայացնելու բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրները եւ փնտրելու դրանց լուծման եղանակները։ Խորհրդաժողովին զեկուցումներով հանդես եկան միջազգային ճանաչում ունեցող բուհերի ռեկտորներ եւ ներկայացուցիչներ՝ քննարկման առարկա դարձնելով թեմաներ, որոնք այսօր արդիական են։
Ալեքսանդր Մարգարովի տեղեկացմամբ, ներկայացված թեմաները ԵՊՀ—ի համար շատ կարեւոր են, քանի որ այժմ նախապատրաստվում է ԵՊՀ զարգացման ռազմավարական նոր ծրագիրը, այդ տեսանկյունից եւս շատ կարեւոր է գաղափարների եւ մտքերի փոխանակումը գործընկերների հետ։
ԵՊՀ բնական եւ ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանն ասաց, որ այսօր կրթության բնագավառում բազմաթիվ խնդիրներ կան. «Համընդհանուր խնդիրներից մեկը, որն ուզում եմ առանձնացնել, կրթության վերաիմաստավորումն է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ կրթություն ստանալու հնարավորություններն այսօր շատ են, եւ այդ պայմաններում պետք է նոր բովանդակություն տալ համալսարանական կրթությանը»։
«Այսօր փոխվել է նաեւ գիտելիքի քանակի հետ կապված հարցը։ Եթե նախկինում պետք էր մեծ քանակի գիտելիք ունենալ, ապա այսօր համացանցի միջոցով կարելի է շատ արագ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, սակայն պետք է հիմնական տեղեկություններ ունենալ՝ չմոլորվելու եւ չխճճվելու համար»,–ասաց Ռաֆայել Բարխուդարյանը։
Նովգորոդի պետական համալսարանի պրոռեկտոր Դանիիլ Կրապչունովն ասաց, որ արդի մարտահրավերներին զուգընթաց՝ այժմ իրենց համալսարանում սկսել են իրականացնել կրթական համակարգի համընդհանուր բարեփոխումներ. «Մեր համալսարանում գործում են տարբեր ուղղություններ ունեցող ինստիտուտներ՝ բժշկական, փիլիսոփայական, հոգեբանական եւ այլն։ Այժմ մենք ընդհանուր դասախոսությունները կազմակերպում ենք այնպես, որ տարբեր ինստիտուտների ուսանողները լինեն նույն լսարանում»։
«Բացի դրանից՝ մենք առաջին կուրսեցիների շրջանում շուտով ստեղծելու ենք խմբեր, որոնց կազմում լինելու են ուսանողներ տարբեր ինստիտուտներից։ Նրանք լուծելու են կոնկրետ առաջադրանքներ՝ բարելավելով ուսանողների եւ քաղաքի կյանքը։ Մենք սկսել ենք հատուկ նախագիծ՝ քաղաք—համալսարան։ Այսինքն՝ քաղաքը համալսարան է, իսկ համալսարանը՝ քաղաք։ Հետեւաբար խմբերի անդամները՝ որպես քաղաքացիներ, պետք է գտնեն լուծումներ, որոնք կհեշտացնեն իրենց կյանքը»,–ասաց Դանիիլ Կրապչունովը։
Քնար ՄԻՍԱԿՅԱՆ

28-09-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO