Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.07.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


ԵՊՀ-ն պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն 500 համալսարանների թվում

Վարչապետը մասնակցել է բուհի 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երեւանի պետական համալսարանի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Երեւանի պետական համալսարանի մեծարգո դասախոսներ, շրջանավարտներ եւ սիրելի ուսանողներ,
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի մեծարգո նախարար, կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի պատգամավորներ,
Հյուրեր,
1919 թվականի մայիսի 16—ին Հայաստանի կառավարությունն ընդունեց Հայաստանում պետական համալսարան հիմնելու մասին որոշումը, եւ այդ որոշումը դարձավ մեր կարճակյաց առաջին հանրապետության կյանքում տեղի ունեցած ամենակարեւոր իրադարձություններից մեկը, որը մեր ժողովրդի հետագա կյանքում պիտի ունենար հսկայական նշանակություն։
Այն, որ համալսարանը ստեղծվեց պատմաբանասիրական ֆակուլտետով, ցույց է տալիս այն գործնական եւ պետական նշանակությունը, որ մեր կյանքում պիտի ունենար կրթական, գիտական այդ կառույցը։ Ըստ էության, խնդիր էր դրված ձեւակերպել մեր պետական նոր ինքնությունը, որովհետեւ մենք 100—ամյակների դադարից հետո ահա դառնում էինք պետական ազգ, պետական ժողովուրդ, եւ նոր պայմաններում մեր նոր ինքնությունը ձեւակերպելու, մեր ժառանգությունն ուսումնասիրելու ու դասակարգելու խնդիր կար։ Եվ այդ խնդիրն է, որ հաջողությամբ լուծեց Երեւանի պետական համալսարանը՝ ձեւակերպելով մեր անցած, ընթացիկ պատմության կարեւորագույն արժեքները եւ այն դնելով մեր նոր պետական ինքնության հիմքում։
Երբ թվարկում ենք, թե ինչ անուններ են գործ ունեցել Երեւանի պետական համալսարանի հետ կամ ավելի ճիշտ՝ ինչ անուններ են կերտել այս համալսարանը, նրա պատմությունը մեր իրականության համար ավելի արժեքավոր է դառնում՝ Հակոբ Մանանդյան, Ստեփանոս Մալխասյանց, Մանուկ Աբեղյան, Գրիգոր Ղափանցյան եւ այսպես շարունակ։ Երեւանի պետական համալսարանում ի վերջո կանոնակարգվեց մեր մշակութային այն ժառանգությունը, որը նույնպես պիտի ընկներ մեր նոր պետական ինքնության հիմքում։ Եվ այս ամենի արդյունքն, ի վերջո, ի ցույց դրվեց 1965 թվականին՝ մեր ազգային զարթոնքի միջոցով, որը նաեւ հետագայում դարձավ մի նոր մշակութային վերածննդի հիմք եւ պատճառ։
Այս ամենի արդյունքում էր, որ 1988 թվականին մեր ժողովուրդն ապրեց մի նոր վերածնունդ, որով ինքը՝ որպես նոր ժառանգ, պիտի տեր կանգներ իր նոր պետական ինքնությանը։ Եվ 20—րդ դարի մեր պատմության մեջ Երեւանի պետական համալսարանն ունեցավ իսկապես անկյունաքարային եւ շրջադարձային նշանակություն։
Իհարկե, նոր պայմաններն իրենց հետ բերեցին ցնցումներ մեր հանրության բոլոր ոլորտներում։ Ասվեց արդեն՝ մենք վերապրեցինք երկրաշարժ, մենք վերապրեցինք պատերազմ, մենք վերապրեցինք նոր պետություն կերտելու անհրաժեշտություն եւ այս ամենի մեջ մենք ունեցանք բազմաթիվ կորուստներ, նաեւ բազմաթիվ նվաճումներ, բայց մեծ հաշվով մենք կարող ենք ասել, որ կրթական համակարգում ավելի շատ բարդությունների հանդիպեցինք, քան թե կարողացանք այդ բարդությունները լուծել։
Բայց ես ուզում եմ հավատալ, որ նոր ժամանակները նաեւ Երեւանի պետական համալսարանի վերածննդի ժամանակներ են, որովհետեւ Երեւանի պետական համալսարանն ինչպես եղել, այնպես էլ պետք է շարունակի մնալ Հայաստանում մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղը եւ հարթակը, որովհետեւ նոր ժամանակներում ազատությունը, ստեղծագործականությունը, արդարությունը եւ ազնիվ մրցակցությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված են, ինչքան պահանջված էին մեր ժողովրդի 20—րդ դարի կյանքի ընթացքում։
Եվ ես ուզում եմ տոնական այս օրը բոլորիս մաղթել, որ համատեղ աշխատանքի միջոցով ի վիճակի լինենք վերականգնել Երեւանի պետական համալսարանի երբեմնի փառքը, վերականգնել Երեւանի պետական համալսարանի երբեմնի մեծությունը, եւ, ընդ որում, սա պետք է արտահայտվի կոնկրետ արդյունքներով։ Ես ասել եմ եւ ուզում եմ կրկնել, որ ինչպես բուհական համակարգն ընդհանրապես, այնպես էլ Երեւանի պետական համալսարանը մասնավորապես, պիտի դառնա Հայաստանի բոլոր կառավարությունների ամենակարեւոր փորձագիտական հենարանը։
Եվ ուզում եմ ձեւակերպել Երեւանի պետական համալսարանի միջազգայնացման խնդիր, որը պիտի դառնա այնպիսի մի բուհ, որն աշխարհին ունի առաջարկելու շատ բան եւ բաց է նաեւ աշխարհից վերցնել նորարարական գաղափարներ եւ այս գաղափարների վրա հիմնվելով ապահովել մեր կրթական համակարգի հետագա զարգացումը։ Ես ուզում եմ ձեւակերպել կոնկրետ խնդիր. կարծում եմ՝ Երեւանի պետական համալսարանն առաջիկա 10 տարվա ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն համալսարանների վարկանիշային աղյուսակի առաջին 500 հորիզոնականում։ Եվ սա մի խնդիր է, որի լուծման համար բոլորս պետք է մեկտեղենք, համատեղենք մեր ուժերը եւ Երեւանի պետական համալսարանը վերստին դարձնենք Հայաստանում մտքի, գաղափարների, ստեղծագործականության առաջատար հիմնական ուժ։
Հարգելի ներկաներ, եւս մեկ անգամ մեզ բոլորիս շնորհավորում եմ Երեւանի պետական համալսարանի 100—ամյակի առիթով եւ ուզում եմ մաղթել, որ առաջիկա 100 տարին համալսարանի համար լինի վերելքների, ուժեղացման, գիտական մտքի, հաղթանակների շարունակական մի ժամանակաշրջան։ Իսկ շարունակությունը թող ձեւակերպեն արդեն 100 տարի հետո այս ամբիոնից խոսողները եւ այս դահլիճում նստողները։
Շնորհակալ եմ»։
2019թ. սեպտեմբեր ամսին մեկնարկել են Երեւանի պետական համալսարանի 100—ամյակի հանդիսավոր միջոցառումները։ Սեպտեմբերի 26—ին կայացել է ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը, որի ընթացքում բուհի ոսկե մեդալներ են տրվել համալսարանի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած դասախոսներին եւ ուսանողներին։

28-09-2019





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO